Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՐՈՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ՌՈՍՏՈՎՈՒՄ»

«Սպորտ Էքսպրեսի» տեղեկացմամբ, «Փյունիկի» եւ ՀՀ հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտ օրերս պայմանագիր կկնքի ՌԴ պրեմիեր լիգայի առաջնության մասնակից «Ռոստովի» հետ: Պայմանագրի ժամկետն ու ֆուտբոլիստի տրանսֆերային գինն առայժմ անհայտ են:

Հարոյանով հետաքրքրվում էր նաեւ Մոսկվայի «Սպարտակը», որը նրան չէր դիտարկում որպես հիմնական կազմի խաղացող: Ուստի Հարոյանը նախընտրեց «Ռոստովը», որպեսզի խաղային պրակտիկա ունենա: