Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Լույս է տեսել եւ արդեն վաճառքի է հանվում «ՔՐՈՆԻԿՈՆ: ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գիրքը: ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԻ կազմած այս գիրքը մի յուրօրինակ հանրագիտարան է, որում ներկայացված են 4 հազար տարվա ընթացքում արձանագրված բոլոր հայտնի հանցագործությունները: Կարդալով այս գիրքըՙ դուք կարող եք իմանալ, թե ինչու

Ք.ծ.ա. 1282 թվականի ապրիլի 14-ին ավերվեցին Երիքովի դարպասները,

1868 թ. հունվարի 21-ին ԱՄՆ-ի Ռիչմոնդ քաղաքում սպանվեց «Օպինյոն» թերթի խմբագիր Ռայվս Փոլարդը,

1966 թվականին չեղյալ համարվեց Դանթեի նկատմամբ հայտարարված մահապատիժը,որն ընդունվել էր 1302թ. մարտի 10-ին,

1972 թվականի մարտի 11-ին 384.912 տարվա ազատազրկման է դատապարտվել Պալմա դել-Մալյորկա կղզու փոստատար Գաբրիել Մարչ Գրանդոսը,

1982 թվականին եկատերինբուրգցի (սվերդլովսկցի) թոշակառուհի Օտխոդնյակովայի բնակարանից հափշտակվել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա դել Ջոկոնդա» նկարը…

Գրեթե 500 հանցագործության եւ մոտ 600 հանցագործի մասին պատմող գիրքը կարդացվում է մեծ հետաքրքրությամբ:

«Ազգ» թերթը իր էջերում պարբերաբար հատվածներ կտպագրի, իսկ ամբողջ նյութն ըստ օրերի կկարդաք «Ազգ»ի էլեկտրոնային տարբերակում: