Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ` ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

20/06/2014
- 20 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Ռուսաստան ելումուտ անող հայ միգրանտների խնդիրները օրակարգային են հայ-ռուսական միջկառավարական եւ միջխորհրդարանական հանձնաժողովների , ինչպես նաեւ զույգ երկրների միգրացիոն ծառայությունների աշխատանքում: Նկատի ունենալով հետաքրքությունը խնդրի նկատմամբ` ընթերցողին տեղյակ պահենք, որ ավարտին են հասցվում մի շարք համաձայնագրերի նախապատրաստումը, որոնցով այս տարեսկզբից հայ միգրանտների առջեւ ծագած խնդիրները պետք է որ լուծվեն:

Այս տարվա հունվարից Ռուսաստանը պատժամիջոցներ էր կիրառում այն անձանց նկատմամբ, ովքեր թեկուզ մի փոքրիկ խախտում են թույլ տվել կեցության եւ ելումուտի վերաբերյալ կանոններում: Խոսքն ընդհանուր առմամբ Ռուսաստանում մոտ 800 հարյուր հազար մարդու է վերաբերում, որոնցից 34 հազարը հայեր են, նրանց նկատմամբ մուտքուելքի հետ կապված պատժամիջոցներ են կիրառվել, իսկ 170 հազար հայ էլ մոտավորապես այս առումով գտնվում է ռիսկի գոտում: Այս թվերը հայտնել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, եւ կարելի է ասել` պաշտոնական են, սակայն պատկերացրեք` ռիսկի գոտում գտնվողների թիվը կարող է կրկնակի լինել` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Սա ցույց է տալիս Ռուսաստան մեկնող միգրանտների թվի եւ Հայաստանից արտահոսքի ողբալի պատկեր, որն ուրիշ խոսակցության նյութ է: Սակայն այս մասին չէ այսօր մեր հրապարակումը, ուղղակի արդեն իսկ պատժամիջոցների ենթարկված եւ ռիսկի գոտում գտնվող մեր քաղաքացիներին հայտնենք, որ բանակցությունների արդյունքում այս տարվա ապրիլի 1-ից որեւէ հայ մարդու նկատմամբ պատժամիջոցային որոշում չի կայացվել արդեն, իսկ 34 հազարի նկատմամբ էլ համաձայնագրերի մոտակա ստորագրումից հետո ամնիստիա կկիրառվի: Ընդհանրապես` նոր համաձայնագրերով շատ ավելի արտոնյալ ռեժիմ է սահմանվում հայ միգրանտների համար Ռուսաստանում, նրանց կարգավիճակը հավասարեցվում է ինտեգրացիոն երկրների (Ղազախստանի, Բելառուսի) միգրանտների կարգավիճակին: Սա` անկախ այն բանից, որ Հայաստանը միգուցե շուտով մասնակից կլինի Եվրասիական միությանը, որի իրավական դաշտով այս խնդիրները պետք է ավտոմատ լուծվեն: Այժմ այս խնդիրները փաստորեն անդամակցումից եւ նրա իրավական փաստաթղթերի գործողության մեջ մտնելուց ավելի վաղ են լուծվելու: Ըստ Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմադոնովսկու` հայ միգրանտների վիճակն այդպիսով հավասարեցվում է ռուս միգրանտների կարգավիճակին, իսկ 90 օրից ավելի գտնվելու հայկական կողմի խնդրանքը զարմացնում է ռուսներին, բայց եւ` այս ուղղությամբ էլ մտմտուքներ կան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ` ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հաջորդ գրառումը

«ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ՆԱ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՏԻԵԶԵՐՔ ԹՌՉԵԼ»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ՆԱ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՏԻԵԶԵՐՔ ԹՌՉԵԼ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական