Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԲՈՀՋԱԼՅԱՆԸ ԵՎ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ «ԿԼԱՐՔ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.


Սեպտեմբերի 11-ին Մասաչուսեթսի «Կլարք» համալսարանում Ցեղասպանությանը վերաբերյալ դասախոսություններով հանդես են եկել գրող Քրիս Բոհջալյանն ու Ռաթգըզ համալսարանի պրոֆեսորի օգնական Խաչիկ Մուրադյանը: Ցեղասպանության եւ Հոլոքոսթի ուսումնասիրությունների Ստրասլեր կենտրոնի կազմակերպած միջոցառմանը նրանք խոսել են հայ ժողովրդի գրական եւ պատմական անցյալի մասին:

Բոհջալյանը մի քանի «Բեստսելերների» հեղինակ է, որի գործերը թարգմանված են ավելի քան 25 լեզուների: Երեք ստեղծագործություններ վերածված են ֆիլմերի:

Մուրադյանը վերոնշյալ համալսարանում դասավանդում է պատմություն եւ հասարակագիտություն: 2007ից մինչեւ 2014-ը եղել է «Armenian weekly» շաբաթաթերթի խմբագիրը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրը»: