Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«ԲՈՐՈՒՍԻԱՆ» ԿՄՐՑԻ «ԶԵՆԻԹԻ» ՀԵՏ

Երեկ Նիոնում կայացած ֆուտբոլի չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքներով Դորտմունդի «Բորուսիան» 1/8 եզրափակիչում կմրցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ: Ահա մյուս զույգերը:

«Մանչեսթր Սիթի»-«Բարսելոն»

«Օլիմպիակոս»-«Մանչեսթր Յունայթեդ»

«Միլան»-«Ատլետիկո»

«Բայեր»-ՊՍԺ

«Գալաթասարայ»-«Չելսի»

«Շալկե-04»-«Ռեալ»

«Արսենալ»-«Բավարիա»

Առաջին հանդիպումը «Բորուսիան» կանցկացնի մրցակցի հարկի տակ:

1/8 եզրափակիչի 1-ին հանդիպումների օրերն են փետրվարի 18-19-ը եւ 25-26-ը: Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 11-12-ին եւ 18-19-ին: Հիշեցնենք, որ չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա 2014-ի մայիսի 24-ին Լիսաբոնում: