Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՈՆԵԼ, ԹԵ՞ ՉՏՈՆԵԼ` ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ

17/10/2014
- 17 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանի հիմնադրման 2796 ամյակին նվիրված Էրեբունի-Երեւան տոնակատարությունը վերջին տարիներին տարատեսակ գնահատականների է արժանանում, պայմանավորված հիմնականում այդ տոնի համար ծախսվող միջոցներով: Որպես կանոն նշվում է, որ ավելի նպատակահարմար կլիներ այդ ծախսերը ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը, ընդ որում ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանում: Այս առումով, թերեւս, հստակեցման անհրաժետություն կա:

Նախՙ ծախսվող միջոցների մասին: Երեւանի քաղաքային բյուջեից այս տարի տոնակատարության նպատակով հատկացվել էր 180 մլն դրամ: Առաջին անգամը լինելով, գումարի մի մասը` մոտ 50 մլն դրամ, ուղղվեց սոցիալական ծրագրերին` կենցաղային տեխնիկա (սառնարաններ, հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ եւ այլն) հատկացվեց 2796 սոցիալապես անապահով երեւանցիների ընտանիքներին: Այդուհանդերձ, մեկնաբանությունները, որ ավելի լավ կլինի տոնը չնշել կամ նշել ոչ ամեն տարի եւ այդ գումարները հատկացնել սոցիալական նպատակներով, պահպանվում են:

Այն, որ Երեւանի հիմնադրման տոնակատարությունը իսկապես տոնական տրամադրություն է պարգեւում հարյուր հազարավոր երեւանցիների, Հայաստանի մյուս բնակավայրերից եկած մեր հայրենակիցների, արտասահմանցի հյուրերի, արդեն լուրջ փաստարկ է, որ այդ տոնակատարությունը պետք է լինի:

Երկրորդ, պետք է ոչ թե հաշվել ծախսվող միջոցները, այլ թե դրանք նպատակայի՞ն են ծախսվել եւ ապահովե՞լ են այն, ինչի համար նախատեսված են եղել: Համենայն դեպս, կենցաղային անհրաժեշտ տեխնիկա ստացած սոցիալապես անապահով ընտանիքների համար այդ տոնը առարկայորեն է ուրախացրել , իսկ տոնակական միջոցառումներին մասնակցելով, նրանք ուրախացել են մնացած բոլորի հետ միասին: Այսինքն, կարելի է ենթադրել, որ հատկացված գումարը ապահովել է այն, ինչի համար հատկացվել է:

Երրորդ, սոցիալական նպատակներով քաղաքի տոնակատարության համար նախատեսված ամբողջ գումարը ծախսելու տրամաբանության մասին: Մեզանում մի տեսակ մոդա է դարձել պետական յուրաքանչյուր ծախսի համար, անկախ դրա անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ լինելուց ասել, թե լավ կլիներ այսքան գումարը ծախսել այսինչ սոցիալական ծախսի համար: Օրինակ` երբ քաղաքի ասֆալտապատման համար 10 մլրդ դրամ է ծախսվում, ինչ-որ մեկը անմիջապես հաշվարկում է, թե դրանով այսքան բնակարան կարելի է կառուցել աղետի գոտում: Ընդ որում, մոռանալով, որ միայն վերջին 5 տարում աղետի գոտու համար պետական բյուջեից 81 մլրդ դրամ է հատկացվել, երեւի այդքան էլ դրան նախորդող 5 տարիներին:

Բացի դրանից, գուցե թե այնքան էլ ճիշտ չէ, որ Երեւանի քաղաքային բյուջեի գումարը ծախսվի ոչ թե Երեւանի, այլ ուրիշ բնակավայրի հոգսերի համար: Դրա համար կա պետական բյուջե, որտեղից սոցիալական նպատակներով գումարներ են հատկացվում: Դրանք, ի դեպ, մյուս ծախսերի համեմատ ամենամեծ մասնաբաժինն ունեն (այլ հարց է իհարկե, թե որքանով են ամբողջական լուծում տալիս սոցիալական խնդիրներին):

Միաժամանակ, նման դեպքերում, այդ թվում նաեւ Երեւանի տոնակատարության առնչությամբ, հատկապես ժողովրդի անունից խոսել սիրողները պետք է հաշվի առնեն նաեւ մայրաքաղաքի բնակչության կարծիքը` ցանկանո՞ւմ է նա այդ տոնը, թե՞ ոչ: Հազիվ թե որեւէ մեկը կասկածի, որ երեւանցիների ճնշող մեծամասնության համար այդ տոնը սիրելի է եւ ցանկալի: Չխոսելով այն մասին, որ քաղաքի տոն նշում են անգամ տասնամյակների պատմություն ունեցող քաղաքները: Ինչո՞ւ դրանից պետք է հրաժարվի երրորդ հազարամյակի մեջ գտնվող Երեւանը:

Էրեբունի-Երեւան տոնակատարության առնչությամբ մյուս ծայահեղությունն էլ կա: Տոնի ընկալումը, նրա միջոցառումների քանակը, բազմազանությունը եւ բազմամարդությունը գերազանցում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնին:

Անհասկանալի մի պարադոքս կա` այն մարդկանցից շատերը, որոնք մի առանձնահատուկ հաճույք են ստանում սեփական պետությունն ու երկիրը փնովելուց կամ առնվազն չսիրելուց, պարբերաբար կրկնելով «երկրիը երկիր չի», «էս երկիրը», «փախնենք գնանք ստեղից» եւ նման այլ արտահայտություններ, տրամագծորեն հակառակ արտահայտություններն են անում Երեւանի մասին` իրենց սերն արտահայտելով նրա նկատմամբ:

Բնական է, որ յուրաքանչյուրի համար հայրենիք հասկացությունը սկսվում է իր հարազատ քաղաքից, գյուղից, բակից, տանից, բայց այդ գիտակցումը պետք է տարածվի նաեւ երկրի վրա: Ինչը, ցավոք, տեղի չի ունենում: Հասարակական ընկալման մեջ սերը դեպի հարազատ քաղաքն արտահայտելը նորմալ է դիտարկվում, իսկ դեպի հարազատ երկիրը, պետությունը` մի տեսակ արհամարհանքով: Երեւի թե արժե, որ անկախության տոնի հանդիսությունները չզիջեն քաղաքի տոնին, թեեւ անկախության եւ պետականության հանդեպ զգացողությունները միայն դրանցով չեն պայմանավորված կամ միայն դրանցով չպետք է սահմանափակվեն:

Ամեն դեպքում, աշխարհում հազվադեպ են Երեւանի նման հինավուրց պատմություն ունեցող քաղաքները եւ մեր հարազատ քաղաքի, մեր պետության մայրաքաղաքի հիմնադրման տարեդարձը արժե որ նշվի հանդիսավորությամբ, տոնական տրամադրութամբ, առանց հերթապահ դարձած նվնվոցների, այնպես, որ այն տոն լինի բոլորի համար:

Նախորդ գրառումը

ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԽԱԲՎԱԾՆԵՐՆ ՈՒ ԽԱԲՈՂՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԿՐԵՄԼԻ ՊԱՏԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԵՎ ՆԵՐՍ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿՐԵՄԼԻ ՊԱՏԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԵՎ ՆԵՐՍ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական