Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ

17/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավանդույթի համաձայն, մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան որոշեց մրցաշրջան-2013-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին: Հարցմանը մասնակցել են մարզական 22 լրագրողներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է տասնյակի իր տարբերակըՙ ելնելով ֆեդերացիայի հաստատած թեկնածուների ցանկից:

Ինչպես եւ սպասվում էր, 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել ազատոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը , որը վաստակել է 220 միավոր: Դա նշանակում է, որ բոլոր 22 լրագրողներն էլ հարցաթերթիկում նրան նշել են առաջինը: Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ Դավիթը գերազանց ելույթներ ունեցավ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններումՙ նվաճելով չեմպիոնի տիտղոսները, իսկ համաշխարհային Ունիվերսիադայում էլ արժանացավ արծաթե մեդալի:

187 միավորով 2-րդ տեղը գրավել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը : Նա այս տարի 2-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ աշխարհի առաջնությունում եւ համաշխարհային Ունիվերսիադայում արժանացավ արծաթե մեդալների:

Սպասվում էր, որ լավագույն եռյակը պետք է եզրափակի սամբիստ Աշոտ Դանիելյանը , որն աշխարհի առաջնությունում շահելով բոլոր 5 գոտեմարտերը, ոսկե մեդալի էր արժանացելՙ 2-րդ անգամ ուժեղագույնը ճանաչվելով աշխարհում: Սակայն նա 109 միավորով միայն 5-րդ տեղն է զբաղեցրել: Դանիելյանին վաստակած միավորներով գերազանցել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը (155) եւ Ռոման Ամոյանը (119): Արսենը բրոնզե մեդալներ էր նվաճել ըմբշամարտի աշխարհի առաջնությունում եւ համաշխարհային Ունիվերսիադայում, իսկ Ռոմանը 3-րդ տեղն էր գրավել աշխարհի առաջնությունում:

6-րդ տեղը 88 միավորով զբաղեցրել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանը , որը Եվրոպայի առաջնության հենացատկերի բրոնզե մրցանակակիր է, մոսկովյան մրցաշարում առանձին գործիքների վրա մեդալներ է նվաճել, իսկ բազմամարտում գրավել է 2-րդ տեղը:

Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Արամ Ավագյանը (75 միավոր), հունահռոմեական ոճի ըմբիշ, համաշխարհային Ունիվերսիադայի արծաթե մրցանակակիր Մաքսիմ Մանուկյանը (52), ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի փոխչեմպիոն Մուսա Մուրթազալիեւը (49) եւ հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը (49):

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են նաեւ շախմատիստներ Զավեն Անդրեասյանի եւ Լիլիթ Մկրտչյանի, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանի եւ Հենրիկ Մոքոյանի, սամբիստներ Տիգրան Կիրակոսյանի, Սոսե Բալասանյանի, Մավրիկ Նասիբյանի, Երջանիկ Կարապետյանի եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանի անունները:

Լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով 3-րդ տեղը գրաված Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը:

Այս տարի մարզիկների լավագույն տասնյակի որոշման հատուկ կարգ է մշակել եւ լրագրողներին ներկայացրել է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Այդ կարգի համաձայն լրագրողներին մնում է միայն թվաբանական հաշվարկ կատարել եւ որոշել առավել շատ միավորներ վաստակած 10 մարզիկներին: Այսինքն, լրագրողները զրկված են ազատ ընտրություն կատարելու հնարավորությունից, քանի որ սխալ հաշվարկով կազմված քվեաթերթիկները քվեարկությանը չեն մասնակցելու: Ավելի մանրամասն նախարարության մշակած կարգին կանդրադառնանք «Ազգի» հաջորդ համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐՁՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԿՅԱՆՔԻ ԱՐԳԱՍԱԲԵՐ ՈՒՂԻ

Հաջորդ գրառումը

ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական