Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸՙ ՆՈՐ ԳՈՐԾԻ ՍԿԻԶԲ

17/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ

Այս տարի Հայ առաքելական սուրբ եկեղեցին Սբ Հակոբի, Մարուգե ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության տոնը հիշատակել է դեկտեմբերի 15-ին, Հիսնակաց 3-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

Ավանդույթի համաձայն` արդեն 4-րդ տարի Ներքին Դվին գյուղի կիսակառույց, փայտակերտ, չգործող Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագ է մատուցվում` ի հիշատակ սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի: Պատարագիչն Արարատյան հայրապետական թեմի Արտաշատի Ներքին Դվին գյուղի Ս. Հարություն եկեղեցու հոգեւոր հովիվ Երվանդ քհն. Բաբայանն էր:

Ավանդույթի համաձայն` Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հավատացյալները, ձմռան ցուրտն ու առատ ձյունը, ճանապարհի դժվարություններն անտեսելով, Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության տոնին` Վահրամ եւ Գեղամ սարկավագների հետ ուխտի գնացին Ներքին Դվինի Սուրբ Հակոբ փայտակերտ եկեղեցի: Ուխտագնացությունն սկսվեց Վահրամ սարկավագի Տերունական աղոթքով: Ուխտագնացները երգում էին «Առավոտ լուսո»-ն եւ յուրաքանչյուրն իր սրտում փնտրում էր մեծ սրբի բարեխոսությունը: Խնկաբույր եկեղեցին հոգեւոր դասի աղոթքներով եւ երգչախմբի գեղեցիկ երգերով, բազմաթիվ հավատացյալներով միանգամից լցվել էր, ջերմացել, կարծես հրաշագործ սրբի ոգին էր թեւածում, ուժ տալիս բոլորին ու ոգեշնչում:

Հոգեւոր կառույցը տարեցտարի նորոգվում է: Եկեղեցին կառուցվել է 1885 թվականին, ինչպես գրված է հնամաշ մուտքի դռան վերնամասում: Պատմում են, երբ Ակոռիում երկրաշարժ է եղել, գյուղացիները եկեղեցու սուրբ մասունքներից մի քանի խաչքար վերցրել, բերել են Ներքին Դվին եւ կառուցել Սուրբ Հակոբ եկեղեցին: Այդ մասունքներն ամրացված են եկեղեցու դրսի պատերին: Կառուցման ընթացքում մայրաքաղաք Դվինի ավերակներից գյուղաբնակները բերել են եկեղեցու սրահի վեց սյուների հիմքերը: Երկու 20 մետրանոց գերաններն էլ իրար են ագուցում այդ սյուները: Ցավոք, աստվածամերժության տարիներին եկեղեցին մյուսների բախտին է արժանացել` դարձել գինու, պանրի եւ ալյուրի պահեստ: Հետո քայքայվել է, համարյա կիսափլվել: Գյուղացիները շատ են մտահոգվել: Եվ ահա գյուղի երախտավորիների` Վիրաբ Դերմոյանի, Միշա Թադեւոսյանի եւ շնորհալի բնակիչների ջանքերով նորոգվում է Սուրբ Հակոբ եկեղեցին: Հիմնական բարերար չունեն: Փայտակերտ տանիքը նորոգելու համար դիմել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, պատասխանը չի ուշացել, անմիջապես աջակցել է: «Ում դիմում ենք, մարզպետարան, գյուղապետարան, ծանոթ կամ բարեկամ` չեն մերժում, օգնում են` ինչով հնարավոր է: Այսօր եկեղեցու ներսն ապահով է, ոչ մի ջրի կաթիլ չի կարող ներս թափանցել: Դրսի պատերի հիմքն էլ շարված է: Իսկ խորանն ընդամենը մի օր առաջ ենք կառուցել, համոզված էինք, անպայման ուխտավորներ եւ շատ հավատացյալներ կգան այս հիշարժան տոնին, թող որքան հնարավոր է, պատշաճ լինի»,- ասում է Վիրաբ Դերմոյանը:

Ս. Հակոբ Մծբնա հայրապետն ընդհանրական եկեղեցու հեղինակավոր սիրված սրբերից է: Ծնվել եւ ապրել է Մծբին քաղաքում (այժմ` Նուսեյպին, Թուրքիայի հարավարեւելյան սահմանի մոտ): Եղել է ճգնավոր, համաքրիստոնեական սուրբ, Մծբինի ասորի եպիսկոպոսը: Ըստ հայոց ճառընտիրների` Գրիգոր Ա Լուսավորչի հորաքրոջ որդին էր: Ըստ պատմական աղբյուրների` Հայոց Խոսրով Ա Մեծ (211-259) թագավորի սպանությունից հետո, երբ Անակ Պարթեւի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին եւ Հակոբին գաղտնի տարել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական հավատքով: Հետո Հակոբն իր քրոջ հետ տեղափոխվել է Պարսկաստան, ապրել արքունիքում: Սակայն թողել է այդ ճոխ կյանքը, դարձել ճգնավոր: Սուրբ հոգու ներգործությամբ մեկնել է Մծբինի վանքերից մեկը` Մարուգե ճգնավորի մոտ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեեւ հավատքի են եկել, բայց թերահավատ են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը` տապանից մի մասնիկ բերելու, բայց Մասիսի լանջին հոգնել է եւ ննջել: Տեր հայրն իր քարոզի ժամանակ եկեղեցու հավատացյալաներին պատմեց, որ ըստ ավանդության` Աստծո հրեշտակը նրան մատուցել է Նոյյան տապանից փայտի մի կտոր: Հակոբ Մծբնացին որտեղ հրեշտակից ստացել է Նոյյան տապանի կտորը, այդ վայրում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ, հրաշագործ հատկություններ ունեցել, հետո նույն տեղում հիմնվել է Ակոռիի Ս. Հակոբ վանքը, ուր պահվել են հայրապետի մատի ոսկրը եւ Նոյյան տապանի փայտի կտորը` միմյանց շղթայով ամրացված (առ այսօր այդ սրբությունը պահվում է Ս. Էջմիածնում): 338-ին Հակոբ Մծբնացին կազմակերպել է պարսից Շապուհ II-ի զորքերից պաշարված Մծբինի 70-օրյա պաշտպանությունը: Մասնակցել է Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325), եղել Եփրեմ Ասորու ուսուցիչը:

Ըստ ավանդությունների` սուրբը հրաշքներ է գործել` մեռցրել է մեռած ձեւացողին, ապա կենդանացրել նրան, Հիսուս Քրիստոսի անունով բուժել անդամալույծների, հարություն տվել մի մեռած մանկան եւ այլն: Սբ Հակոբ Մծբնա հայրապետն իր ջերմեռանդ աղոթքների ու ճգնությունների համար իբրեւ վարձատրություն Աստծուց ստացել է մարգարեության, հրաշագործության շնորհներ: Սբ Հակոբը 320-ական թթ. Ամիդայում ձեռնադրվել է եպիսկոպոս, ստանձնել Մծբինի առաջնորդությունը: Դարձի է բերել շատերին, հիմնել բազում եկեղեցիներ, դպրության օջախներ: Սբ Հակոբն իր սրբակենցաղ վարքով նմանվել է հրեշտակներին, կոչվել «մարմնավոր հրեշտակ»: Նրա կյանքը լեցուն է հրաշագործ դրվագներով: Մի անգամ սուրբը աղբյուրի մոտ տեսել է մի խումբ աղջիկների, որոնք իրենց հանդերձներն էին լվանում, տեսնելով երանելիին, չեն պատկառել: Սբ Հակոբը, կամենալով խրատել նրանց, անիծել է աղբյուրը, եւ այն ցամաքել է, իսկ աղջիկների մազերը սպիտակել են: Երբ տեսել են այդ ամենը` սրբի հետեւից գնալով, աղաչել են վերադառնալ եւ աղբյուրի ջուրը բխեցնել: Սուրբ Հակոբը վերադարձել է, աղոթել, ջուրը բխել է, սակայն աղջիկների մազերը չի սեւացրել, որ Աստծուն չմոռանան: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են «Սքանչելագործ»: Սիրելի սրբի անունով գործում են բազմաթիվ եկեղեցիներ` Երեւանի Քանաքեռավանում, Արարատի մարզի Արարատ, Մրգավան եւ Ներքին Դվին գյուղերում: Վերջինս դեռ չգործող է, բայց ինչպես գյուղաբնակներն են ասում` հույս ունեն, առաջիկայում անպայման կգործի: «Գյուղն ունի մոտ 1000 տնտեսություն: Միահամուռ ուժերով գարնանը կսկսենք եկեղեցու ներսի հարդարման աշխատանքները: Հատակը սալիկապատելու ենք, նորոգելու ենք պատերը, մկրտության ավազանը, ձեւավորելու խորանը: Նախատեսել ենք կառուցել նաեւ զանգակատուն եւ մատաղատուն: Հիշարժան սրբին նվիրված մատաղը եփել ենք հարեւան գյուղացիների տանը: Պետք է համապատասխան պայմաններ ստեղծել: Համոզված ենք, որ ամեն ինչ անում ենք մեր ապագա սերնդին քրիստոնեավայել դաստիարակելու համար»,- ասում է Դերմոյանը: Հիրավի, եկեղեցի կառուցելով հարթում ենք նոր սերնդի ճիշտ ու միակ ճանապարհը, զերծ պահում աղանդավորներից: Իսկ ուխտագնացությունը ոչ միայն սրբություններին հաղորդակցվելու, հոգու մաքրագործման, ինքնակատարելագործման ճանապարհ է, այլեւ այդ հոգեւոր ճանապարհը նորոգող, մաքրող, մարդկանց սուրբ նպատակներն իրար միացնող, նոր գործեր սկսելու, ոգեշնչելու նախապայման…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Etihad ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱԲԱԹԱԿԱՆ 4 ԱՆԳԱՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԱԲՈՒ-ԴԱԲԻ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹԸ

Հաջորդ գրառումը

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին և դիվանապետ տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ. գրում է Sputnik Արմենիա-ն: Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի...

ԿարդալDetails

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական