Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՐՔԵՐԻ ՊԱԿԱՍ Է ԶԳԱՑՎՈՒՄ

20/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Աշխենն արդեն մի քանի տարի է ինչ պարբերաբար օգտվում է քաղաքային եւ համալսարանական գրադարաններից, բայց շատ հաճախ չի կարողանում գտնել պետք եկած գրականությունը. «Քննությունների շրջանում գործն էլ ավելի է դժվարանում, քանի որ գրադարանում եղած գրքերի քանակը չի բավականացնում ուսանողներին: Գրքեր կան, որոնց օրինակներն ընդհանրապես չկան գրադարաններում եւ դրանք մենք ստիպված ենք գնել կամ ձեռք բերել ինտերնետից»,- ասում է ԵՊԼՀ-ի ուսանողուհին եւ հավելում, որ իրեն կարդալուն տրամադրող պարտադիր պայմաններից մեկն էլ գրքի թղթի հոտի առկայությունն է:

Գրքասեր ընթերցողների պահանջները բավարարելու համար պետք է գրադարանները պարբերաբար համալրել, իսկ դրա համար անհրաժեշտ է պետական օժանդակություն եւ գումար, որովհետեւ միշտ չէ, որ ամուր են գրադարան-հեղինակ եւ գրադարան-հրատարակիչ կապերը:

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը համալրվում է ավելի շատ նվիրատվությունների արդյունքում ստացված գրանկանությամբ, քան` պետական միջոցներով ձեռք բերվածներով:

«Մենք համագործակցում ենք մտավորականների եւ գիտնականների հետ, ովքեր պարբերաբար նվիրատվություններ են անում եւ արդյունքում ամեն օր մեզ մոտ տասից քսան գիրք է հավաքվում: Կան մարդիկ, ովքեր մեզ են տրամադրել իրենց գրադարանները, եւ մենք շատ ոգեւորված ենք, որ գրադարանի գրքերն ավելանում են: Բացի նմանատիպ նվիրատվություններից, պետությունը մեզ ամեն տարի գումար է հատկացնում նոր գրականություն ձեռք բերելու համար, բայց այդ գումարը չի բավականացնում: Նշեմ նաեւ, որ մենք լինելով խոշորագույն գրադարան, հրատարակիչներից չենք ստանում պարտադիր օրինակներ»,- ասում է Ա. Իսահակյանի անվան գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:

Ի տարբերություն Ա. Իսահակյանի անվան գրադարանի` Ազգային գրադարանը ստանում ՀՀ տպագիր արտադրանքի պարտադիր երկու օրինակ, որոնցից մեկը արխիվացման համար է:

Ըստ Հայաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանի` տարվա կտրվածքով գրադարանը ձեռք է բերում 40-45 հազար անուն գրականություն, որի մեջ մտնում են թե՛ նվիրատվությունները, թե՛ գնումները եւ թե՛ պարտադիր օրինակները: Գնումները կատարում են պետության կողմից տրամադրված գումարով, որն ամեն տարի հատկացվում է գրադարանին: Պարտադիր օրինակները ստանում են հրատարակիչներից: Չնայած կան գրքեր, որոնց պարտադիր օրինակները չեն ստանում, որովհետեւ այդ գրքերը բավականին թանկ են:

Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի համալրումն այլ ընթացք ունի. «Մենք գրքերը ձեռք ենք բերում համապատասխանեցնելով ֆակուլտետների հետ: Իսկ մեր դասախոսների հեղինակած գրքերից պարտադիր բավականին օրինակներ ունենք»,- փաստում է ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը:

Տարիներ առաջ պարտադիր օրինակի մասին ընդունված օրենքով հրատարակիչները պարտավորվում են տպագրված գրքերից երկու օրինակ տրամադրել Երեւանի կենտրոնական գրադարաններին: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը խոսելով պարտադիր օրինակի մասին, ասաց, որ իրենց մոտ հրատարկված գրքերից պարտադիր օրինակներ են տրամադրվում միայն Ազգային գրադարանին եւ Ազգային գրապալատին: Իսկ մյուս գրադարանները այդ գրքերը կարող են ձեռք բերել պետության կողմից հատկացված միջոցներով: Ըստ նրա, բավականին վատ է գյուղական գրադարանների վիճակը: Գյուղապետարանները գումար են ստանում, որը շատ հաճախ չի ծախսվում գրադարանները համալրելու համար:

Գրեթե բոլոր գրադարանների համար բավականին մեծ խնդիր է արտասահմանյան գրականություն ձեռք բերելը, քանի որ դա կապված է մեծ գումարների հետ:

Երեւանի Ազգային գրադարանը արտասահմանյան գրականություն ձեռք բերելու համար հայտարարում է մրցույթ եւ այն կազմակերպությունը, որը կկարողանա առաջարկվող գրականությունն ավելի մատչելի գնել-բերել Հայաստան, նա էլ հաղթում է մրցույթում:

Իսահակյանի անվան գրադարանը բրիտանական, ամերիկյան, ֆրանսիական եւ պարսկական գրականություն է ձեռք է բերում դեսպանատների հետ համագործակցության շնորհիվ, իսկ ԵՊՀ գրադարանը արտասահմանյան գրականությունը ձեռք է բերում դրամաշնորհների միջոցով:

Հուսով ենք, որ մոտ ապագայում գրքասեր ընթերցողները գրադարաններում գրքի պակասի խնդրին չեն բախվի եւ կկարողանան ձեռք բերել անհրաժեշտ գրականությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԻ ԵՎ ԱՅԴԱ ԳԱՎԱՖԵԱՆ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՔՈՅՐԵՐԸ ԳԻՎԼՊԵՆԿԵԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԻՆ ՄԷՋ Կ՛ՈՒՆԵՆԱՆ ՀԱՄԵՐԳ

Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԵՅ ԲԱՐԱՆՈՎԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀՊԵՆ-Ի ՀԵՏ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԵՅ ԲԱՐԱՆՈՎԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀՊԵՆ-Ի ՀԵՏ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ Եվրոպայի հաշվին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը,...

ԿարդալDetails

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025

Այս փուլում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը փողոցային պայքարը և նստացույցը դադարեցնում է. Ապրես Մարգարյան

14/07/2025

Արցախցիների 80 տոկոսն աղքատության շեմից ցածր վիճակում է. Բեգլարյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական