Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Սեւանում, Գավառում եւ Գորիսում ձյուն է տեղում:

Աշոցքի, Սեւանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Կապանի ավտոճանապարհների զգալի մասում եւ Սելիմի լեռնանցքում տեղ – տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում առանց խիստ անհրաժեշտության ժամը 17:00 – ից մինչեւ 7:00 չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: