Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱԳՈՐԾԵԼԻ՞ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

21/03/2014
- 21 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՂՎԱՆ ԱՍՈՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանող

Հայաստանում էներգետիկ անվանգության առումով կարեւոր է զարգացնել վերականգնվող էներգիան, ինչը կնվազեցնի կախվածությունը ներկրվող վառելիքից: Տարբեր գնահատկանների համաձայն, Հայաստանում ցանցային հողմակայանների ներուժը կազմում է 1000 ՄՎտ-ից ավել, թեեւ ներկայումս իրագործելի է համարվում մոտ 500 ՄՎտ հզորությունը, որի տարեկան արտադրական ներուժը կազմում է 1 մլրդ կՎտժ-ից ավելի: Այս հողմակայանները կարող են արտադրել Հայաստանում ներկայումս սպառվող էլեկտրաէներգիայի 17 տոկոսը: Հայաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում հողմային էներգետիկայի զարգացման համար, նպատակ ունենալով մինչեւ 2025-ը ունենալ մոտ 500 ՄՎտ հզորություն:

Մեր երկրում հողմային էներգիայի ուսումնասիրությունները սկսվել են 1980-ականներից: Սկզբնական շրջանում հողմաէներգետիկ ներուժի ուսումնասիրությունների մեծ մասը հիմնվում էր օդերեւութաբանական կայաններից ստացվող սինոպտիկ տվյալների վրա: Հայաստանի հողմաէներգետիկ առաջին քարտեզը մշակվել է 1989-1990 թթ.: 1999-2000-ին մեկնարկեցին հողմաէներգետիկական մոնիթորինգի երկու ծրագրեր: SolarEn ամերիկյան ընկերության կողմից ֆինանսավորվող մոնիթորինգն իրականացվում էր Զոդի լեռնանցքի տեղանքում, որտեղ տեղակայվել էին յոթ հողմաչափական կայաններ (10մ, 20մ եւ 40մ բարձրությամբ աշտարակներ): Հայ-հոլանդական ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում էր Նիդեռլանդների կառավարության կողմից, զուգահեռաբար տեղակայվեցին հինգ 50մ բարձրությամբ չափման կայմեր` Քարախաչի, Պուշկինի եւ Սելիմի լեռնանցքներում, ինչպես նաեւ Արփի լճի տեղանքում եւ Սեւանա լճի հյուսիսային ափում (Արդանիշ):

2001-2003թթ. ԱՄՆ-ի ՄԶԳ հովանավորության ներքո ավարտվեցին ՀՀ հողմաէներգետիկ ատլասի ստեղծման աշխատանքները: Հիմք ընդունելով տվյալների երեք աղբյուրները` ԱՄՆ Տիեզերագնացության եւ տիեզերքի հետազոտման ազգային գործակալության (NASA), ՀՀ օդերեւութաբանական կայանների եւ SolarEn (ԱՄՆ) ընկերության հողմաէներգետիկ հինգ չափումները, որոնք իրականացվել են Քարախաչի լեռնանցքում, Ապարանի տեղանքում, Զոդի լեռնանցքում, Գագարինի տեղանքում եւ Որոտանի լեռնանցքների տեղանքում, ԱՄՆ էներգետիկայի Դեպարտամենտի (US Do E) Վերականգնվող էներգետիկայի ազգային լաբորատորիան (National Renewable Energy Lab) կազմեց Հայաստանի հողմաէներգետիկական ատլասը:

Ուսումնասիրության արդյունքում կազմվեց հողմաէներգետիկական ներուժի եւ միջին հզորության հողմակայաններ կառուցելու համար առավել հեռանկարային տեղանքների քարտեզը: Այն նշում է Հայաստանի տարածքի քամու բնույթը եւ դասակարգում է հողմային ներուժը:

Սակայն էներգետիկների կարծիքով, հողմակայաններ կառուցելու համար գոյություն ունեն նաեւ տեխնիկական սահմանափակումներ: Փոխադրող ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ 30 մ-ից ավել երկարություն ունեցող կայանի բաղադրիչ մասերի փոխադրումը կարող է խնդրահարույց լինել Հայաստանի ճանապարհների որոշ կտրուկ ոլորանների պատճառով: Մյուս կողմից, ավելի երկար (միչեւ 36մ) մասերի փոխադրումը հնարավոր է իրականացնել երկաթուղու միջոցով: Ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումը իրատեսական չէ` համեմատաբար ցածր կամուրջների պատճառով:

«Միեւնույն ժամանակ, վանդակավոր հենարանների օգտագործումը նույնպես սահմանափակված է, քանի որ տեղանքների ցրատշունչ ձմեռային պայմանները դժվարացնում են վանդակավոր հենարանների վրա գտնվող տուրբինների պահպանումն ու տեխնիկական սպասարկումը եւ սովորաբար խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել այդպիսի պայմաններում», նշում են մասնագետները:

Նշվում են նաեւ այլ դժվարություններ: Ներկայումս Հայաստանը հատուկ սարքավորումների կարիք ունի, որոնք անհրաժեշտ են հողմային տուրբոգեներատորների մասերը բարդ տեղանքով փոխադրելու, ինպես նաեւ ծանրաքաշ մասերը պահանջվող բարձրության վրա (50-60մ) տեղակայելու համար: Բարձր տեղանքը նաեւ ավելացնում է կայանի կառուցման ծախսերը:

Հեռանկարային տեղանքների բարձրադիր լինելու (2200-2600մ ծովի մակարդակից բարձր ) եւ օդի ցածր խտության պատճառով մեր երկրում էլեկտրաէներգիայի փաստացի արտադրությունը 22-27 տոկոսով ավելի ցածր է, քան ցածրադիր տեղանքներում է քամու նույն արագության պայմաններում: Բարձր դիրքով է պայմանավորված նաեւ սառցակալման երեւույթը, որը կարող է դժվարացնել կայանի աշխատանքը:

Քամու արագության մասին հիդրոօթերեւութաբանական կայանների մեծ մասի տվյալները ճշգրիտ չեն, քանի որ դրանք տեղակայված են ցածր քամիների գոտիներում, որոնք թույլ չեն տալիս քամու արագության ճշգրիտ չափումներ կատարել:

Այդուհանդերձ, չնայած բոլոր խոչընդոտներին, էներգետիկները փաստում են, որ տեղանքներից միայն մի քանիսը, որոնք ունեն ուժեղ քամու ռեժիմ (չափումներով հաստատված), առկա ենթակառուցվածք եւ հողատարածք, ցանցին մոտ են գտնվում եւ դուրս են պաշտպանված տարածքներից, կարող են համարվել հեռանկարային: Այս տեղանքներից էլ կարելի է ստանալ 500 ՄՎտ-ից ավելի ընդհանուր հզորությունը, որը կարող է տարեկան 1 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա արտադրել:

Նախորդ գրառումը

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԷԼԿԵ ՀԱՐԹՄԱՆ. «ՀԱԼԵՊՈՒՄ ՈՉՆՉԱՑՎՈՒՄ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԷԼԿԵ ՀԱՐԹՄԱՆ. «ՀԱԼԵՊՈՒՄ ՈՉՆՉԱՑՎՈՒՄ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ»

Լրահոս

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

19/06/2026

Հիքմեթ Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները: Իրավիճակը ռեգիոնում փոխվում է: Իրանը Հորմուզի...

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր,...

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026

ԿԸՀ-ն հունիսի 14-ին, երեք ընտրական տեղամասերում, վերահաշվարկ կատարելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումներն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն...

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026

1885-1960 -ին այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Բելգիայի գաղութային դաժան համակարգն էր տիրում։ Ո՛չ զոհերի հստակ թիվ կա, ո՛չ էլ...

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026

Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված  քաղաքական, տնտեսական եւ...

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026

Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի Իրան-ԱՄՆ համաձայնագիրը: Այդ մասին բոլոր լրատվամիջոցներն են հայտարարում եւ ավետում, որ հարցը վերջնականապես  համաձայնեցված...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական