Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

23/05/2014
- 23 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

(Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջիկա նիստին ընդառաջ)

Օբամայի հաջորդ` ապրիլքսանչորսյան ուղերձին դեռ շուրջ մեկ տարի կա: Այն հնչելու է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին, հետեւաբար նշանակալից է: Եթե անգամ ԱՄՆ նախագահը հրապարակավ չարտասանի «ցեղասպանություն» բառը, այլ կրկին բավարարվի` «Մեծ եղեռն» բառերը հայերեն արտասանելով, Օբամայի հաջորդ ուղերձը կարող է նշանակալից դառնալ:

Դրա համար, սակայն, պետք է աշխատել: Ընդ որում` առանց շփոթելու շարժումը գործողության հետ: Օրինակ, Մեծ եղեռնի վերաբերյալ բոլոր տեսակի, անգամ ամենաչնչին կարեւորության, փաստաթղթերը, լինեն դրանք իրավական, քաղաքական, հասարակական, ականատեսների վկայությունների վրա հիմնված, հավաքել ու ամբողջացնել: Սրան զուգահեռ ամբողջ աշխարհում կրկնապատկել լոբբիստական ջանքերը, քանի որ, որքան էլ մեզ համար Ցեղասպանությունը բարոյական, մի տեսակ հոգեւոր հարց է (ցավոք), աշխարհում այն ընկալելի է որպես ամենասովորական առեւտուր, քաղաքականություն:

Հաջորդը եւ ամենակարեւորը. Հայաստանի խորհրդարանը ընթացիկ տարում, մինչ հարյուրերորդ տարելիցը, ընդունում է օրենք` Ցեղասպանության մասին` հիմնված նախօրոք հավաքագրված եւ ամբողջականացված` Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի վրա, որտեղ մասնավորաբար նշվում է, թե կոնկրետ որ թվականից որ թվականն է ձգվել Ցեղասպանությունը, կոնկրետՙ որ բնակավայրերն է ներառել, գոնե մոտավորապես, բայց ըստ փաստաթղթերի, քանի մարդ է զոհ գնացել, քանիսը` բռնի տարհանվել: Որքան գույք են ունեցել Ցեղասպանության ենթարկվածներն իրենց բնակավայրերում, ընդհանուր առմամբ… Եվ ամենակարեւորը. օրենքում պետք է նշվի, որ Հայոց ցեղասպանություն անվանումը` այդ թվում միջազգային հարթակներում լրիվ ու իրավահավասար փոխարինելի է Մեծ եղեռն եզրույթով:

Այսինքն, Հայոց ցեղասպանության «պաշտոնական եւ միջազգային անվանումը»` Մեծ եղեռն է նաեւ:

Այս օրենքը, նրա ամբողջական տեքստը ոչ միայն հրապարակվում է Հայաստանում, այլեւ ուղարկվում է հայկական կամ հայանպաստ գործունեությամբ հայտնի բոլոր լոբբիստական, հասարակական, քաղաքական կազամակերպություններին, որոնք իրենց հերթին նպաստում են փաստաթղթի միջազգային լայն հրապարակայնացմանը:

Հաջորդ տարվա ապրիլի 24-ին նախագահ Օբաման հայտարարում է` «Մեծ եղեռն», իսկ այս եզրույթը Հայոց ցեղասպանության «պաշտոնական եւ միջազգային անվանումն է»:

Իհարկե, կարելի է առհասարակ չկարեւորել Օբամայի` հաջորդ տարվա ուղերձի բովանդակությունն ու դրանում տեղ գտած ձեւակերպումները, հատկապես որ ԱՄՆ գործող նախագահին երկու տարի է մնում պաշտոնավարելու, մանավանդ որ, եթե անգամ Օբաման հայտարարի «ցեղասպանություն» բառը, դրանով ըստ էության ոչինչ չի փոխվում:

Բայց որ ընթացիկ տարում, մինչեւ 100-րդ տարելիցը, մենք Հայաստանում ու ամբողջ աշխարհում անելիք ունենք, ակնհայտ է: Որ Հայաստանը Ցեղասպանության մասին օրենքի անհրաժեշտություն ունիՙ նույնպես ակնհայտ է:

Հուսանք, որ Մեծ եղեռնի վերջնական միջազգային ճանաչմանն ուղղված մեր գործողությունների անհրաժեշտությանը չենք շարունակի վերաբերվել այնպես, ինչպես Թուրքիայում են վերաբերվում բուն Հայոց ցեղասպանության եղելությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՂՀ ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Հաջորդ գրառումը

ՆԱԽՈՐԴ ԵՎ ՆԵՐԿԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԲՈԼՈՐԸ, ԲՈԼՈՐՍ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական