Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԷԴՎԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ» ՑՈՒՑԱՍՐԱՀԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

18/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

Մ. Բ.

Ամիսներ առաջ, քաղաքապետի ընտրություններից քիչ առաջ Երեւանում բացվեց արդի հայ գեղանկարչության վարպետ Էդվարդ Իսաբեկյանի պատկերասրահը, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում. երկար տարիներ սպասված իրադարձություն, որին սպասում էին շատերը, մանավանդ որ նկարչի որդինՙ Գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը Վարպետի 28 նկարՙ պատկերասրահին նվիրելու մասին արդեն հայտնել էր, ինչպես նաեւ հոգ տարել սրահի հիմնական բարենորոգման աշխատանքները իրականացնելու:

Չնայած հիշյալ կառույցի տարածքային ճարտարապետորեն ոչ օպտիմալ օգտագործմանը, ինչպես նաեւ ինտերիերի առավել անհասկանալի լուծումներին եւ ոչ այնքան գրավիչ լինելուն, քաղաքում մշակույթի, արվեստի նոր օջախի հայտնվելու փաստն ինքնին կարեւոր է, իրադարձություն ներկա մեր օրերում:

Բացման օրը հանրության առջեւ քաղաքապետարանի պաշտոնյա անձանց հուսադրող խոսքերը խոստումնալից էին, մանավանդ որ ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ քաղաքապետըՙ նույնպես:

Բայց ահա եկավ ձմեռը, եւ մեր քաղաքի ու մեր հոգսերը շատացան:

Ֆեյսբուքյան ամենաառատ, երբեմն, իսկ հաճախ նաեւ անհավանական տեղեկություններից կասկած չեն հարուցում թերեւս միայն փաստացի լուսանկարները: (Որովհետեւ այդ էջերում նույնիսկ մարդկանց մահերը կարող են շինծու լինել):

Ահավասիկ, «Առանց մեկնաբանության» վերտառությամբ «Էդվարդ Իսաբեկյան ցուցասրահի» ներկա վիճակին վերաբերող լուսանկարները հերթական հուսահատությունն են պատճառում: Ջրի խողովակների անսարք վիճակից հասցրել են բավական վնասվել պատերը, խոնավությունը ակնհայտ է: Իսկ ահա այս նկարում ջերմաչափը ցույց է տալիս առկա ջերմաստիճանըՙ պատկերասրահից դուրս եւ պատկերասրահի ներսում. տեսեքՙ առաջինըՙ 0, մյուսըՙ ընդամենը +3: Սրահը փաստորեն չի ջեռուցվում: Թանգարանային հատուկ պայմանների, այնտեղ պահվող իրերի անվտանգությունն ապահովող չափանիշների մասին չկրկնեք այստեղ: Պարզապես հարց ուղղեք պատկան մարմիններին, ինչպե՞ս այսպիսի պայմաններում կարող են պահպանվել գեղանկարչական գործերը, ո՞վ պետք է կանխի վերահաս վնասները: Մանավանդ որ նրանց մի քանի անգամ իրազեկել են այս մասին, իսկ փոփոխություն առայժմ չկա:

Մինչդեռ ձմեռն այս տարի կարծես ավելի խիստ է լինելու եւ խնայել չի պատրաստվում:

Նախորդ գրառումը

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԳՈՌ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ` ՊԱՏԿԵՐԱԳՐՔՈՎ ԵՎ InterArtGalleryGor ՑՈՒՑԱՍՐԱՀԻ 15-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՁԵՌՆԱԿՈՎ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԳՈՌ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ` ՊԱՏԿԵՐԱԳՐՔՈՎ ԵՎ InterArtGalleryGor ՑՈՒՑԱՍՐԱՀԻ 15-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՁԵՌՆԱԿՈՎ

Լրահոս

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման հետ. Արմեն Այվազյան

30/06/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք...

2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի

30/06/2026

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի. հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի...

Քպ-ն ԱԺ փոխնախագահներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին

29/06/2026

Փաշինյանը լրագրողներին հայտնել է, թե ովքեր են լինելու ԱԺ երկու փոխնախագահները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային...

Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան

29/06/2026

«Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի...

Կանգնած ենք  այն աշխատակիցների կողքին, ովքեր հրաժարվել են սուտ խոսել և մարդու նկատմամբ «գործ սարքելու» գործիք դառնալ. «Միասնության թևեր»

29/06/2026

Սա քաղաքական հետապնդման և պետական համակարգի վտանգավոր ապականման մասին ահազանգ է. «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. Գորիսի ավագանու անդամ,...

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը»...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական