Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԼԱՆԴԱԿԱՆ ՀՐԱԲՈՒԽ. 2010-Ը ԿԱՐՈ՞Ղ Է ԿՐԿՆՎԵԼ”

05/09/2014
- 05 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Օգոստոսի լույս 29-ի գիշերը Իսլանդիայի հյուսիս-արեւելքում սկսվեց Բարդարբունգա հրաբխի ժայթքումը: Տեղական իշխանությունները օդանավերի համար հայտարարեցին վտանգի ամենաբարձրՙ կարմիր աստիճան եւ այդ շրջանում օդային տարածքը փակեցին մինչեւ 5,5 հազար մետր բարձրությունը: Իսլանդիայի օդերեւութաբանական ծառայության ռադարները առայժմ չեն արձանագրել մթնոլորտի մեջ հրաբխային մոխրի արտանետումներ, որը գլխավոր վտանգն է օդանավերի համար: Սակայն փորձագետները չեն բացառում, որ Բարդարբունգայի ժայթքումը կարող է Եվրոպայում առաջ բերել ավիափոխադրումների այնպիսի խաթարում, որպիսին 2010-ին տեղի ունեցավ Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ակտիվության պատճառով:

Օգոստոսի 18-ին սառցադաշտից երեք մետր խորության վրա արձանագրվել էին առաջին ստորգետնյա ցնցումները եւ հրահեղուկի տեղաշարժերը: Սառցադաշտի հալքը կարող էր առաջացնել հեղեղումներ, ուստի Իսլանդիայի իշխանությունները փակեցին մի շարք ավտոճանապարհներ, իսկ օգոստոսի 20-ին սկսեցին տարհանել վտանգված շրջանների բնակչությանը: Օգոստոսի 22-ից ի վեր արձանագրվել է 4,7-ից մինչեւ 5,7 մագնիտուդով մի քանի երկրաշարժ, սեպտեմբերի լույս 2-ի գիշերըՙ երկու թույլ ցնցում:

Իրավիճակը հիշեցնում է 2010-ի դեպքերը, երբ 200-ամյա քնից արթնացած Էյաֆյատլայոկուդլ հրաբուխը 6 օրով կազմալուծեց Եվրոպայի օդային հաղորդակցությունները: Ժայթքման միայն առաջին երեք օրերին մթնոլորտ արտանետվեց մոտ 140 մլն խմ մոխիրՙ հանգեցնելով տասնյակ երկրների օդային տարածքի փակմանը:

Այն ժամանակ ավիափոխադրողների ընդհանուր կորուստները կազմեցին ավելի քան 1 միլիարդ դոլար: Իսլանդական հրաբխի մոխիրը դարձավ տարբեր երկրների տնտեսության սերտ փոխկապվածության եւս մեկ ապացույց: Այսպես, Փարիզի, Ֆրանկֆուրտի եւ Լոնդոնի օդանավակայաններոմ չվերթների դադարեցումը լուրջ բարդություններ առաջացրեց Հարավարեւելյան Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում: Քենիացի ծաղկաբույծները կորցնում էին օրական մեկուկես միլիոն դոլար, քանի որ Քենիան աշխարհում վարդ արտահանող գլխավոր երկիրն է (վարդերի 80 տոկոսն արտահանվում է ԵՄ):

Մնացյալ աշխարհի հետ Եվրոպայի օդային հաղորդակցության խզումը հանգեցրեց նաեւ նավթամթերքների արտադրության անկմանը: Աշխարհում ավիացիոն կերոսինի պահանջարկի կրճատումը կազմեց օրական 1 մլն բարել: Տուժեցին նաեւ էլեկտրոնիկա արտադրողները: Ֆրանսիական ընկերությունները չէին կարողանում Ասիայից ստանալ անհրաժեշտ բաղադրամասեր:

Ճապոնիայում «Նիսսանը» կանգնեցրեց ավտոհավաքման երեք հոսքագիծ, քանի որ Իսլանդիայից չէր ստանում որոշ անհրաժեշտ մասեր: Սեուլի օդանավակայանում մնացին 30 մլն դոլար արժողությամբ 200 հազար Samsung եւ LG բջջային հեռախոսներ, որոնք նախատեսված էին եվրոպացի գնորդների համար:

Զբոսաշրջության խոշոր ընկերություններն ամեն օր կորցնում էին միլիոնավոր եվրոներ ու ֆունտեր, քանի որ հրաբխի ժայթքումից առաջ օրական Եվրոպա էր գալիս շուրջ 700 հազար զբոսաշրջիկ:

Հնարավո՞ր է արդյոք նման իրավիճակի կրկնություն: Փորձագետներն ունեն տարբեր կարծիքներ:

«Թռիչքների անվտանգություն» ռուսական խորհրդատվական-վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Մելնիչենկոն գտնում է, որ Բարդարդունգայի ժայթքումը կարող է հանգեցնել Եվրոպայի օդային տարածքի փակմանը: «Այդ տարածաշրջանում գերակշռում են հյուսիս-արեւմուտքից դեպի հարավ-արեւելք փչող քամիները, այսինքն մոխիրը Իսլանդիայից կարող է հասնել մայրցամաքային Եվրոպա, որտեղ կգոյանա նույնպիսի իրավիճակ, ինչպիսին չորս տարի առաջ էր», ասում է նա:

Մինչդեռ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանի երկրաբանության ֆակուլտետի քարաբանության ամբիոնի աշխատակից, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Պավել Պլեչովը բավական լավատես է: «Առայժմ ժայթքումը շատ հանդարտ է զարգանում: Առաջին հրահեղուկ զանգվածը հայտնվել է հրաբխի այն մասում, որը ծածկված չէ սառցադաշտով: Մոխրի եւ պայթուցիկ երեւույթների առաջացման տեսակետից դա լավ նախանշան է: Այսպիսով, կարող է տեղի ունենալ հրահեղուկ զանգվածի հանդարտ արտահոսք եւ ուրիշ ոչինչ: Անշուշտ, կլինեն տեղային ինչ-ինչ հետեւանքներ, բայց 2010 թվականը, կարծում եմ, չի կրկնվի», կարծում է Պլեչովը:

Նախորդ գրառումը

ՄԱՐՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Հաջորդ գրառումը

ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՆԴԵՍ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՆԴԵՍ

Լրահոս

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական