Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

«ԲԱՆԱՆՑԸ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ

Հայաստանի առաջնության 25-րդ տուրում «Փյունիկի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ «Բանանցը» ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնի կոչումը (0:1):

Երեւանը ներկայացնող երկու թիմերի միջեւ պայքարում Հայաստանի գավաթակիր «Փյունիկի» դարպասին` Գեւորգ Կարապետյանի խփած գոլն այս խաղում միակն էր:

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ Ժոլտ Հորնյակի սաները վաստակելով 50 միավոր, անհասանելի դարձան մրցաշարային աղյուսակում իրենց հետապնդող «Շիրակի», «Միկայի» եւ «Արարատի» համար, որոնք 44-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը:

«Բանանցը» պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: