Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՆՁՈՒՏԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ Է, ԲԱՅՑ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է 2000 ԲՆԱԿՉԻ

05/09/2014
- 05 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Տանձուտ-Երեւան

Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի ամբուլատորիայում սարսափով են սպասում աշնան գալստին: Առաջին անձրեւներից հետո ամբուլատորիան պատվում է ջրով ու խոնավությունը մինչեւ մայիս ամիս չի անցնում: Դժվար է ամբուլատորիան բժշկական կառույց կոչել: Այն ավելի շատ կիսաքանդ պահեստ է հիշեցնում` արդված պատուհաններ, կաթող տանիք, ճաքած առաստաղ ու խոնավ պատերով:

Վթարային շենքը կառուցվել է 60-ականներին ու երբեք չի վերանորոգվել: Կառույցը, որտեղ հատկապես ձմռանը մի քանի րոպե գտնվելը վտանգավոր է առողջության համար, սպասարկում է գյուղի ավելի քան երկու հազար բնակչի: Ամբուլատորիան գազաֆիկացված չէ, մշտական ջուր էլ չունի: Ձմռանը ամբուլատորիայի յոթ հոգանոց անձնակազմը հավաքվում է մանկաբույժ Անահիտ Մարտիրոսյանի սենյակում: Տարվա վեց ամիսն այս շենքում սառնամանիք է. կարողանում են ջեռուցել ընդամենը երկու սենյակ: Ջեռուցելը հարաբերական հասկացություն է. փոքրիկ էլեկտրական սալիկն ու փայտե վառարանն ընդամենը ջեռուցման տպավորություն են թողնում, քանի որ, պատուհանները ցելոֆոնապատ են, իսկ պատերն այնքան խոնավ, որ փոքրիկ «պլիտան» չի հասցնում անգամ սենյակում ջերմաստիճան փոխել:

«Մի կարծեք, թե մենք միշտ այսպիսի պայմաններում ենք աշխատել», ասում են բժիշկներն ու հիշում երանելի ութսունականները, երբ իրենց աշխատանքից գոհ էին, պայմաններից չէին ամաչում, հինգ տարին մեկ վերապատրաստվում էին ու իրենց կեցությամբ խղճահարություն չէին առաջացնում: Ցավոք, ութսունականներից հետո այս շենքում գրեթե ոչինչ չի փոխվել: Միակ նորությունը համակարգիչն է, այն էլ ցրտից դանդաղ է աշխատում: Գյուղացիները կատակով ասում են, որ բժիշկներն իրենք օգնության կարիք ունեն, քանի որ առողջությունը վտանգելով գալիս են աշխատանքի, սակայն այս հարցում ամբուլատորիայի գործադիր տնօրեն Անահիտ Բեգլարյանը խորհուրդ է տալիս լավատեսությամբ զինվել եւ համբերել, մինչեւ կառավարությունն իրենց խնդրին էլ ուշադրություն կդարձնի:

Իրականում որեւէ հույս չկա, որ ամբուլատորիան մոտ ժամանակահատվածում կվերանարոգվի եւ կջեռուցվի: Արդեն մի քնաի տարի է խոստանում են, սակայն խոստումն արդյունք չի տալիս:

Ժամանակին ամբուլատորիային կից հիվանդանոց էլ է գործել: Շենքում անգամ վիրահատություններ են արել, սպասարկել նաեւ հարեւան գյուղի բնակիչներին, սակայն երկրաշարժից հետո հիվանդանոցը վերածվել է հանրակացարանի ու այնտեղ ապաստան գտան արհավիրքից անօթեւան մնացածները:

Օրական միջին հաշվարկով ամբուլատորիան 15-20 հիվանդ է ունենում. նրանց մեծ մասին ուղեգրով ուղարկում են մարզկենտրոն: Գյուղին մոտ առաջին քաղաքը Արմավիրն է` տասը կիլոմետր հեռավորության վրա, ու քանի որ ամբուլատորիան շտապ օգնության մեքենա էլ չունի, ծանր հիվանդների դեպքում մեքենա ունեցող հարեւան-բարեկամներին են դիմում, որ հասցնեն հիվանդանոց:

«Չգնաս ավելի լավ է, քան գնաս: Ոչ պայմաններ կան, ոչ օգնություն: Մեր կողմերում տարին 6-7 ամիս ձմեռ է, մարդ վախենում է, թե պոլիկլինիկայի կողքով անցնի»,- ասում են գյուղացիներն ու կատակում, որ աշխատում են չհիվանդանալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՉԻ ՀԱՄՈԶԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ

Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Յայտարարութիւն

15/05/2026

«Մեծերը եւ Միւսները»* Ճիշդ 30 տարի առաջ, մօտաւորապէս այս օրերուն, Հայաստանի արդարադատութեան նախարարութիւնը, փոխնարար Գագիկ Ճհանկիրեանի, ՀՀՇ այն ժամանակ ազդեցիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական