Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԴՎԵԴԵՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

23/05/2014
- 23 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ռուսաստանը չի կարող եւ չի պատրաստվում երաշխավորել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Bloomberg TV հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք պարտավոր չենք որեւէ մեկին ինչ-որ բան երաշխավորել, քանի որ այդ թեմայով երբեւէ պարտավորություններ չենք ստանձնել», ընդգծել է նա:

«Այդուհանդերձ մեր ելակետն այն է, որ գլխավոր խնդիրը Ուկրաինայի տարածքում իրադրության հանդարտեցումն է: Ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան երաշխավորել, այլ հանդարտեցնել այդ իրադրությունը», ասել է ՌԴ վարչապետը ի պատասխան այն հարցին, թե Մոսկվան կարո՞ղ է արդյոք երաշխավորել, որ Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերը ոչ թե կմիանան Ռուսաստանին, այլ կմնան Ուկրաինայի կազմում: Վարչապետը իր հերթին «երկխոսության գծով գործընկերներին» կոչ է արել տալ այլ կարգի երաշխիքներ, նշում է ՌԻԱ գործակալությունը:

«Թող երկխոսության գծով մեր գործընկերները, այդ թվում Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ը, մեզ ինչ-որ բան երաշխավորեն», առաջարկել է Դմիտրի Մեդվեդեւը:

Վարչապետը այդ գործընկերներից մասնավորապես ակնկալում է երաշխիքներ, որ Արեւմուտքը չի միջամտի Ուկրաինայի ներքին գործերին, որ այդ երկրին չի ներքաշի Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ, որ Ուկրաինայի արեւելքի բնակիչները չեն զրկվի ռուսերեն խոսելու հնարավորությունից եւ որ «ինչ-որ խելագար «Աջ հատված» չի գա նրանց մորթելու»:

Սակայն ընդհանուր առմամբ, Մեդվեդեւի կարծիքով, սեփական ժողովրդին երաշխիքներ պետք է տան Ուկրաինայի իշխանությունները, եւ դրա համար անհրաժեշտ է երկխոսություն:

«Ուկրաինայի իշխանությունները պարտավոր են իրենց ժողովրդին երաշխիքներ տալ, որ արեւելքում անդորրություն կլինի, որ իրենք ծանր տեխնիկա, ներառյալ տանկեր, օդանավեր, ուղղաթիռներ չեն կիրառի իրենց մարդկանց դեմ: Ահա թե ինչ է անհրաժեշտ երաշխավորել եւ նստել բանակցության սեղանի շուրջը, խոսել Կիեւի իշխանությունների եւ արեւելքի մարդկանց ապագայի պատկերացումների մասին», պարզաբանել է ՌԴ կառավարության ղեկավարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՏԵՍԱԿԱՆ, ԽՍՏԱՊԱՀԱՆՋ ԵՎ ԱԿԱՆՋԱԼՈՒՐ, ԻՆՉՊԵՍ… ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ». ՂՐԻՄԻ ՀԵՏ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՆ ԱՆՑԵԼ ՆԱՎԹԻ ՈՒ ԳԱԶԻ ՎԻԹԽԱՐԻ ՊԱՇԱՐՆԵՐ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ». ՂՐԻՄԻ ՀԵՏ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՆ ԱՆՑԵԼ ՆԱՎԹԻ ՈՒ ԳԱԶԻ ՎԻԹԽԱՐԻ ՊԱՇԱՐՆԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական