Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արցախի մելիքների ժառանգներ» հասարակական կազմակերպության վարչություն, 31.07.2014

«Արցախի մելիքների ժառանգներ» հասարակական կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Լեւոն Հայրապետյանի ձերբակալության կապակցությամբ:

Ծանոթ լինելով նրա բարեգործական ձեռնարկներին, կազմակերպությունը համոզված է, որ կատարվածը խավիարային Ադրբեջանի մասնակցությամբ սարքված սադրանք է, որի նպատակն է վարկաբեկել բարերարին եւ կասեցնել նրա բարեգործական նախանշումների իրականացումը հայրենի Արցախում:

Ջերմորեն զորակցելով հարգելի Լեւոն Հայրապետյանին, «Արցախի մելիքների ժառանգները» լիահույս են, որ ճշմարտությունը կհաղթանակի, եւ նա կհաղթահարի ճակատագրի ծանր էպիզոդը եւ կշարունակի իր կիսատ մնացած գործը: