Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ՇԱՌԼ

19/09/2014
- 19 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը վերջերս հարցազրույց էր տվել Hollywood Reporter պարբերականին ոչ որպես աշխարհահռչակ երգիչ, այլ որպես Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Հետեւաբար Շառլի այս կոնկրետ հարցազրույցին պետք է վերաբերվել ոչ թե որպես սիրելի Շառլի խոսքերի, այլ ՀՀ դեսպանի պաշտոնական հայտարարությունների:

Դեսպան Ազնավուրն, ուրեմն, հայտարարել է. «Մոտ օրերս ես պատրաստվում եմ հանդիպել թուրք դեսպանի հետ, բայց այդ հանդիպման մասին ես Հայաստանի իշխանություններին ոչինչ չեմ ասել, քանի որ նրանք կարող են արգելել ինձ: Մինչդեռ ես սիրում եմ ազատ լինել իմ քայլերի մեջ, ձեռնարկում եւ իրագործում եմ դրանք, ապա նոր տեղեկացնում»:

Մի կողմ դնելով Ազնավուրի բացառիկությունը, մի պահ պատկերացնենք, որ Հայաստանի բոլոր դեսպանները, այդ թվում Օլեգ Եսայանը (Մոսկվա), այդ թվում Տիգրան Սարգսյանը (Վաշինգտոն), իրենց քայլերի համար Երեւանին նախօրոք չտեղեկացնեն, եւ ասեն միայն այն ժամանակ, երբ այդ քայլերն արդեն իրականացված են: Ի՞նչ կլիներ: Օրինակ, Օլեգ Եսայանը որոշում է Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի դեսպանի հետ` եւ խոսել ԼՂ կարգավորման ներկա փուլից, ավելին, այդ հանդիպման ընթացքում որոշ պայմանավորվածություններ է ձեռք բերում, հասկանալի է, Հայաստանի Հանրապետության անունից: Ո՞վ պետք է կյանքի կոչի այդ պայմանավորվածությունները, դեսպան Եսայանն անձա՞մբ:

Կամ, դեսպան Տիգրան Սարգսյանը սեփական նախաձեռնությամբ Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ Պետքարտուղարության համապատասխան ներկայացուցիչների հետ եւ այդ ընթացքում հայտարարում, թե Մաքսային, ապա եւ Եվրասիական տնտեսական միություն մտնելու Հայաստանի որոշումը Երեւանին պարտադրվել է, եւ օգնություն է խնդրում ԱՄՆ-ից` «ազատելու Հայաստանը արյունարբու Ռուսաստանի ճիրաններից»: Ո՞վ պետք է կրեր այս քաղաքական հայտարարության հետեւանքները…

Ազնավուրն, անշուշտ, բացառիկ, անկրկնելի է բեմում, բայց նա բոլորից մեկն է դիվանագիտական ասպարեզում, ամեն անգամ, երբ մտնում է Շվեյցարիայում ՀՀ դեսպանատան շենք եւ նստում ՀՀ դեսպանի իր աթոռին: Նրա յուրաքանչյուր խոսք` այդ սենյակից, այդ դիրքից հնչած Հայաստանի Հանրապետության խոսքն է, Ազնավուրը այս պարագայում աշխարհի բեմերում երգող «Հայաստանից» դառնում է Հայաստանի Հանրապետություն: Եւ երբ նա հայտարարում է, թե «քայլերս իրագործելուց հետո եմ միայն դրանց մասին տեղեկացնում Երեւանին», կնշանակի նա Բեռնում ամենեւին էլ Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացնում, այլ ինքն իրեն:

Հայտնի չէ, թե ի՞նչ են խոսելու Ազնավուրն ու նրա նշած թուրք դեսպանը, կամ հանդիպելո՞ւ են արդյոք նրանք, այսքանից հետո: Հայտնի չէ նաեւ, թե ունի՞ արդյոք ՀՀ ԱԳՆ-ն սեփական դեսպանին, այս պարագայում կոնկրետ Ազնավուրի քայլերը, զսպելու հնարավորություն, հայտնի չէ, թե ինչպե՞ս է Ազնավուրը համատեղում ազատության հանդեպ սերն ու դիվանագետի անազատ աշխատանքը… Մի բան, սակայն, հայտնի է, լավ, թե վատ, բռնատիրական, թե ժողովրդավարական, սեփական ժողովրդի մասին մտահոգված իշխանությամբ, թե մաֆիոզ կլաններով, բայց սա պետություն է, Շառլ, եւ դու այս պետության դեսպանն ես` պահպանելով պաշտոնիցդ հրաժարվելու ազատությունդ:

…Մնալով այժմ եւ միշտ հանճարեղ երաժիշտ եւ հայրենասեր հայ:

Նախորդ գրառումը

ԱՄԱՌ, ԲԱԹՈՒՄԻ, ԾՈՎԱՓՆՅԱ ՀԱՆԳԻՍՏ

Հաջորդ գրառումը

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՐԱՄ ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՐԱՄ ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻՆ

Լրահոս

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական