Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵԺԱՑՆՈՂՆԵՐԸ

05/09/2014
- 05 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանում Գիտելիքի օրն անցավ. մի շարք պետական պաշտոնյաներ այցելեցին ամեն մեկը` մի դպրոց, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անգամ դպրոցներից մեկում հայտարարեց` «Մեր նավթն ու գազը մեր գիտելիքն է»: Սակայն, հաշվի առնելով, որ մեր երկրում քաղաքականությամբ զբաղվելու համար գիտելիք պետք չէ, գիտելիքն ու գիտության մասին խոսակցությունները մեկ օր անց այլեւս ժամանակավրեպ դարձան, ինչպես ավանդաբար լինում է Հայաստանում: Իրավաբանական տեսանկյունից, մեկնարկել է աշունը, իսկ, ինչպես ասում են, այս աշունը «թեժ» է լինելու: Ճիշտ է, անկախությունից ի վեր յուրաքանչյուր ամառ մենք լսում ենք, որ աշունը թեժ է լինելու, սակայն այն լինում է «ինչպես միշտ», բայց դա չի նշանակում, որ կոնկրետ այս աշունը չի կարող «թեժ» լինել: Այստեղ, թերեւս, պետք է հասկանալ, թե ո՞րն է «թեժ քաղաքական աշուն» տերմինի սահմանումը` ընդհանուր առմամբ: Այսինքն, եթե «թեժ» ասելով մենք հասկանում ենք հեղափոխություն, կամ դրա փորձ, հրապարակներում բողոքի մասսայական ալիքի բարձրացում, գործադուլներ, հացադուլներ, դասադուլներ, ընդդիմության սուր եւ ծայրահեղացված պայքար` ընդդեմ իշխանության եւ հանուն իշխանության, ապա արդյոք պե՞տք է մեզ այդ «թեժը»: Իսկ եթե «թեժ» ասելով» մենք նկատի ունենք, որ պատգամավորները կգնան խորհրդարան` աշնանային նստաշրջանի, կառավարությունն ամեն հինգշաբթի իր նիստերը կանցկացնի, պետական պաշտոնյաները բազմաթիվ հանդիպումներ կունենան, ասուլիսներ ու հարցազրույցներ կտան, ապա, թույլ տվեք ասել, որ սա չի կարող «թեժ» կոչվել, քանի որ ամառային հանգստից հետո մարդիկ պարզապես վերադարձած կլինեն իրենց նորմալ աշխատանքային ռիթմին, ինչպես օրերս շեշտում էր հանրապետության նախագահը:

Երրորդ տարբերակն էլ կա, ըստ որի «թեժ աշուն» ասելով նկատի է առնվում իրադարձություններով, կարեւոր, երբեմն` ճակատագրական լի ժամանակահատված: Այս առումով, թերեւս, աշունը կարող է եւ թեժ լինել, հաշվի առնելով ներքին քաղաքական կյանքում քառյակի հնարավոր տրոհումը, կամ հակառակը` ամրացումը, սահմանադրական բարեփոխումների փաթեթի շուրջ` արդեն նաեւ քաղաքական ուժերի ներկայությամբ քննարկումները, իսկ արտաքին քաղաքական դաշտում, իհարկե, հոկտեմբերի 10-ին Մինսկում նախանշված Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների գագաթաժողովը, որի ընթացքում, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր` «որոշվելու է Հայաստանի եւ Ղրղզստանի` ԵՏՄ մուտքի հարցը»: Վերջինս, սակայն, անմիջապես հանենք աշնանային «թեժացում» ապահովող իրադարձությունների ցանկից, քանի որ ԵՏՄ-ին անդամակցելու առումով մեր երկրում ընդդիմությունն ամենեւին էլ ընդդիմադիրություն չի անում:

Հետեւաբար գլխավոր ինտրիգը մնում են սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները եւ ոչ իշխանական քառյակի հարցը, եթե, իհարկե, առաջիկայում նոր` ավելի սուր հարցեր չառաջանան:

Հարկ է նկատել, որ այս երկու հարցերը ամուր կապված են միմյանց հետ, քանի որ, հաշվի առնելով, որ քառյակում կատարյալ համաձայնություն չկա բարեփոխումների հետ կապված, այս հարցը կարող է պատճառներից մեկը դառնալ` քառյակի տրոհմանը, եթե, իհարկե, այն ստեղծված է զուտ քաղաքական նպատակներով եւ իրականացնում է բացառապես քաղաքական գործընթացներ: Այս պահին գոնե, քառյակից միայն ՀՅԴ-ն է կողմ սահմանադրական բարեփոխումների առնվազն քննարկմանը, քանի որ ըստ Դաշնակցության` «խորհրդարանական համակարագին անցումը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի երկրում իրականացվեն համակարգային փոփոխություններ», դե «համակարգային փոփոխությունների» մասին ՀՅԴ-ն վաղուց է արդեն երազում` այն համարելով երկիրն այս իրավիճակից դուրս բերելու միակ արդյունավետ միջոցը: Մյուս երեքի կարծիքով, սակայն, Սահմանադրական բարեփոխումներն ամենեւին էլ այսրոպեական հարց չեն, քանի որ այլ` ավելի կարեւոր հարցեր կան: Այստեղ անչափ կարեւոր է նկատել, թե ովքեր են այդ մյուս երեքը, «Ժառանգությունը»` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, ՀԱԿ-ը` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ եւ ԲՀԿ-ն, թող հակառակն ապացուցեն` Ռոբերտ Քոչարյանի: Հենց այստեղ էլ Հայաստանի ներքին քաղաքական դաշտի հիմնական ինտրիգն է, «թեժացման» անկյունաքարը: Բանն այն է, որ Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները ենթադրում են անցումը կիսանախագահական գործող համակարգից` խորհրդարանական համակարգի: Ուժեղ ու ամբիցիոզ լիդերներ ունեցող ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», իհարկե, ժամանակավրեպ են դիտարկելու այս բարեփոխումների քննարկումը: Չի բացառվում, սակայն, որ այս առումով նրանց հաջողվի պահպանել ոչ իշխանական հենց քառյակի ձեւաչափը, եթե անգամ ՀՅԴ-ն դուրս գա քառյակից, եւս ուժեղ ու ոչ պակաս ամբիցիոզ լիդեր ունեցող ՕԵԿ-ի շնորհիվ: Այսինքն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», տեսականորեն` ՕԵԿ-ը կարող են համատեղ ուժերով պայքարել` ընդդեմ գործող իշխանությունների, բայց, օրինակ, գալիք նախագահական ընտրություններում նրանցից յուրաքանչյուրն ունենալու է իր թեկնածուն, որը ամենայն լրջությամբ ակնկալելու է ստանալ ՀՀ նախագահի պաշտոնը, ինչի լիազորությունների թուլացումը` Սահմանադրական բարեփոխումների արդյունքում, թույլ տալ, իհարկե, չի կարելի:

Եթե այս ամենն, իրոք այսպես է, կնշանակի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ համագործակցության մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ, որքան էլ սա երկուսի ու նրանց համակիրների համար սրբապղծության պես մի բան լինի: Իհարկե առաջին ու երկրորդ նախագահներն ավելի շատ միմյանց «ատելու» (քաղաքականապես, անշուշտ) հիմքեր ունեն, քան համագործակցության, ավելի շատ բաժանարար գծեր կան այս երկուսի միջեւ, քան միավորող,սակայն կա մի նրբություն: Եւ Տեր-Պետրոսյանը, եւ Քոչարյանը իսպառ չեն պարպել իրենց քաղաքական ամենաբարձր ամբիցիաները, ամենեւին պատահական չէ, որ Հայաստանի երեք նախագահներից միայն այս երկուսն են, որ երբեք չեն հայտարարել, թե ինչ էլ լինի, իրենք էլ չեն առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնին` երրորդ անգամ: Հիշեցնենք, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը նման հայտարարությամբ հանդես եկել է` մեկնարկ տալով Սահմանադրական բարեփոխումների փաթեթի քաղաքական-հասարակական քննարկումներին: Այսինքն Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը նույնն են իրենց չբավարարված քաղաքական ամբիցիաները բավարարելու ցանկության ուժգնությամբ, եւ նրանց միջեւ «սրբապիղծ» համագործակցությունը հնարավոր է, քանի դեռ Հայաստանում ամենաբարձր իշխանությունը ստանալու համար նրանք պայքարում են երրորդ մեկի դեմ, ոչ թե միմյանց:

Հաշվի առնելով, որ քաղաքականության մեջ հնարավոր է ամեն բան, քանի որ դրա մեջ հավերժ դաշնակիցներ կամ թշնամիներ չկան, այլ կան հավերժ շահեր, չի բացառվում, որ այս պահին համընկնում են առաջին ու երկրորդ նախագահների շահերը: Համենայն դեպս, Տեր-Պետրոսյանը համագործակցում է մի քաղաքական ուժի հետ, որի հետեւում, հակառակը թող փորձեն ապացուցել, կանգնած է Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ, ավելի կարճ տարբերակն էլ կա, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը, համաձայն իր իսկ վերջերս արած հայտարարության, թե` «ղարաբաղցու դեմ ես չեմ գնա», խաղում է գործող նախագահի հետ, ոչ թե նրա դեմ: Հետեւաբար ԲՀԿ-ն ֆինանսապես ուժեղ, հետեւաբար` գրավիչ բայց եւ քաղաքականապես կախված «ոչ իշխանություն» անունն է ստացել` ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացված ու վերահսկելի պահելու նպատակով: Անկեղծ ասած, այս տարբերակին հավատալ խանգարում է միայն մեկ բան.առաջին նախագահի քաղաքական հոտառությունն ու փորձառությունը. Տեր-Պետրոսյանը հազիվ թե չզգար, իսկ զգալուց հետո թույլ տար, որ իրեն տանեն այնտեղ, որտեղ ուզում են տանել, առանց կամ հակառակ իր կամքի:

Եւ վերջին տարբերակը, սա ամենաանիրատեսականն է: Հայաստանում ըստ էության սկզբունքային քաղաքական պայքար չկա, կան շարժումներ, որոնք երբեք, թվում է ըստ ներքին պայմանավորվածության, գործողություն չեն դառնում: Սաՙ որովհետեւ երեք նախագահները գործում են միասնաբար, ընդհանուր շահերից ելնելով, ամենեւին ոչ` միմյանց դեմ: Իսկ ո՞ւմ դեմ, կռահելը բարդ չէ, հավատալն է բարդ:

Նախորդ գրառումը

ԺԱՄԱՆԱԿԻ ԽԱՂԵՐ

Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆ. «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՄԵՆԱՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԵՎ ՃՇԳՐԻՏ ՔԱՅԼՆ ԷՐ»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ի ՀԻՇԱՏԱԿ ԺԱՆ ԺՈՐԵՍԻ

Լրահոս

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական