Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Հնդկաստանի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում հաղթելով Մարատ Ջումաեւին, Սամվել Տեր-Սահակյանը 5 միավորով Յացեկ Ստոպայի հետ գլխավորեց աղյուսակը:

Վահե Բաղդասարյանը հաղթելով Հովիկ Հայրապետյանին, վաստակեց 4,5 միավոր: Հայրապետյանը, Բաբուջյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանն ունեն 3,5-ական միավոր: Մարիա Գեւորգյանը վաստակել է 2,5 միավոր: