Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

“ՊԱՐԶԱՊԵՍ ՆՍՏԵԼ ՈՒ ՍՊԱՍԵԼԸ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԷ”

28/02/2014
- 28 Փետրվարի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

Հարցազրույցը` Աղավնի Հարությունյանի

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալթերի հարցազրույցը “Ազգ” թերթին

– Պրն Դիդյե Բուրկհալթեր, հակամարտությունների կարգավորումն ու դրան առնչվող գործունեությունը մշտապես ներկայացվում է որպես առաջնահերթություն այս կամ այն նախագահությունների համար, թեեւ այդ ծրագրերի իրական ազդեցությունը մնում է շատ ցածր: Որո՞նք են Շվեյցարիայի նախագահության պարագայում այս թեման առաջնահերթություն հայտարարելու հիմքերը:

– Ես վստահ եմ, որ ձգձգված հակամարտությունների առումով ԵԱՀԿ-ում հնարավոր է կոնկրետ եւ նշանակալի առաջընթաց արձանագրել: Չնայած առաջընթացը հաճախ լինում է փոքր քայլերով, ես համոզված եմ, որ կազմակերպությունն ունի այդ գործընթացին աջակցելու կարողություն: ԵԱՀԿ-ը հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման նախկինում մեծ փորձ ունի, ինչպես նաեւ ունի կարողություն առաջ մղելու լուծումները, երբ առկա է այդ ջանքերին աջակցող քաղաքական կամք: Այդուհանդերձ, մենք չենք ակնկալում արագ ու հեշտ առաջընթաց ձգձգված հակամարտություններում:

Շվեյցարիան կարող է միջնորդելու որոշակի օգտակար փորձ առաջարկել, մեր նախագահության ընթացքում էլ կցանկանայինք ամրապնդել այս հարցում ԵԱՀԿ կարողությունները:

– Կարո՞ղ եք առավել մանրամասն ներկայացնել, թե ինչ է նշանակում 2013-ի դեկտեմբերի 5-6-ին Կիեւում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական խորհրդում ձեր հայտարարության այն հատվածը, որում ասվում էր. “աշխատել գոյություն ունեցող ձեւաչափերում աջակցելու ձգձգված հակամարտությունների կարգավորման որոնմանը”:

– Մենք համոզված ենք, որ գոյություն ունեցող ձեւաչափերի, օրինակ, Ժնեւի միջազգային քննարկումների եւ Մինսկի գործընթացի հզորացումն ու աջակցումը կենսական նշանակություն ունեն, քանի որ դրանք կայացած են ու ընդունելի ԵԱՀԿ համայնքի ու բոլոր շահագրգիռ կողմերի համար:

Որպես ԵԱՀԿ գործող նախագահ եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար ես Հարավային Կովկասում իմ հատուկ ներկայացուցիչ եմ նշանակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախկին գլխավոր տնօրեն, դեսպան Անժելո Գնեդինգերին:

ԵԱՀԿ անունից նա համանախագահելու է Ժնեւի միջազգային քննարկումները, որոնք մենք անփոխարինելի ենք համարում Վրաստանում 2008-ի օգոստոսյան հակամարտության հետեւանքների վերացման հարցում: Իմ հատուկ ներկայացուցիչը նաեւ կմասնակցի Էրգնեթիում միջադեպերի կանխման ու արձագանքման մեխանիզմին առնչվող հանդիպումներին, որն ապացուցել է իր կարեւոր դերակատարությունը տեղում անվտանգությանն առնչվող իրավիճակի կայունացման եւ մարդկանց առօրյա մտահոգությունների ու անվտանգության հարցերի հասցեագրման առումով: Այս տարի այս մեխանիզմի շրջանակներում հունվարի 21-ին արդեն իսկ տեղի է ունեցել առաջին հանդիպումը:

– Վստահության ձեւավորումը ղարաբաղյան հակամարտությանն առնչվող այն գլխավոր հարցերից է, որը ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է պահել բանակցային գործընթացի օրակարգում: Ինչպե՞ս է Շվեյցարիան նախատեսում նպաստել այս հարցի լուծմանը իր նախագահության մեկ տարվա ընթացքում:

– Շվեյցարական նախագահությունը ուղղակիորեն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, բայց աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին: Հունվարի 14-ին Բեռնում ես ընդունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, քննարկել մեր համագործակցությունն ու հայտնել իմ գնահատանքը նրանց անխոնջ միջնորդական ջանքերի համար: Ես նաեւ վերանշանակել եմ Անջեյ Կասպրշիկին որպես հակամարտության հարցով իմ անձնական ներկայացուցիչ: Նա կշարունակի իր աշխատանքը տեղում` մշտադիտարկելով շփման գծում իրավիճակն ու դիտորդական առաքելություն իրականացնելով կողմերի միջեւ զինադադարի համաձայնագրի պահպանման առնչությամբ:

Մենք խորապես հավատում ենք, որ պարզապես նստել ու սպասելը տարբերակ չէ: Մարդկային շփումները, փորձագետների միջեւ փոխանակումներն ու տարածաշրջանային ավելի ակտիվ համագործակցությունը կարող են ներդրում ունենալ կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը:

– Վստահության ձեւավորումը հատուկ մասնագիտական խմբերի փոխանակման ծրագրերի միջոցով նախկինում եւս արվել է: Ինչպե՞ս է Շվեյցարիան պատրաստվում կազմակերպել այս ծրագրերը`ավելի մեծ հաջողության հասնելու համար:

– Մեր մոտեցմամբ, մասնագետների միջեւ փոխանակումները եւ համատեղ ծրագրերը կարող են մեծացնել փոխըմբռնումը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջեւ, անգամ եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` որպես այդպիսին այդ ծրագրերի կիզակետում չէ: Մենք կփորձենք աշխատել երիտասարդ պաշտոնյաների, արվեստագետների ու լրագրողների հետ, որոնք սովորաբար ներգրավված են հակամարտության վերաբերյալ ներքին քննարկումներում:

– Մարդկանց առօրյա կյանքի բարելավումը ԵԱՀԿ նոր նախագահության կողմից հռչակված աշխատելու եւս մեկ ուղղություն է: Ինչպե՞ս կարելի է սա հասկանալ տեղում: Ի՞նչ գործողություններ են նախատեսվում այս նպատակին հասնելու համար:

– Ամեն ինչ, որ արվում է ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ մասնակից երկրների կողմից, ի վերջո, ուղղված է մարդկանց կյանքի բարելավմանն ու նրանց անվտանգությունն ու ապահովությունն ամրապնդելուն` ռազմա-քաղաքական, տնտեսական եւ բնապահպանական, մարդու իրավունքների ոլորտներում: Բոլոր 57 մասնակից երկրների կողմից ստորագրված փաստաթղթերի ու ստանձնած պարտավորությունների մի հսկա քանակություն կա, սակայն, ցավոք, դրանց իրականացումը հետ է մնում:

Քաղաքական մակարդակի որոշումները կարող են ազդեցություն ունենալ միայն, երբ իրականացվում են պատշաճ կերպով: Այս պատճառով է, որ մենք ցանկանում ենք առավելապես կենտրոնանալ առկա հանձնառությունների իրականացման, քան նորերն առաջարկելու վրա:

Մեր ջանքերի առաջին դիրքերում խոշտանգումների դեմ պայքարն է, փոքրամասնությունների իրավունքների հանդեպ հարգանքը, ժողովրդավարական ընտրությունների խթանումն ու ահաբեկչության դեմ պայքարում իրավունքի գերակայության ամրապնդումը: Մենք ձգտելու ենք այս ոլորտներում մասնակից երկրների միջեւ հաջողված փորձերի փոխանակում ապահովել: Այդպիսի հնարավորություն կընձեռի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խրախուսման հարցում մարդու իրավունքների պաշտպանների դերի մասին համաժողովը, որ ես պատրաստվում են հյուրընկալել հունիսին:

ԵԱՀԿ-ում նախագահությունը մեծ պատասխանատվություն է, եւ մենք համոզված ենք, որ Շվեյցարիան պետք է առաջնորդի կազմակերպությունը իր օրինակով: Այդ իսկ պատճառով Շվեյցարիան ԵԱՀԿ իր պարտավորությունների կատարման գնահատում կանցկացնի:

Քաղաքացիական հասարակության, մամուլի եւ մյուս շահագրգիռ կողմերի հետ կարեւոր երկխոսությունը կօգնի մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ լիարժեք հարգանք ապահովել: Մենք կաջակցենք այդպիսի երկխոսությանը մասնակից երկրների շրջանում եւ նրանց միջեւ:

– Հարավային Կովկաս եւ Արեւմտյան Բալկաններ այցելության ծրագրեր կա՞ն, եւ եթե այո, ապա ե՞րբ են դրանք սպասվում:

– Շվեյցարիայի` ԵԱՀԿ նախագահության ընթացքում բազմաթիվ պաշտոնական այցելություններ կլինեն ԵԱՀԿ մասնակից երկրներ, ներառյալ` Հարավային Կովկաս եւ Արեւմտյան Բալկաններ: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի կլինի ավելի ուշ:

Հ.Գ. Հարցերը ԵԱՀԿ գործող նախագահին ուղարկվել էին մինչեւ շփման գծում իրավիճակի թեժացումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Վիեննայում հունվարի 24-ին տեղի ունեցած հանդիպումը: Այս երկու լրացուցիչ հարցերին պրն Դիդյե Բուրկհալթերը արձագանքել է փետրվարի 4-ին:

– Ո՞րն է Ձեր արձագանքը, մեկնաբանությունը շփման գծում լարվածության ու խախտումների առնչությամբ: Ի՞նչ պետք է անել վերջ դնելու բոլոր տեսակի սադրանքներին:

– Ես մտահոգված եմ վերջին օրերին հայկական եւ ադրբեջանական զինվորական անձնակազմի ու քաղաքացիների մահվան եւ վիրավորների մասին հաղորդումներով: Ես կողմերին հորդորում եմ լիարժեք օգտագործել միմյանց հետ անմիջական հաղորդակցման եւ լարվածության նվազեցման նպատակով սահման եւ շփման գիծ ԵԱՀԿ թիմերի այցելություններով ընձեռված արժեքավոր հնարավորությունները:

– Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման առնչությամբ ի՞նչ կասեք:

– Շվեյցարական նախագահությունն անմիջականորեն ընդգրկված չէ բանակցային գործընթացում եւ բարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման գործում:

Նախորդ գրառումը

«ՕՍԿԱՐ» 86-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՌԱՆՑ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԵԼՈՒ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ ԵՆ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՌԱՆՑ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԵԼՈՒ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ ԵՆ

Լրահոս

Քպ-ն ԱԺ փոխնախագահներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին

29/06/2026

Փաշինյանը լրագրողներին հայտնել է, թե ովքեր են լինելու ԱԺ երկու փոխնախագահները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային...

Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան

29/06/2026

«Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի...

Կանգնած ենք  այն աշխատակիցների կողքին, ովքեր հրաժարվել են սուտ խոսել և մարդու նկատմամբ «գործ սարքելու» գործիք դառնալ. «Միասնության թևեր»

29/06/2026

Սա քաղաքական հետապնդման և պետական համակարգի վտանգավոր ապականման մասին ահազանգ է. «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. Գորիսի ավագանու անդամ,...

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը»...

Երբ Ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում, Իսրայելի քայլը ո՛չ ողջունել է լինում, ո՛չ դատապարտել. Սողոմոնյան

29/06/2026

Երբ Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում՝ այս դեպքում թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման ֆոնին, ինչպես նաև հաշվի...

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական քայլ է,որը պետք է դիտարկել թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում. թուրքագետ

29/06/2026

Իսրայելի քայլերն, ըստ էության, քաղաքական են՝ չնայած որ այդ երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը պատմությունից և բարոյականությունից է խոսում։ Azg.am-ի թղթակցի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական