Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՐԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

21/03/2014
- 21 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ՎԱԼԵՐԻ ՄԱԿԱՐՅԱՆ

Վերջին 25 տարիների ընթացքում մենք բոլորս ականատես եղանք միջազգային պատմական նշանակության բազմաթիվ լուրջ իրադարձությունների: Կարծես թե այլեւս դժվար կլինի մեզ զարմացնել: Սակայն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները նորից ալեկոծում են բոլորիս: Համաշխարհային հասարակական կարծիքը նորից բաժանվել է երկու մասիՙ մի կողմից քննադատվում է Ռուսաստանը, իսկ մյուս կողմիցՙ ողջույնի ձայներ նրա հասցեին:

Ի՞նչ է վերջապես կատարվում այդ սլավոնական երկրում:

Ուկրաինայի առաջին ճշմարտությունը

Առնվազն ռուս կայսր Պետրոս Ա-ի ժամանակներից մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում ձեւավորվում էր ազգային, քաղաքական, մշակութային, գաղափարական հենք: Երեւի թե կարելի է ասել, որ սկսում էր ձեւավորվել ուկրաինական ազգային ինքնությունը:

Սակայն պատմական իրադարձությունները բաժանել էին Ուկրաինան տարբեր պետությունների միջեւ, եւ այդ ժողովրդի տարբեր բեկորների ազգային ինքնակայացումը տեղի էր ունենում տարբեր պայմաններում:

Այդ գործընթացը հանգեցրեց նրան, որ ինքըՙ ուկրաինական ժողովուրդը, մնաց բաժանված: Ուկրաինացի ժողովրդի արեւմտյան հատվածը ձեւավորվեց ծանր եւ անհանդուրժողական պայքարի պայմաններում: Արեւմտյան Ուկրաինայի ժողովուրդը, ըստ էության, ունի կայացած, ազգին բնորոշ բոլոր հատկանիշներըՙ գաղափար, մշակույթ, ինքնավստահություն, արիություն, խիզախություն:

Այո՛: Սեփական պետականության գաղափարի համար իրենք պատրաստ էին եւ պատրաստ են համագործակցել յուրաքանչյուրի հետ, ով թշնամի է Ռուսաստանին: Իրենք Ռուսաստանը տեսնում են որպես ամենամեծ խոչնդոտ իրենց նպատակներին հասնելու գործում:

Այո՛: Իրենք մտան համագործակցության նացիստական Գերմանիայի հետ: Բայց հանուն ճշմարտության անհրաժեշտ է նաեւ անկեղծորեն ասել, որ նույն «բանդերականները» պայքարում էին եւ Գերմանիայի դեմ, երբ հասկանալի դարձավ, որ նացիստական Գերմանիան թույլ չի տա անկախ Ուկրաինայի գոյությանը: 1941 թվականին, երբ գերմանական բանակը մտավ (ըստ արեւմտյան Ուկրաինայիՙ ազատագրեց) Լվով քաղաքը, ապա ուկրաինացիները շտապ հռչակեցին անկախ Ուկրաինայի ծնունդը: Եվ ի՞նչ: Նացիստական Գերմանիան չեղյալ հայտարարեց այդ չհամաձայնեցված հռչակագիրը եւ կազմակերպիչները բանտարկվեցին: Եվ դա պատմական փաստ է:

Բայց զուգահեռ դրան, նույն ուկրաինական «բանդերական» ջոկատները մասնակցում էին ռազմական գործողություններում Գերմանիայի դրոշի ներքո եւ «ձեռքի հետ» փորձում էին լուծել իրենց ազգային խնդիրներըՙ կազմակերպելով ցեղասպանություն լեհերի, բելոռուսների, ռուսների եւ ռուսամետ ուկրաինացիների հանդեպ եւ դրանով «մաքրելով» ապագա անկախ Ուկրաինայի տարածքները այլազգիներից:

Ներկայացնելով այս ամենը, ես միայն փորձում եմ բացատրել, որ չնայած բարբարոսական եւ պայքարի հանցավոր եղանակների, արեւմտյան Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում էր այն, ինչը ցանկանում են շատ այլ ազգեր, այդ թվում մենքՙ հայերս: Իրենց միակ նպատակն էր անկախ եւ ազատ Ուկրաինան:

Սա է Ուկրաինայի առաջին ճշմարտությունը:

Ուկրաինայի երկրորդ ճշմարտությունը

Զուգահեռ արեւմտյան Ուկրաինայի ժողովրդի, գոյություն ունի եւ մի այլ ուկրաինական ժողովուրդՙ դա հարավ-արեւելյան Ուկրաինայի ժողովուրդն է, որն ապրում եւ զարգանում էր այլ երկրի եւ այլ քաղաքական ու հոգեբարոյական պայմաններում: Այս ժողովուրդը որպես ազգային գերխնդիր չուներ անկախ պետականության գաղափարը: Իր համար ռուս ժողովրդի եւ Ռուսաստանի հետ միասնական պետականությունը ընդունելի եւ բավականին ձեռնտու էր: Ընդհանուր ուղղափառ հավատ մոսկովյան երանգով, ընդհանուր հերոսներ եւ նպատակներ, ընդհանուր պատմություն եւ հաղթանակներ:

Ավելին: Ուկրաինական ժողովրդի այս հատվածի համար կայացած ռուսական միապետությունը (եւ մինչ 1917 թվականը եւ դրանից հետո) բերեց անվտանգություն (սկսած առաջին հերթին հենց Ղրիմի թաթարներից), բարեկեցություն, մշակույթի վերելք: Եվ ամենահետաքրքրականն այն է, որ Ռուսաստանը վերջ ի վերջո տվեց այդ Ուկրաինային պետականություն: Այո: Սահմանափակ, բայց պետականություն:

Իրենց սեփական երկրում իրենց իսկ սեփական լեզուն ստացավ պետական լեզվի կարգավիճակ: Խորհրդային Ուկրաինան ուներ իրավունք եւ լավագույնս օգտվում էր այդ իրավունքից եւ զարգացնում էր ազգային մշակույթը, ազգային գիտությունը, ազգային ինքնագիտակցությունը:

Եթե արեւմտյան Ուկրաինան իր անվերջ եւ դաժան պայքարի պայմաններում չկարողացավ նույնիսկ մի խղճուկ ինքնավարություն ստեղծել (այն ժամանակ դա թույլ չտվեցին այն երկրները, որոնք պաշտպանում են նրան այսօրՙ Լեհաստանը, Հունգարիան, Ավստրիան, Գերմանիան, Շվեդիան), ապա «այդ զզվելի Ռուսաստանը» ինչ-ինչ պատճառներով ստեղծեց (նկարեց քարտեզի վրա) մի շքեղ եւ զարմանալի մեծ Ուկրաինա (ո՞ւր էր հային նման բախտ…): Միայն բացակայում էր անկախությունը միջազգային ասպարեզում: Բայց, այնուամենայնիվ, աշխարհի քաղաքական քարտեզի վրա արդեն կար ՈՒԿՐԱԻՆԱ անունով պետությունը:

Ավելին: Ոչ բոլորը գիտեն, սակայն դա փաստ է, որ 1945 թվականին ՄԱԿ-ի ստեղծման ժամանակ նախաձեռնող երկրների ցանկում Խորհրդային Միության հետ հանդերձ կար եւ Խորհրդային Ուկրաինան (կար նաեւ Բելառուսը): Միայն չզարմանաքՙ չկար այդ ցուցակում Խորհրդային Ռուսաստանը: Ըստ էության, Խորհրդային Ուկրաինան միջազգային մակարդակով ավելի բարձր էր, քան ինքըՙ Ռուսաստանը: Դա մի մեծ բան չէ, իհարկե, սակայն, անշուշտ, ցույց է տալիս, որ Ուկրաինայի հանդեպ Խորհրդային Միությունը ուներ մեծ հարգանք եւ բարձր էր գնահատում այդ երկրի նշանակությունը:

Եվ այս ամենը նորից ու նորից ապացուցում էր ուկրաինական ժողովրդի հարավ-արեւելյան հատվածին, որ լինել Ռուսաստանի հետՙ դա միակ ճիշտ ճանապարհն է:

Եվ սա Ուկրաինայի երկրորդ ճշմարտությունն է:

Ուկրաինայի երրորդ ճշմարտությունը

Ինձ թվում է, որ կարելի է սարքել մի փոքր «քաղաքական բեմադրություն» ներկա Ուկրաինայի ժողովրդի արեւմտյան եւ հարավ-արեւելան հատվածների հետ կապված: Եկեք պատկերացնենք, որ ուկրաինական ժողովրդի արեւմտյան հատվածը դա ԱՄՈՒՍԻՆՆ (ՓԵՍԱՆ) է, իսկ հարավ-արեւելյանըՙ ԿԻՆԸ (ՀԱՐՍՆ):

Այսինքն, ստացվում է, որ Ռուսաստանը ամուսնացրեց նույն ժողովրդի երկու հատվածներըՙ ՀԱՐՍԸ իր հետ բերեց մեծ տարածքներ եւ ռուսական հովանավորությունՙ որպես օժիտ, իսկ ՓԵՍԱՆ բերեց իր հետ ազգային ինքնագիտակցություն, խիզախություն, հստակ նպատակներ:

Եվ այդ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ արդյունքում ստեղծվեց անկախ Ուկրաինան:

Բայց տես ինչ եղավՙ ամուսինները իրար չհասկացան: Մշտապես վեճեր, մշտապես լաց ու կոծ: ԱՄՈՒՍԻՆԸ փորձում է ամբողջովին ճնշել սեփական ԿՆՈՋ կամքը եւ ընտանիքում ձեւավորել այն կարգ ու կանոնը, որն ինքը երազել է դարեր շարունակ:

Իսկ ԿԻՆԸ չի համակերպվում: Տարբեր եղանակներով դիմադրում է: Մերթ ընդ մերթ «ծեծ է ուտում»: Լաց է լինում: Վիրավորվում է: ԾՆՈՂՆԵՐԻՆ (Ռուսաստանին) է բողոքում:

Իսկ ԱՄՈՒՍԻՆԸ մտադիր է իր հարազատ ԿՆՈՋԸ անջատել ԽՆԱՄԻՆԵՐԻՑ (Ռուսաստանից) եւ գնում է նույնիսկ բարբարոսական քայլերիՙ ԽՆԱՄԻՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ տնից:

Իսկ ԽՆԱՄԻՆ (Ռուսաստանը) չի հասկանում, թե ոնց կարելի է այդպես վարվել: Չէ՞ որ ՕԺԻՏՆ ինքն է տվելՙ Դրիմ, Խարկով, Օդեսա, Դոմբաս… ԽՆԱՄԻՆ ՀԱՐՍԻՆ հետ է կանչումՙ «Ախչի՜, բաժանվիր այդ այլանդակից…»:

ՀԱՐՍԸ ի՞նչ անի: Ինքն էլ է ուզում բաժանվել, բայց ինչ կասեն ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ (միջազգային հանրային կարծիքը), ի՞նչ կասի ԴԱՏԱՐԱՆԸ (միջազգային իրավունքը): Ամոթ է, չէ՞..

Ուկրաինայի երրորդ ճշմարտությունը կայանում է նրանում, որ ՓԵՍԱՆ (արեւմտյան Ուկրաինան) ուզում էր «իրենով անել» ամեն ինչ եւ ՀԱՐՍԻՆ «տկլոր» դուրս վռնդել փողոց … Եվ այդ թվում «իրենով անել» այդ ՀԱՐՍԻ ՕԺԻՏԸ:

Նախորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄՏՑՆԵԼ ԵՄ, ՆԱՏՕ… ԳՈՒՑԵ ՆԱԵՎ Մ. ՆԱՀԱՆԳՆԵ՞Ր

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍՆԵՐԸ «ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ» ՀՈՂԵՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍՆԵՐԸ «ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ» ՀՈՂԵՐԸ

Լրահոս

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

19/06/2026

Հիքմեթ Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները: Իրավիճակը ռեգիոնում փոխվում է: Իրանը Հորմուզի...

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր,...

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026

ԿԸՀ-ն հունիսի 14-ին, երեք ընտրական տեղամասերում, վերահաշվարկ կատարելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումներն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն...

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026

1885-1960 -ին այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Բելգիայի գաղութային դաժան համակարգն էր տիրում։ Ո՛չ զոհերի հստակ թիվ կա, ո՛չ էլ...

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026

Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված  քաղաքական, տնտեսական եւ...

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026

Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի Իրան-ԱՄՆ համաձայնագիրը: Այդ մասին բոլոր լրատվամիջոցներն են հայտարարում եւ ավետում, որ հարցը վերջնականապես  համաձայնեցված...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական