Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ, Ո՞ՐՆ ԷՐ ՊԱՏՃԱՌԸ

Ա. Մ.

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար եւ ցանկություն ունի իր աշխատանքը շարունակել մասնավոր սեկտորում ու հետագայում նույնպես կհամագործակցի կառավարության հետ: Հրաժարականը ընդունվել է վարչապետի կողմից: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Գեւորգյանին համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթեց ապագա աշխատանքում:

Արմեն Գեւորգյանի հրաժարականի մասին խոսվում էր վերջին մեկ շաբաթվա ընթաքում: Որպես պատճառ նշվում էր նրա անհամաձայնությունը Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելուն: