Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱԿԱՐԴԱԿ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Պ. Ք.

Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության աճի պատճառով 2013 թ. ջերմոցային գազերի կուտակումը հասել էր աննախադեպ բարձր մակարդակի, զգուշացնում են Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) փորձագետները:

2012-2013 թթ. մթնոլորտում ածխաթթու գազի կուտակումն աճել է 1984-ից ի վեր ամենամեծ արագությամբ: ՀՕԿ-ի նոր հաշվետվության համաձայն, համաշխարհային օվկիանոսի թվայնությունն անչափ արագ է աճում մասամբ նաեւ ածխաթթու գազի խոշոր արտանետումների հետեւանքով:

ՀՕԿ-ի կարծիքով, տվյալ արդյունքներն անհրաժեշտ են դարձնում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջազգային համաձայնագրի ստորագրումը:

Կազմակերպությունն իր ամենամյա տեղեկագրում արձանագրում է, թե մթնոլորտում ինչ ծավալի ջերմոցային գազեր են մնում մթնոլորտ-հող-օվկիանոս բարդ փոխազդեզությունից հետո:

Հաշվարկված է, որ բլոր արտանետումները կեսը կլանում են ծովերը, ծառերը եւ կենդանի էակները:

Տեղակագրում նշվում է, որ մոլորակի մթնոլորում ածխաթթու գազի միջին մակարդակը 2013 թ. հասել է 1 միլիոնի հաշվով 395 մասնիկիՙ նախորդ տարվանից 3 մասնիկով ավելի: Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ծավալը արդյունաբերական հեղափոխության սկիզբը համարվող 1750 թվականի մակարդակի համեմատությամբ կազմում է 142 տոկոս:

Հարկ է նշել, որ մթնոլորտում ածխաթթու գազի ծավալի կայուն աճը չի ուղեկցվում ողջ աշխարհում միջին ջերմաստիճանների աճով, ուստի շատերը սկսել են պնդել, թե համընդհանուր ջերմացումը կանգ է առել:

«Կլիմայական համակարգը ուղղագիծ չէ: Այն անպայման արտացոլվում է մթնոլորտային ջերմաստիճանի վրա, բայց եթե նայենք օվկիանոսի ջերմաստիճանային պրոֆիլին, ապա կտեսնենք, որ ջերմությունը գալիս է օվկիանոսներ», ասում է ՀՕԿ մթնոլորտի հետազոտման բաժանմունքի ղեկավար Օքսանա Տարասովան:

ՀՕԿ-ի տվյալներով, 2013 թ. ածխաթթու գազի ծավալի աճը կապված է ոչ միայն ջերմոցային գազերի արտանետումների աճի, այլեւ Երկրի կենսոլորտում ածխածնի կլանման նվազման հետ:

Երկրի վրա ածխածնի կլանումը վերջին անգամ նվազել էր 1998-ին, երբ ողջ աշխարհում տեղի էր ունեում կենսազանգվածի այրում «Էլ Նինյո» կլիմայական երեւույթի պայմանների զուգորդությամբ: Այդպես են անվանում Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասի մակերեւույթի տաքացումը, որը հանգեցում է օվկիանոսային հոսանքների փոփոխմանը, հորդառատ անձրեւների եւ վերջին հաշվովՙ ջրից դեպի մթնոլորտ ջերմության տեղափոխմանը:

«Մենք չենք հասկանումՙ սա ժամանակավոր վիճակ է, թե մշտական: Հնարավոր է, որ կենսոլորտը լինի իր սահմանագծի վրա, բայց առայժմ չենք կարող դա ասել», նշում է Տարասովան:

Առաջին անգամ տեղեկագրում ներառված են տվյալներ ածխաթթու գազից ծովերի օքսիդացման վերաբերյալ: ՀՕԿ-ի տվյալներով, օվկիանոսներն ամեն օր մեկ մարդու հաշվով կլանում են մոտ 4 կգ ածխաթթու գազ: Հետազոտողների կարծիքով, օվկիանոսների օքսիդացման ներկայիս մակարդակը աննախադեպ է վերջին 300 մլն տարում:

ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Միշել Ժարոյի խոսքերով, մթնոլորտի եւ օվկիանոսների տվյալները վկայում են տվյալ խնդրի լուծմանն ուղղված քաղաքական անհետաձգելի ջանքերի անհրաժեշտության մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի նախաձեռնությամբ աշխարհի քաղաքական ղեկավարները սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կանցկացնեն հատուկ գագաթաժողով: Դա կարող է խթան դառնալ, որպեսզի մինչեւ 2015-ի վերջը ստորագրվի կլիմայի փոփոխություններին նվիրված նոր միջազգային համաձայնագիր: