Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸՙ ՄԱՐԴԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ

03/10/2014
- 03 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ամերիկացի մասնագետների համատեղ պեղումները Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի տարածքումՙ Հրազդան գետի ափին, նոր բացահայտումների առիթ են հանդիսացել: Բազալտի շերտերի արանքում թաքնված հրաբխային մոխրի մեջ, որը 330 հազար տարեկան է, հայտնաբերվել են հնագույն քաղաքակրթության արգասիք գտածոներ: Դրանք օբսիդիանից պատրաստված գործիքներ են, որոնք, մասնագետների հավաստմամբ, վկայում են մարդագոյացման ու մարդկային գործունեության նոր բացահայտումների մասին:

Աշխարհն առաջնորդվում է այն համոզմունքով, որ մարդն առաջացել է Աֆրիկայում եւ գործիքներ պատրաստելու մեթոդներին տիրապետելովՙ իր փորձառությունը տարածել է Եվրասիայում ու ամբողջ աշխարհում: Աֆրիկայում հայտնաբերված քարի մշակման ինդուստրիային հանդիպում ենք նաեւ Առաջավոր Ասիայում: Սակայն այդ գործիքների տարիքն ավելի փոքր է, քան Նոր Գեղիի գտածոներինը: Բացի այդ, քարի մշակման ու գործիքներ ստանալու երկու տարբեր մեթոդները միաժամանակ ու միասին են գտնվել Հրազդանի կիրճումՙ բազալտի շերտերի արանքում, իսկ Աֆրիկայում եւ այլ վայրերում այդ մեթոդները հայտնաբերվել են առանձին-առանձին: Սա նշանակում է, որ Հայկական լեռնաշխարհում հենց բնիկներն են պատրաստել իրենց գործիքները. մեզանից մոտ 2 միլիոն տարի առաջ քարի մշակման առաջին մեթոդով մեծ ու պարզունակ առարկաներ են ստացել, իսկ ավելի ուշՙ պատրաստման ավելի բարդ տեխնոլոգիա պահանջող թեթեւ հատիչներ:

Գիտական այս վերլուծությանը հաջորդում է մի կարեւոր փաստ եւս. սա նշանակում է, որ մարդկային գիտակցությունը բնականոն ընթացքով փուլ առ փուլ է զարգացել ու նույն տեղում: Երրորդ փաստը. գործիքները պատրաստված են Հայկական լեռնաշխարհի, ավելինՙ Սյունիքի օբսիդիանից: Եվս մի ապացույց, որ այն պատրաստողը տեղաբնակ է եղել եւ պատրաստման եղանակներն էլ, այսպես ասած, չի ներկրել դրսից: Կենսաբանական արարածը, որը դեռեւս մարդ բանականը եւ նույնիսկ ուղիղ քայլող մարդը չէ, սկզբում քարը տաշել-հղկել է եւ այն կիրառելՙ որպես հատիչ, իսկ ժամանակի ընթացքում զարգանալով ու դառնալով ուղիղ քայլող մարդ, քարը տաշել է ու տաշած կտորներից է պատրաստել հատիչը, որն ավելի թեթեւ է եւ սուր: Գիտակցության այդ առաջընթացը պահանջել է մեկ միլիոն տարուց ավելի: Մարդկային զարգացման թե՛ սկզբնական, թե՛ հաջորդ փուլերը պարզ դրոշմված են միաժամանակ ու նույն տեղումՙ բազալտի շերտերի արանքում: Այսինքնՙ քարի մշակման, հետեւաբար, մարդկային գիտակցության զարգացման փուլերը հայաստանյան պեղումների արդյունքում ոչ թե փոխարինել են միմյանց, ինչպես Աֆրիկայում, այլ հաջորդել միմյանց, երկրորդը հիմնվել է առաջինի վրա:

Մասնագետները չեն ժխտում Աֆրիկայիՙ մարդագոյացման հայրենիք լինելը, բայց Նոր Գեղիի պեղումների արդյունքների հիման վրա վստահաբար հայտարարում են, որ Հայկական լեռնաշխարհը եւս նախամարդու հայրենիք է: Նրանք չեն ասում, թե Հայկական լեռնաշխարհից է մարդկությունը տարածվել այլ վայրերՙ իր հետ տանելով քարի մշակման ինդուստրիան, բայց ասում են, որ Հայկական լեռնաշխարհ այլ վայրերից չեն ներթափանցել մարդն ու քաղաքակրթությունը. երկուսն էլ ստեղծվել են տեղում: Այստեղ ծագել է մարդ էակը, հենց այստեղ էլ տեղի միջավայրի ու հումքի հիման վրա գործիքներ ստեղծել ու փուլ առ փուլ զարգացում ապրել:

Science ամսագիրը հայ-ամերիկյան համատեղ հայտնագործության արդյունքները տպագրել է: Այն, հիրավի, սենսացիա է պատմահնագիտության ու մարդաբանության համար: Գյուտի զարմացական ու նոր վերլուծություններ պահանջող արձագանքները չեն ուշանա. դրանում համոզված են ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՐԿԻՐ

Հաջորդ գրառումը

ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական