Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԻ ԵՎ ԱՅԴԱ ԳԱՎԱՖԵԱՆ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՔՈՅՐԵՐԸ ԳԻՎԼՊԵՆԿԵԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԻՆ ՄԷՋ Կ՛ՈՒՆԵՆԱՆ ՀԱՄԵՐԳ

20/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ, Նիւ Եորք

Առաջին անգամ չէ, որ նիւեորքաբնակ ազգային բարերար տէր եւ տիկին Էդուըրդ եւ Կարմէն Կիւլպենկեաններն իրենց Փաունդ Ռիջի ապարանքէն ներս կը հիւրընկալեն հանրայայտ արուեստագէտներ: Տօնական օրերու նախօրէին Մեթրոփոլիթըն օպերայի եւ Նիւ Եորքի ֆիլհարմոնիք նուագախումբի աստղեր յաճախ ուենցած են ելոյթ ընդարձակ եւ արուեստի գործերով հարուստ այս տան մէջ, ուր եկած է արուեստասէր լուրջ հասարակութիւն մը:

Այս տարի եւս, շարունակելով այս գեղեցիկ աւանդութիւնը, Կիւլպենկեանները հրաւիրած էին նախկին պոլսահայ եւ արդէն աշխարհահռչակ Անի եւ Այդա Գավաֆեան քոյրերը տալու իրենց ջութակի համերգը: «Մաունթ Քիսքօ համերգային ընկերակցութիւնն է որ կը հրաւիրէ երաժշտասէրները նման համերգի: Ըսենք նաեւ, որ ԱՄՆ նախկին նախագահ տէր եւ տիկին Բիլ եւ Հիլըրի Քլինթըններ մաս կը կազմեն այս համերգային ընկերակցութեանՙ ապրելով համանուն քաղաքին մէջ:

Յայտագրին դաշնակահարի ընկերակցութեամբ կը մասնակցէր Ջոնաթան Ֆելդմընը:

Յայտագիրն ունէր երկու բաժին. առաջին մասը նուիրուած էր Բախի (1685-1750) ստեղծագործութիւններէն` «Trio Onata in C major, BWV 1037 եւ Մորից Մոսքոուսքիի (1854-1925) Suite for Two Violins and piano in G Minor, Op. 71: Ըսենք որ Անին կը նուագէ «Ստրադիվարիու» ջութակով:

Կարճ դադարէ մը ետք, յայտագրին երկրորդ բաժինով ներկայացան Բոհուսլավ Մարդինուի (1890-1959) Sonata for Two Violins and Piano, H213, Բելա Բարթոքի (1881-1945) Selections from 44 Duos for Two Violins, BB104, Sz. 98, ու վերջապէս` Պապլօ դը Սարասաթեի (1844-1908) Navarra (Spanish Dance) for Two Violins and Piano, Op. 33:

Պէտք չունինք տալու եւ գրելու անոնց գեղարուեստական մակարդակին մասին. միջազգային մամուլն ու արուեստի քննադատները տարիներ առաջ գնահատանքով արձանագրած են արդէն անոնց կատարողական մակարդակը: Ամերիկայէն դուրս, արուեստի մեծ ոստաններու մէջ Անին ու Այտան արժանացած են արուեստասէրներու երկա~ր ծափողջոյններուն:

Այդ երեկոյ, այդ սալոնին մէջ, շրջապատուած մեր մեծ ծովանկարիչ Այվազովսկիի գործերով, ազգային հպարտութեան օր մըն էր որ հրամցուց հիւրընկալ զոյգը: Կիւլպենկեանները զարմիկներն են Գալուստ Կիւլպենկեանին: Անոնց հայրը բարերարն է Նիւ Եորքի առաջնորդանիստ Ս. Վարդան Մայր եկեղեցւոյ առաջնորդարանի համալիրին, որ կը կոչուի «Կիւլլապի Կիւլպենկեան» կեդրոն: Բարերարներն են նաեւ` Հալէպի «Կիւլպենկեան մայրանոցին»: Այսօր եւս անոնք իրենց նուիրատուութեամբ օգտակար կ՛ըլլան հայ դպրոցին, Թէքէեան մշակութային միութեան եւ մեր մամուլին:

Հոգեկան բաւարարութեամբ ներկաները վերադարձան տուն, պահելով այդ երեկոյթի քաղցր յիշատակները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՐՃ ՍՏԵՓԱՆՅԱՆ. ՀԱՐԱՏԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՐՔԵՐԻ ՊԱԿԱՍ Է ԶԳԱՑՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՐՔԵՐԻ ՊԱԿԱՍ Է ԶԳԱՑՎՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական