Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՐԵՆԱՍԵ՞Ր ԵՆՔ ՄԵՆՔ

24/04/2014
- 24 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր պատմության ամենաողբերգական իրադարձության` 1915-ի ցեղասպանության տարելիցի օրը աշխարհի բոլորը հայերը հիշում են 1,5 մլն զոհերին, կորսված պատմական հայրենիքի մեծ մասը` Արեւմտյան Հայաստանը, այցելում ցեղասպանության զոհերի հիշատակին աշխարհի տարբեր երկրներում կանգնեցրած հուշարձաններ եւ խաչքարներ, բողոքի ցույցեր եւ երթեր անցկացնում թուրքական ներկայացուցչությունների մոտ: Այդ օրը մոռացվում են բոլոր քաղաքական, սոցիալական, տեղային եւ այլ տարբերությունները, մենք բոլորս զգում ենք, որ միասնական ենք մեր վշտի եւ արդարության վերականգնման ցանկության մեջ: Սակայն հազվադեպ ենք մտորում, թե ինչո՞ւ տեղի ունեցավ 1915-ը եւ ո՞րն է երաշխիքը ապագայում դրա կրկնությունից խուսափելու համար:

Ցեղասպանության պատճառների մասին խոսելիս հաճախ մոռացվում է գլխավորը` ցեղասպանությունը հետեւանք էր նախեւառաջ այն բանի, որ մենք չունեինք պետություն: Արեւմտյան Հայաստանը գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում, եւ մինչեւ 1915-ն էլ հայերը պարբերաբար ենթարկվում էին, ինչպես ընդունված է ասել հիմա, էթնիկ զտումների` ջարդերի, հալածանքների, արտագաղթի, այդ տարածքում վերաբնակեցնում էին թուրքերի եւ քրդերի: Հայերը, մեծ հաշվով, ոչինչ չէին կարող հակադրել թուրքական պետական մեքենային: Հայաստանի ազատագրության պայքարը, որքան էլ, որ հերոսական եւ անձնազոհ մարդիկ էին դրա մեջ ընդգրկված, ցավոք, չհանգեցրեց ցանկալի արդյունքի: Հիմա մենք ունենք մեր պետությունը, մեզ չեն կառավարում թուրքական փաշաները, պարսկական խաները կամ ռուսական փոխարքաները: Արդեն 23 տարի է լավ թե վատ, ձեւավորում ենք մեր սեփական իշխանությունը, պահում մեր բանակը, իրականացնում մեր ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Ունենք պետություն, որտեղ նաեւ բազում խնդիրներ ու անարդարություններ կան: Սակայն ոչ ոք չի կարող վիճարկել այն հանգամանքը, որ մեր պետությունն իրականացնում է իր գլխավոր առաքելությունը` ապահովում մեր ազգային անվտանգությունը: Հենց սա է, որ ընկած առօրյա դժվարությունների հորձանուտում, հաճախ մոռանում ենք: Մոռանում ենք, որ եթե չունենայինք մեր պետությունը, մեր դժգոհությունները բոլորովին այլ` օտար տիրապետությունների կրած տառապանքների մասին կլինեին: Ասում ենք «երկիրը երկիր չի» եւ մոռանում, որ երկիրը չի կարող տարբեր լինել այնտեղ բնակվողներից: Ինչպիսին մենք ենք, այնպիսին` մեր ստեղծած երկիրը` 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով ամրագրված: Չի կարող ժողովուրդը լավ լինի, իսկ նրա ստեղծած երկիրը` վատ, կամ` հակառակը: Մեր ազգային թերություններն էլ մեր երկրի թերություններն են: Թերություններ, որոնցից գլխավոր այն է, որ մենք չենք սիրում մեր երկիրը եւ պետությունը: Զավեշտ է, երբ Հայաստանում հարցվածների 82 տոկոսն իրեն հայրենասեր է համարում, բայց 46 տոկոսը ցանկանում է հեռանալ երկրից: Իսկ օրինակ` մեզանից մի քանի անգամ ավելի ցածր կենսամակարդակ եւ բարձր կոռուպցիա ունեցող Ուզբեկստանում եւ Ղըրղզստանում երկրից հեռանալու ցանկություն է արտահայտում միայն 10 տոկոսը: Հետեւաբար, արդեն էական չէ, թե այդ երկրներում քանի տոկոսն է իրեն հայրենասեր համարել:

Հայերնասիրությունը վեհ գաղափար է եւ դրա գլխավոր իմաստը դրված է հենց բառի մեջ` հայրենիքը սիրել: Դրսեւորումները կարող են տարբեր լինել` սկսած դրա բարձրագույն դրսեւորումից` կյանքը հայրենիքի համար զոհելուց, մինչեւ ամեն օր, ամեն պահի մի դրական գործ կատարելը սեփական երկրի համար: Ինչպե՞ս կարող է մարդ իրեն հայրենասեր համարել, անընդհատ դժգոհելով սեփական երկրից, փնովելով պետությունը, քննադատելու փոխարեն ծաղրելով ու վիրավորելով երկրի ղեկավարին (խոսքս բոլոր 3 նախագահների մասին է), որը նաեւ մեր անվտանգությունն ապահովող բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է, վարկաբեկելով կամ սեւացնելով յուրաքանչյուր դրական քայլ կամ բարեփոխում, ամեն ինչ պահանջելով պետությունից եւ ոչինչ չպահանջելով սեփական անձից:

Մեկանգամյա ակցիաները, ինչպիսին էր ասենք «Փրկենք Քեսաբը», ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ամեն տարի ծաղիկներ դնելը, կամ թեկուզ թուրքականության դեմ ատելությունը, առանց սեփական պետության արժեքը հասկանալու կամ գնահատելու, որքան էլ հայրենասիրական կոչվելու հավակնություն ունենան, զրոյական արժեք ունեն: Բոլոր ազգային նպատակներից գլխավորը նախեւառաջ սեփական պետությունն ունենալն է, որին ձգտել ենք դարեր եւ առանց որի մնացած նպատակները անիրագործելի երազներ կմնան: Վերջին օրինակը` միայն ԽՍՀՄ փլուզումը եւ Հայաստանի Հանրապետության ստեղծումը հնարավոր դարձրեց ԼՂՀ ազատագրումն ու անկախ պետականության ստեղծումն արդեն նաեւ այնտեղ: Տասնամյակներ շարունակ, դա հնարավոր չէր ձեւական կամ գուցե մասնակի ինքնուրույն Խորհրդային Հայաստանի ժամանակ:

Իհարկե, ավելի լավ կլիներ, որ մեր պետությունն ավելի զարգացած լիներ, որին խանգարող օբյեկտիվ եւ հատկապես սուբյեկտիվ դժվարությունները չլինեին: Սրանց հաղթահարմանն, իհարկե, պետք է ձգտել անընդհատ, բայց ոչ պետության հիմքերը թուլացնելով, քանի որ եթե այս անգամ էլ կորցնենք մեր պետությունը, պարզապես կդադարենք գոյություն ունենալուց եւ ապրիլի 24-ից զատ, կունենանք ավելի ողբերգական ամսաթիվ, որը, սակայն, այլեւս հիշատակող էլ չի լինի: Սա գուցե հասանելի չէ սեփական պետության հանդեպ ատելություն տարածողների եւ նրանց ազդեցության տակ գտնվող ամբոխի համար, բայց հասանելի պետք է լինի ժողովրդի գերակշիռ մասի համար: Երբ սկսենք սիրել մեր երկիրը ամեն ակնթարթ, յուրաքանչյուր քայլափոխին, առանց մեկս մյուսի վրա հանցանքներ բարդելու, շարքային քաղաքացուց մինչեւ նախագահ, այն հաստատ ավելի լավը կդառնա բոլորիս համար:

Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ ՅԵՆԱՅՈՒՄ ՀԻՇԵՑՆԵԼՈՒ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՎԻՐՏՈՒԱԼ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՎԻՐՏՈՒԱԼ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Լրահոս

Կարկուտից տուժած գյուղացիները փակել են ճանապարհը․ կառավարությունից լուծումներ են պահանջում․ Շամշյան

07/07/2026

Այսօր՝ հուլիսի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի...

Այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Ավետիք Չալաբյան

07/07/2026

Ավետիք Չալաբյանի ուղերձը, «Արմավիր» ՔՀԿ, 06.07.2026 ------------- Սիրելի´ բարեկամներ, գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր...

Լեգիտիմությունը կորցրած ու արևմտա-թուրքական աջակցությամբ իշխանություն պահող ՔՊ-ական կառավարության վաղվա օրը. Արտակ Զաքարյան

07/07/2026

Թեհրանից՝ FLYONE-ով Եկատերինբուրգ։ Ինչպես գիտեք Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ռուսական կողմն...

103 տարի առաջ ճիշտ այս օրը Խորհրդային Ադրբեջանն ապօրինաբար ձևավորել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը. Ստեփան Հասան-Ջալալյան

07/07/2026

1921թ. հուլիսի 5-ին երրորդ երկրի կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի, առանց քննարկման և քվեարկության՝ ապօրինի...

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական