Գրոնինգենի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Զավեն Անդրեասյանը հաղթելով Դավիթ Քլեյնին, 3,5 միավորով 8 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Տիգրան Սիմոնյանն էլ հաղթեց Ստեֆան Բոյկեմային ու վաստակած 3 միավորով 16-րդ տեղում է: Իսկ ահա Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց Ալեքսանդր Կովչանի հետ պարտիայում: