Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԳՐԿԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ 5 ՃՅՈՒՂԵՐ

12/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի զարգացման աջակցության 2013-2018 թվականների ռազմավարությունը

Հայաստանի տնտեսության 5 ոլորտներ` ճշգրիտ սարքաշինություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ագրոբիզնես եւ դեղարտադրություն, աջակցություն կստանան ԱՄՆ միջագային զարգացման գործակալությունից առաջիկա 5 տարիներին: Այդ մասին հայտնի դարձավ երեկ` Հայաստանի զարգացման աջակցության 2013-2018 թվականների ռազմավարության ներկայացման ժամանակ: Այն ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը :

Քարեն Հիլիարդը նախ հայերեն ողջունեց միջոցառման մանսակիցներին, ապա անգլերեն ներկայացրեց ռազմավարության մանրամասները: ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենը նշեց, որ Հայաստանը գտնվում է դժվար վիճակում, փոքր երկիր է` փոքրաթիվ բնակչությամբ, շրջափակված է, ունի սառեցված հակամարտություն, էներգիայի սահմանափակ աղբյուներ, բայց զարգացման հնարավորություններ եւ ներուժ: Քարեն Հիլիարդը ներկայացրեց Հայաստանի ներկա կացութունը` Doing business-ի ցուցանիշով 189 երկրներից 37-ն է, ինչը վատ չէ, բայց տարածաշրջանում Վրաստանից հետ է մնում, համաշխարհային մրցունակության ցուցանիշով 187 երկրների մեջ 78-ն է, որ լավ ցուցանիշ է, մարդկային զարգացման ցուցանիշով 87-րդն է 186 երկրների մեջ եւ հնարավորություն ունի առաջ գնալու, կոռուպցիայի ցուցանիշով 94-րդն է 177 երկրների մեջ, իսկ ժողովրդավարության ցուցանիշով 7-բալանոց համակարգում ունի 5,6 բալ, ինչը լավ ցուցանիշ է:

2018-ին, ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի, Հայաստանը պետք է ունենա ավելի դիվերսիֆիկացված եւ մրցունակ տնտեսություն, փոքր եւ միջին ձեռնարկությունները կզարգանան, բիզնեսը կվճարի հարկերը, կոռուպցիան կնվազի, ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակությունն ավելի կայացած կլինեն, որպեսզի այլեւս կարիք չունենան արտասահմանյան դրամաշնորհների, կներգրավի Սփյուքի ներուժը: Ծրագրի նպատակներն են ավելի լավ եւ բարգավաճ Հայաստան, կայուն եւ ընդգրկուն տնտեսական աճ, տեղական կառավարման ապակենտրոնացում, պետական կառավարման, սոցիալական քաղաքականության եւ առողջապահության բարելավում:

Աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը խոսեց Հայաստանին աջակցելու հնգամյա ռազմավարության տնտեսական հատվածի մասին, հիշատակելով վերոնշյալ 5 հատվածները եւ նշելով, որ դրանք Հայաստանի կառավարության կողմից ճանաչվել են որպես գերակայություն եւ մաս են կազմում արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական զարգացման քաղաքականության մեջ ընդգրկված ճյուղերի: Վաչե Գաբրիելյանն անդրադարձավ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Հայաստանում իրականացվող այլ ծրագրերին, որոնց թվում նաեւ կենսաթոշակային բարեփոխումներին: Նախարարը կարեւորեց նաեւ ժողովրդավարության աջակցությունը, որը կմոտեցնի կառավարությանը եւ քաղաքացուն, ինչպես նաեւ համագործակցությունը սոցիալական ոլորտում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

Հաջորդ գրառումը

ՌՈՒԲԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒԲԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական