Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԶԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՎԱԾ ԵՆ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՄԱՏՆԱՆՇՈՒՄ

24/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Եթե ընդդիմության բուռն հակազդեցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված գազային համաձայնագրերին նպատակ ուներ ցույց տալ Ռուսաստանի ղեկավարությանը, որ Հայաստանի գազային միակողմանի կախվածությունը վավերացնող համաձայնագրերը Հայաստանում այնքան էլ միանշանակ չեն ընդունվում, դա նրանց հաջողվեց, քանի որ համաձայնագրերը վավերացնելիս երեկ բավական լարված իրավիճակ ստեղծվեց հայոց խորհրդարանում եւ նրա պատերից դուրս, իսկ համաձայնագրերի վերաբերյալ դրանց ընդդիմախոսների մտահոգություններն էլ բավական բարձրաձայնվեցին լրատվամիջոցներով:

«Մի քվեարկեք». ահա այսպիսի պաստառներ էին պարզվել դեպի Ազգային ժողովի դահլիճ նաեւ լրագրողական կորպուսի ապակիների հետեւից երեկ, երբ պետք է քվեարկության դրվեին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ ստորագրված գազային համաձայնագրերը եւ հատկապես այն մեկը, որով ռուսական «Գազպրոմին» է հանձնվում «Հայռուսգազարդի»` Հայաստանի սեփականություն քսան տոկոս բաժնեմասը եւ մինչեւ 2043 թվական կնքվում է ընդդիմադիրների համար անընդունելի եւ պետության ինքնիշխանությանը խփող, իսկ իշխանականների համար շահեկան գազային համաձայնություն:

Լրագրողները նաեւ հարվածում էին լրագրողական օթյակի ապակիներին` գոռալով. «Մի քվեարկեք»: Իսկ մի քանի լրագրողի էլ հաջողվել էր հայտնվել ուղիղ ԱԺ ամբիոնի մոտ` «Խելքի եկեք, արա» պաստառով: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգվեց, թե ապակիները կկոտրվեն եւ անվտանգության աշխատակիցներն հորդորեց լրագրողական օթյակներում կարգուկանոն հաստատել:

Մինչ այդ հատուկ գազային համաձայնագրերը քվեարկությամբ վավերացնելու համար գումարված նիստի սկզբում վարման կարգի վերաբերյալ ձայն էր վերցրել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը , ով տեղյակ պահելով, որ ԱԺ դարպասի մոտ համաձայնագրերի վավերացման դեմ բողոքի գործողություն է իրականացվում, զգուշացրեց, թե բոլոր այն պատգամավորները, որ կողմ կքվեարկեն` կհամարվեն դավաճաններ: ԱԺ նախագահն ապսպրեց անջատել հռետորուհու խոսափողը: Իսկապես` ԱԺ դարպասների մոտ էլ, պատգամավորական մուտքի մոտ էլ բավական մարդաշատ բողոքի գործողություններ էին: Իսկ բուն` ԱԺ դահլիճում մի տեսակ կարծես խառնաշփոթ էր, տեղերից բացականչություններ, լրագրողների օթյակից աղմուկ եւ կոչեր, Հովիկ Աբրահամյանը հանգստության կոչ էր անում իր ամբիոնից` փորձելով դահլիճին ուղղորդել դեպի քվեարկություն:

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունը, ի դեմս Լեւոն Զուրաբյանի, քվեարկությունից առաջ քսան րոպե ընդմիջում վերցրեց, ու ահա այդ ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մի անհավանական տրյուկ, մի անլսելի գործողություն իրականացրեց` մեկ մեկ վերցնելով ՀՀԿ խմբակցության անդամների` էլեկտրոնային քվեարկության համար նախատեսված քարտերը: Երբ ընդմիջումից հետո ՀՀԿ-ականները տեսան, որ էլեկտրոնային քվեարկության քարտերը չկան, ԱԺ նախագահը հայտարարեց, որ երբ համակարգը չի աշխատում, աշխատում է հաշվիչ հանձնաժողովը: Այսինքն` պետք է քվեարկել հնագույն մեթոդովՙ ձեռքը բարձրացնելով: Իսկ Փոստանջյանին էլ խնդրեց քարտերը վերադարձնել. «Պատգամավորներ ունենք էստեղ նստած, որ մտավոր կարողություններ չունեն, այլընտրանք չունեն ու խարդախությամբ են փորձում մեր աշխատանքները տապալել», ասաց նա: Ընդդիմադիր պատգամավորները տեղերից կոչեր էին հնչեցնում անջատած խոսափողերով, ապա դուրս եկան դահլիճից` քվեարկելու թողնելով միայն մեծամասնությանը: Ու այդ պահին մեծամասնությունը քվեարկեց ձեռք բարձրացնելով, հաշվիչ հանձնաժողովը հաշվեց, հայտարարվեց` 77 կողմ, գազային համաձայնագիրն այդ կերպ վավերացված էր: Ավելի ուշ` ընդմիջում հայտարարելուց հետո, երբ բյուջեում գազային համաձայնագրին համապատասխանեցվող փոփոխություն էր արվում, Հ. Աբրահամյանը ճշտեց կողմ քվեարկողների թիվը` 72, բացատրելով, որ տեխնիկական պատճառով սխալ հաշվարկ է եղել:

Իսկ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, թե գազային համաձայնագրի քվեարկությունը խախտումներով է իրականացվել, քանի որ յոթ անձից կազմված հաշվիչ հանձնաժողովի չորս անդամ բացակայել են:

Մեծամասնությունից Դավիթ Հարությունյանը , որ ավելի վաղ մտահոգություններ էր հայտնել համաձայնագրերի վերաբերյալ, լրագրողներին հայտնեց, որ նույնպես կողմ էր քվեարկել, քանի որ համաձայնագրում դրականն ավելի շատ է եղել: Նա նշեց, որ իր դիտարկումները հետագայում հաշվի կառնվեն ու պայմանագրի դրույթները կփոփոխվեն:

Իսկ քվեարկության մասին էլ ասաց, որ օրենքի խախտում տեղի չի ունեցել, քանի որ հաշվիչ հանձնաժողովը հաշվում է միայն: Իհարկե, կան դեպքեր, երբ հաշվիչ հանձնաժողովը որոշում է կայացնում (տեխնիկական կողմը նկատի ուներ), բայց բուն որոշումը կայացնում է ԱԺ-ն, իսկ որոշումն անցա՞վ, թե՞ չանցավ` տվյալ դեպքում որոշում է նիստը նախագահողը:

Իսկ որ ընդդիմությունն ասում է, թե կդիմի Սահմանադրական դատարան` համաձայնագրի վավերացման օրինականության հարցով, Դավիթ Հարությունյանը հիմքեր չտեսավ դրա համար ոչ բովանդակային, ոչ ՍԴ օրենսդրության առումով:

Մինչդեռ ընդդիմադիրները շարունակում էին պնդել խախտումներով քվեարկությունների վերաբերյալ, անգամ հայտարարություն տարածեցին, թե` էլեկտրոնային համակարգի չգործելու դեպքում որոշումներն ընդունվում են հաշվիչ հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ` տվյալ դեպքում չորս անդամ էր հարկավոր, մինչդեռ երեքն են ներկա եղել: Բացի այդ, ըստ ընդդիմադիրների, սահմանված կարգով քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն հաշվիչ հանձնաժողովի անդամների կողմից որոշում ընդունելով եւ արձանագրությամբ, ինչը նույնպես տեղի չի ունեցել , այսինքն` համաձայնագիրը վավերացված չէ:

Այսպես թե այնպես, գազային համաձայնագրերը Հայաստանին նեղ ու կախյալ դրության մե՞ջ են գցում, թե՞ ճանապարհ են հարթում դեպի Մաքսային միություն, ստուգելու մի տարբերակ կա` ապրել եւ տեսնել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԱՆԴԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻՑ

Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ԼՐԱԳՐՈՂԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ԼՐԱԳՐՈՂԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական