Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ ՉԿԱՏԱՐՈՂ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ»

25/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ամփոփեց 2013 թվականը

Հայաստանի Հանրապետությունում օտարվող պետական գույքը գնահատվում եւ վաճառվում է միայն շուկայական արժեքներով: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ՙ պատասխանելով լրագրողների հարցերից մեկին: Անդրադառնալով կրկեսի եւ «Դվին» հյուրանոցի սեփականատերերի կողմից ներդրումային պարտավորությունների կատարման մասին հարցերինՙ վարչության պետը տեղեկացրեց, որ «Դվին» հյուրանոցի սեփականատերը պարտավորվել է մինչեւ 2016-ն ավարտել հյուրանոցի վերակառուցումը, այդ նպատակի համար ներդնելով մոտ 16 մլն դոլար: Ըստ տարիների` 2013-ին նախատեսվում է ներդնել 850 հազար դոլար, 2014-ին` 3,9 մլն դոլար եւ 2015-ին` 8,7 մլն դոլար: Այս անգամ եթե ներդրողը չկատարի իր պարտավորությունները, պարտավոր կլինի վճարել տույժեր չներդրված գումարի 6 տոկոսի չափով:

Ըստ Արման Սահակյանիՙ կրկեսի ներդրումային ծրագիրը սկզբում եղել էր 250 մլն դրամ, բայց հետագայում, երբ որոշվեց քանդել հին շենքը եւ կառուցել նորը, սեփականատերը պարտավորվեց կատարել 650 մլն դրամի ներդրումային ծրագիր: Պետական գույքի կառավարման վարչության պետը համոզմունք հայտնեց, որ սեփականատերը կկատարի այդ ներդրումը, եւ 2015-ին մենք կունենանք նոր, միջագային չափանիշներին համապատասխանող կրկես:

Օտարված այլ օբյեկտների` Սասունցի Դավթի արձանի հարեւանությամբ կիսակառույց շենքի, «Սեւան» հյուրանոցի եւ երիտասարդական պալատի փոխարեն նախատեսվող կառույցների ճակատագրի վերաբերյալ Արման Սահակյանն ասաց, որ դրանք իր ղեկավարած վարչության ենթակայության տակ չեն:

Այդուհանդերձ, երեկվա մամուլի ասուլիսի նպատակը 2013-ի ամփոփումն էր: Արման Սահակյանն անցնող տարին պետական գույքի կառավարման ոլորտում համարեց արդյունավետ աշխատանքի տարի: Նրա տեղեկացմամբՙ պետական գույքի մասնավորեցումից 2013-ին գոյացել է ավելի քան 447 մլն դրամ` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 26 տոկոսով, պետական գույքի օտարումից 2013-ին գոյացել է 1 մլրդ 260 մլն դրամից ավելի` անցյալ տարվա ցուցանիշը գերազանցելով 56 տոկոսով:

Պետգույքի կառավարման վարչության պետը նաեւ թվարկեց եւ մանրամասնեց այն իրավական ակտերը, որոնք, նրա խոսքերով, թույլ են տալիս արմատական բարեփոխումներ իրականացնել պետական սեփականություն համարվող անշարժ գույքի կառավարման ոլորտում, համալիր լուծում տալ տարիներով կուտակված շատ խնդիրների, ինչպես նաեւ հանրօգուտ ներդրումային ծրագրերը խթանել:

Արման Սահակյանը հայտնեց նաեւ, որ 2013-ին կառավարության որոշումներով Ադրբեջանից բռնագաղթած 54 ընտանիքների սեփականաշնորհել են իրենց զբաղեցրած 61 սենյակները, եւս 123 տեղաբնակ ընտանիքների համար էլ զբաղեցրած 140 սենյակների նվիրատվության որոշումներ են կայացվել: Նմանատիպ մի քանի նախագծեր էլ գտնվում են կառավարությունում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՍՏ «ՀԱԱՐԵՑԻ»ՙ ՄԱՆԴԵԼԱՅԻՆ ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄ ՄԱՐԶԵԼ ԵՆ «ՄՈՍՍԱԴԻ» ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ՀԱՍԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական