Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՇՎԵԴԻԱՆ ՃԱՆԱՉԵՑ ՊԱՂԵՍՏԻՆԸ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Հինգշաբթիՙ հոկտեմբերի 30-ին Շվեդիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետությունը: Դրանով Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղության գործընթացը նոր հուն կմտնի, մեկնաբանեց արտգործնախարար Մարգոտ Վալլսթյոմըՙ հույս հայտնելով, թե ԵՄ այլ երկրներ կհետեւեն իրենց օրինակին: Պաղեստինցիները ողջունել են որոշումը, Իսրայելըՙ խիստ քննադատել: Պաղեստինը ձգտում է Իսրայելի գրավյալ տարածքներըՙ Հորդանան գետի արեւմտյան ափն ու Գազայի շրջանները, արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքովանկախ պետություն հաստատել: Շվեդիան դարձավ առաջին մեծ պետությունը, որ ճանաչեց Պաղեստինը: