Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է «ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ ԼՈՒԾԵ՞Լ» ԼՂ ԽՆԴԻՐԸ

21/11/2014
- 21 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Հինգ օր առաջ Ադրբեջանի «օկուպացված տարածքներում» (այստեղ եւ հետագայում չակերտները մերն են- Վ. Ա.) անցկացվել են զորավարժություններ: Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ Ռուսաստանը զորավարժություններ է անցկացրել ուկրաինական սահմանից 150 կմ. հեռավորության վրա: Արեւմուտքում անհանգստություն էր արտահայտվել զորավարժությունների նպատակի եւ այն կապակցությամբ, թե դրանք ում համար են վտանգ ստեղծում, այդ թեմայով անցկացվեցին քննարկումներ: Ահա, իսկ ինչո՞ւ համանման վերաբերմունք չի դրսեւորվում «ադրբեջանական օկուպացված» տարածքներում անցկացված զորավարժությունների նկատմամբ»,- հռետորական հարց է հնչեցրել Իլհամ Ալիեւի աշխատակազմում արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Նովրուզ Մամեդովը: (http://haqqin.az/oldage/34011):

Նորություն չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանը միայն նենգափոխումներով է զբաղված` 1988-ից ի վեր: Փաստեր վկայակոչելը ժամանակ եւ տեղ կխլեր: Կփորձենք Մամեդովի հռետորական հարցի պատասխանի օգնությամբ ամփոփիչ պատկեր ներկայացնել:

Բանն այն է, որ շփման գծում տեղակայված հայկական զորքերն ամենեւին էլ «օկուպացիոն» չեն: Ոչ թե այն տրամաբանությամբ, որ 1991-94 թ.թ. պատերազմական գործողությունների ժամանակ պատմական հայկական տարածքներ են ազատագրել, ոչ թե այն բացատրությամբ, որ այդ ընթացքում կանխվել է արցախահայության բռնատեղահանումը կամ պարզ ոչնչացումը, այլ` Ադրբեջանի կողմից ստորագրված` զինադադարի մասին համաձայնության իրավական ուժով:

Այսինքն, 1994թ. մայիսի 12-ին, ինչպես արձանագրված է փաստաթղթում, ԼՂՀ հետ «համաձայնեցնելով զորքերի տարանջատման բնագծերը», Ադրբեջանն ընդունել է նույն այդ զորքերի` իրենց զբաղեցրած բնագծերում մինչեւ խնդրի քաղաքական կարգավորում տեղաբաշխվելու օրինականությունը: Իսկ դրանից հետեւում է, որ իրենց զբաղեցրած բնագծերում այդ զորքերն իրավասու են իրականացնել ցանկացած գործողություն, որն ուղղված չէ զինադադարի մասին համաձայնության խախտմանը:

Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քաջատեղյակ են 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած` զինադադարի մասին անժամկետ համաձայնագրի կնքման նախապատմությանը, փաստաթղթի բոլոր մանրամասնություններին: Եւ միայն այդ պատճառով է, որ «ադրբեջանական օկուպացված» տարածքներում հայկական զինուժի զորավարժությունները չեն դատապարտվում: Ավելին, դրանք լիովին համընկնում են միջազգային հանրության շահերին, քանի որ փաստացի կրում են տարածաշրջանում խաղաղապահ առաքելություն իրականացնող բնույթ:

Մամեդովը վերոհիշյալ հայտարարությունն արել է նոյեմբերի 19-ին Բաքվում գումարված` «Ոչ կառավարական կազմակերպությունների ձեռքբերումները եւ համագործակցության հեռանկարները» խորհրդաժողովում եւ շարունակել. «Ինչո՞ւ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները այդ (հայկական զինուժի զորավարժությունների- Վ. Ա.) առթիվ չեն արտահայտվում… Մենք Արեւմուտքից հայ-ադրբեջանական հակամարտության (խնդրի նենգափոխման եւս մի օրինակ- Վ. Ա.) հարցում արդարացի կեցվածք ենք պահանջել: Ինչո՞ւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն կարողանում հաջող քայլեր ձեռնարկել: Որովհետեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անտեսում են միջազգային իրավունքը»: (նույն տեղում)

Մամեդովը մշտապես ներկա է գտնվում ԼՂ հարցով բարձր մակարդակի հանդիպումներին: Դրանց ավարտին Իլհամ Ալիեւը սովորաբար պնդում է, որ «միջազգային հանրությունը լիովին պաշտպանում է Ադրբեջանի տեսակետը»: Ինչպես վկայում է Մամեդովի վերոբերյալ հավաստիացումը, որ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անտեսում են միջազգային իրավունքը», այսինքն չեն պաշտպանում Ադրբեջանի մոտեցումները, Իլհամ Ալիեւը պարզ ստախոս է ոչ միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլեւ` սեփական հպատակներին դրանց մասին տեղեկություններ փոխանցելիս: Կամ էլ «ստում է» Նովրուզ Մամեդովը, բայց դա բացառված է, որովհետեւ եթե նոյեմբերի 19-ի հայտարարությունը համաձայնեցված չլիներ, ապա կհետեւեր Նովրուզին «անհապաղ գլխատելու» հրամանը:

Մամեդովի ճակատագիրն, իհարկե, մեզ չի հետաքրքրում` Ադրբեջանում մի «նովրուզ» ավել կամ պակաս` դրանից ոչինչ չի փոխվում: Իսկ որ Իլհամ Ալիեւն ու իր ողջ վարչախումբը վտանգավոր են դարձել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների եւ միջազգային անվտանգության համար առհասարակ` ահա դա պետք է ոչ միայն մեզ, այլեւ խնդրի խաղաղ կարգավորման պարտավորություն ստանձնած կառույցներին եւ հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին հուզի: Որովհետեւ խոսքի ավարտին Մամեդովը եզրահանգել է հետեւյալին. «Աշխարհում արդարության բացակայության դեպքում չի կարելի խոսել միջազգային իրավունքի մասին… Եթե ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը շարունակվի նման ձեւով, ապա գուցե մենք փորձենք հակամարտությունը լուծել սեփակա՞ն ուժերով: Դա մեր իրավունքն է»: (նույն տեղում)

Մամեդովը, իբրեւ «իրավունքի» գործադրման օրինակ վկայակոչել է նոյեմբերի 12-ին հայկական ՄԻ-24 ուղղաթիռի խոցումը: Եւ, ըստ էության, բացել Իլհամ Ալիեւի բոլոր խաղաքարտերը. ուղղաթիռը կործանելու հրաման արձակվել է անձամբ նրա կողմից` բանակցություններում «ուժի գործոն» ցուցադրելու նպատակով: Ամեն ինչ վերադառնում է ելման կետին. եթե Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանը բարձրացնում է ինքնավար մարզի սահմանադրական կարգավիճակի վերանայման միջնորդության հարց, ապա Բարդայից եւ Աղդամից «դաստիարակչական» խառնամբոխ է շարժվում դեպի Ասկերան:

Եթե հարցը հասնում է Խորհրդային Միության կոմկուսի քաղբյուրո, ապա հետեւում է Սումգայիթի հայ բնակչության սպանդը: Որպեսզի խորհրդային կառավարությունը լուծարի Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեն, ավերվում է խորհրդա-իրանական սահմանի ադրբեջանական հատվածը` Նախիջեւանից մինչեւ Լենքորան: Որպեսզի դրա համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվի, խորհրդային իշխանությունը տապալվում է Իրանի հետ սահմանամերձ բոլոր շրջաններում եւ Բաքվում, կազմակերպվում է բաքվահայության սպանդը: Եւ այսպես` շարունակ: Մինչեւ 1993-94 թ.թ. «ձմեռային կամպանիա»` Հեյդար Ալիեւի անմիջական գերագույն գլխավոր հրամանատարությամբ, որի անփառունակ 5 000 զոհերին Իլհամ Ալիեւի վարչախումբը ներկայացնում է որպես «Հայաստանում առայսօր պահվող ռազմագերիների»:

Հայկական կողմերի համար Իլհամ Ալիեւի մարտահրավերը նորություն չէ: Նրա նախորդների` վերը թվարկած բոլոր «նախաձեռնությունները» միշտ արժանի, բացառիկ դեպքերում` նույնիսկ շատ անհամաչափ եւ ցավոտ պատասխան ունեցել են: Կունենան նաեւ այն դեպքում, երբ Ադրբեջանը «փորձի խնդիրը լուծել սեփական ուժերով»: Բայց այդ մարտահրավերի հասցեատերն այսօր նաեւ միջազգային հանրությունն է, ԵԱՀԿ ՄԽ-ն` ժամանակակից աշխարհի ճակատագիրը տնօրինելու հավակնություն ունեցող` համանախագահ երկրներով հանդերձ:

Ժամանակին խորհրդային կառավարությունն ընկրկեց «ադրբեջանական գործոնի» առջեւ: Հայկական ինքնապաշտպանական ուժերը պատվով կատարեցին տարածաշրջանային ահաբեկիչ «պետությանը» սանձահարելու եւ նրան իրավունքի դաշտ բերելու առաքելությունը: Փոխարենը փլուզվեց ԽՍՀՄ-ը: Ի՞նչ է սպասվում ԵԱՀԿ-ին, եթե այս անգամ էլ հայկական զինուժն ստիպված լինի միայնակ մարել կործանիչ պատերազմի հրդեհը, Ադրբեջանին կրկին ցույց տալ իր տեղը տարածաշրջանում եւ ազգերի համակեցության համակարգում:

Պատրա՞ստ է ԵԱՀԿ-ն կիսել ԽՍՀՄ ճակատագիրը: Իսկ գուցե դրանում խիստ շահագրրգռված «երրորդ ուժի» դրդմա՞մբ է Իլհամ Ալիեւը հետեւողականորեն արժեզրկում միջազգային այդ հեղինակավոր կառույցի նշանակությունը: Չէ՞ որ 1987-ի աշնանը ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի 1-ին տեղակալի եւ ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամի պաշտոնները կորցնելուց հետո Հեյդար Ալիեւն ամեն ինչ արել է, որպեսզի արագացնի Միխայիլ Գորբաչովի եւ Խորհրդային Միության մահը:

Դա մերժվածի վրեժխնդրություն էր: Քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան մերժում են Իլհամ Ալիեւին: Եզրակացությունն ինքնին է ծնվում: Չէ՞ որ նա իրեն հայտարարել է «արժանավոր հոր գործի արժանավոր շարունակող»:

Ստեփանակերտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈՆՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Հաջորդ գրառումը

ՄՐՑԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՄՐՑԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական