Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ» ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԻ ՄԻՋԵՎ

05/09/2014
- 05 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

1931-ին, պատմաբան Ջեյմս Ադամսն իր «Ամերիկյան էպոսը» գրքում (The Epic of America), գրեց «ամերիկյան երազանքի» մասին: Դա համաշխարհային տնտեսական մեծ ճգնաժամի տարիներից մեկն էր, որը ծանրագույն հետեւանքներ ունեցավ ԱՄՆ-ի տնտեսության եւ մարդկանց սոցիալական կացության վրա: Ադամսը, ցանկանալուվ հուսադրել իր հայրենակիցներին, գրեց հետագայում թեւավոր դարձած խոսքերը. «Ամերիկյան երազանքը մի երկրի մասին, որտեղ յուրաքանչյուր մարդու կյանքը կլինի ավելի լավ, հարուստ եւ լիարժեք, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ստանալ այն, ինչին ինքն արժանի է»:

Անցան տասնամյակներ: Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը ոչ միայն հաղթահարեց մեծ ճգնաժամը, այլ շատ ու շատ այլ փորձություններ, երկիրը շարունակեց զարգացալ, դառնալով աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող եւ ամենահարուստ երկիրը: Ադամսի «ամերիկյան երազանքն» իրականություն դարձավ: ԱՄՆ-ն հնարավորությունների երկիր է, որտեղ յուրաքանչյուր մարդ, որն ունի գիտելիքներ, հմտություններ, կարող է դրսեւորել իրեն եւ ապրել բարեկեցիկ ու արժանավայել: Պատահական չէ աշխարհի բոլոր երկրներից դեպի այդ երկիր բարեկեցություն փնտրող մարդկանց չդադարող հոսքը: Սակայն, այդ երկրում ապրողների համար լինելով իսկապես երազանքի, բարեկեցության երկիր եւ հոգատար պետություն, նրա մասին տրամագծորեն հակառակ ընկալումն է ձեւավորվել աշխարհի մնացած մասում:

Ընդ որում, որքան էլ արտառոց թվա, աշխարհում ԱՄՆ-ի հանդեպ համընդհանուր բացասական մոտեցման մասին անտեղյակ է այդ երկրի բնակչության հիմնական մասը, իսկ իմացողներից շատերն էլ այդպես էլ չեն հասկանում, թե ինչո՞ւ աշխարհում չեն սիրում իրենց երկիրը:

ԱՄՆ-ին համեմատում են սատանայի, չարիքի հետ, անվանում նրան ագրեսոր կամ օկուպանտ, պահանջում են հաշվի առնել այս կամ այն երկրի ու ժողովրդի ավանդույթներն ու սովորությունները: Ի վերջո, պահանջում են որպեսզի ԱՄՆ-ն դադարի իրեն համարել միակ եւ վերջին ճշմարտությունը բոլոր հարցերում, դադարի գործել ինչպես համաշխարհային ոստիկան, որը չի ենթարկվում որեւէ օրենքի, այլ գործում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում, իր հետ բերելով նորանոր դժբախտություններ, արյունահեղություն, զոհեր եւ արցունքներ:

ԽՍՀՄ փլուզումը եւ «սառը պատերազմի» ավարտը, թվում էր, թե հնարավորություն էր առաջացրել նոր աշխարակարգ կառուցելու, այնպիսի աշխարհակարգ, որը նման լիներ «ամերիկյան երազանքին» ամբողջ աշխարհի համար: Սակայն փոխարենը ստեղծվեց ամերիկյան մղձավանջը` իր արտացոլումը գտնելով աշխարհի տարբեր հատվածներում` Սերբիա, Աֆղանստան, Իրաք, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա, Ուկրաինա, գունավոր հեղափոխությունների թատերաբեմ դարձած նախկին խորհրդային մի քանի հանրապետություններ: Բոլոր այս երկրներում գործեց ամերիկյան սցենարը` քարոզչական հզոր հարձակում ուղղված գործող իշխանություններին հեղաշրջմամբ տապալելուն, իսկ այդ նպատակին հասնելուց հետո` անիշխանություն, քաոս, երկպառակտչական պատերազմներ երկրի ներսում եւ զոհեր, հարյուրավոր, հազարավոր զոհեր, որոնց վերջը չի երեւում:

Ո՞վ կարող էր ենթադրել, որ 20-րդ դարի վերջում Եվրոպայի կենտրոնում, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը կենթարկվեր այնպիսի դաժան ռմբակոծության, ինչպիսին ֆաշիստական օկուպացիայի ժամանակ չէր եղել: Ամերիկյան ռազմական օդանավերը հիմնահատակ ավերեցին այդ քաղաքի ենթակառուցվածքներն ու բազմաթիվ այլ շենքեր, նույնիսկ հեռուստակայանը, հազարավոր խաղաղ բնակիչներ զոհվեցին:

Լիբիայի նման ծաղկուն եւ բարեկեցիկ երկիրը այսօր բառացիորեն ծվատվում է տարբեր ցեղերի եւ խմբավորումների բախումներից: Նախկին բռնապետին տապալելով, երկիրը վերածվեց ավերակների, բնակչությունը մատնվեց չքավորության, ամեն պահի ենթակա բռնությունների եւ սպանդի: Այս երկրում հեղաշրջման առաջին զոհերից դարձավ ԱՄՆ-ի դեսպանը, որին դաժանաբար սպանեցին իսլամիստ արմատականները:

Տապալելով Քադաֆիին Լիբիայում եւ Սադդամ Հուսեյնին Իրաքում, ԱՄՆ-ն լայն դուռ բացեց իսլամիստ արմատականների համար: Նրանք այժմ մեկը մյուսի հետեւից նոր տարածքներ են գրավում Լիբիայում, Իրաքում, Սիրիայում: Իսկ միակ պետությունը, որ արդեն երեք տարի կատաղի պայքար է մղում իսլամիստների դեմ` Սիրիան, ԱՄՆ-ի կողմից ենթարկվում է պատժամիջոցների, որը քիչ էր մնում դառնար ամերիկյան հերթական ռմբահարության օջախը: Նույն «իսլամական խալիֆաթի» մարդասպանները, երբ կռվում էին Բաշար Ասադի զորքերի դեմ, ԱՄՆ-ի կողմից որակվում էին ապստամբներ, իսկ երբ նրանք սկսեցին զավթել ամերիկյան ազդեցության ներքո գտնվող Իրաքի տարածքները, «հանկարծ» ամերիկյան կողմի համար դարձան ահաբեկիչներ: Ի՞նչը փոխվեց այդ ընթացքում: Ոչինչ:

Պատմությունը հերթական անգամ կրկնվում է: Աֆղանական պատերազմից «ծնված» Ուսամա բեն Լադենը ամերիկյան աջակցությունն էր ստանում խորհրդային զորքերի դեմ կռվելու ժամանակ, բայց դարձավ աշխարհի թիվ 1 ահաբեկիչը եւ սպառնալիք առաջին հերթին հենց ԱՄՆ-ի համար: 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, որը մի քանի հազար ամերիկացիների կյանք խլեց, դարձյալ դաս չեղավ ոչ ԱՄՆ նախորդ վարչակարգի, ոչ այս վարչակարգի համար: Ամերիկյան քաղաքականությունը մնաց նույնը` նույնացնելով իրեն եւ միջազգային հանրությունը, բոլորի փոխարեն միանձնյա որոշումների ընդունելով եւ գործողություններ իրականացնելով, ինչին որպես արդյունք ստանալով «իսլամական խալիֆաթ», որտեղ առաջին հերթին սպանում են ամերիկացի պատանդներին:

Վերադառնանք Եվրոպա: Եվրոպայի ամենամեծ պետությունը` Ուկրաինան պարզապես խաղալիք է դարձել ամերիկյան վարչակարգի ձեռքին: Բռնի հեղաշրջմամբ տապալելով գործող նախագահին, իշխանության գլուխ եկան ԱՄՆ շահերը սեփական երկրի շահերից վեր դասող նախագահ եւ իշխանություններ: Իշխանություն, որը բոլոր նրանց, ովքեր համաձայն չէին իր հետ, փորձեց լռեցնել ռմբակոծությունների եւ պատերազմի միջոցով: Գոնե այս պահին իրադարձությունները ցույց տվեցին, որ եղբայրասպան պատերազմը, որը հրահրվեց նույն ԱՄՆ-ի անթաքույց աջակցությամբ, հաջողություն չի բերում այն սկսողներին: Իսկ այն, որ զոհերի թիվը դարձյալ հազարներով է հաշվվում, ավերվածությունները ահռելի են, իսկ Ուկրաինան գտնվում է տնտեսական լրջագույն ճգնաժամի շեմին, եթե չասենք մեջ, դարձյալ շատ չի հուզում ԱՄՆ-ին:

Ի վերջո, ի՞նչ է ուզում ամերիկյան քաղաքականությունը աշխարհից, մինչեւ ո՞ւր է ծրագրում հասնել, ինչքա՞ն մարդ դեռեւս պետք է զոհվի, զրկանքների ու հալածանքների ենթարկվի, չքավորության ու սովի մատնվի, ինչքա՞ն երկիր դեռ պետք է ավերվի, որպեսզի ամերիկյան շահերը բավարարված լինեն: Ինչո՞ւ «ամերիկյան երազանքը» պետք է բարեկեցություն եւ երջանկություն բերի ԱՄՆ-ի ժողովրդին եւ ցավ ու տառապանքներ` ուրիշներին: Կգա՞ արդյոք այդ պահը, երբ ԱՄՆ-ն կսկսի հարգել մնացած աշխարհին եւ մնացած աշխարհն էլ հարգի (այլ ոչ թե վախենա կամ զգուշանա ռմբահարումներից կամ արգելքներից) ԱՄՆ-ին:

ԱՄՆ-ը, անշուշտ, չի կարող չունենալ եւ չպաշտպանել իր շահերն ամբողջ աշխարհում, բայց կարող է դա անել այնպես, ինչպես այլ խոշոր պետությունները, օրինակ` Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, կամ գոնե այնպես, ինչպես Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, կամ թեկուզ ինչպես Ռուսաստանը: ԱՄՆ հաջորդ նախագահը գուցե հնարավորություն տա, որ սեփական երազանքի մասին խոսեն եւ փորձեն իրականացնել նաեւ այլ ժողովուրդները, որոնց նա կարող է օգնել կամ չօգնել, բայց որոնց նա վերջապես կդադարի պարտադրել:

Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԶԴԻՆԵՐԻ ՃԻՉԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՐՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՐՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական