Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՆ ԱՆՇԱՐԺ ՄՆԱԼ

12/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որոշ չափով ավելացել է միայն գործարքների քանակը

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի հոկտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18241 գործարք, ինչը 9,7 տոկոսով բարձր է նախորդ ամսվաՙ սեպտեմբերի եւ 4,8 տոկոսովՙ 2012-ի հոկտեմբերի գործարքների համեմատ:Օտարման գործարքների քանակը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 11,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատՙ նվազել 1,1 տոկոսով: 4503 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 44 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Երեւանում առքուվաճառքի գործարքների 64,5 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի սեպտեմբերի համեմատ, հոկտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 20,4 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ` 16,3 տոկոսով:Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աննշան` 0,1 աճ են ունեցել: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հոկտեմբեր 2012 թ.Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2013 թ.Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2013 թ.Կենտրոն419500428000428000Արաբկիր347000356600356600Քանաքեռ-Զեյթուն276100282600282400Նոր Նորք239000251800251300Ավան248050256000259500Էրեբունի241500249500249000Շենգավիթ245000255100255100Դավթաշեն267000275000275000Աջափնյակ235600248500248100Մալաթիա-Սեբաստիա232100241800241300Նուբարաշեն142000153000152500Մարզերում, բացառությամբ Երեւանի, հոկտեմբերին վաճառվել են 404 բնակարաններ, որոնց քանակը սեպտեմբերի համեմատ նվազել է 2,7 տոկոսով, իսկ 2012-ի հոկտեմբերի համեմատ` 4,7 տոկոսով: Գներն այստեղ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ դարձյալ 0,1 աճ են ունեցել:Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հոկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 124 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում` 121 հազար դրամ, Իջեւանում` 118 հազար դրամ, Մասիսում եւ Աշտարակում` 115 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:2013-ի հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 425 գործարք, որից 98-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի սեպտեմբերի համեմատ նվազել է 19 տոկոսով, իսկ մարզերում` 0,9 տոկոսով: 2012-ի հոկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 38,4 տոկոսով, իսկ մարզերում` 7,4 տոկոսով:Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2012-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել (տես աղյուսակը).Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հոկտեմբեր 2012 թ.Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2013 թ.Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2013 թ.Կենտրոն467500476100476100Արաբկիր375000383000383000Քանաքեռ-Զեյթուն286200295000295000Նորք-Մարաշ312500319200319200Ավան264600270500270500Էրեբունի232000239500239500Շենգավիթ249500255000255000Դավթաշեն267000276000276000Աջափնյակ242400250050250050Մալաթիա-
Սեբաստիա232100238000238000
Նուբարաշեն145100150500150500

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճընը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց գներով:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2013-ի հոկտեմբերին 2012-ի հոկտեմբերի համեմատ, հողերի առքուվաճառքի գործարքների քանակն նվազել է 12 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` նվազել 43,4 տոկոսով:

2013-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 1,2 տոկոսով, իսկ 2012-ի հոկտեմբերի համեմատ` նվազել 28,1 տոկոսով:

Հոկտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 167 գործարքներ, որից 122-ը` Երեւանում: Սեպտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 19,6 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 14,9 տոկոսով: 2012-ի հոկտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 0,8 տոկոսով, իսկ մարզերում` 4,3 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի գները հոկտեմբերին շարունակել են անփոփոխ մնալ, թեեւ գործարքների քանակը որոշ չափով ավելացել է: Սակայն, ընդհանուր առմամբ, այս տարի անշարժ գույքի շուկայում լուրջ տեղաշարժեր չեն արձանագրվում եւ հավանական է, որ տարվա վերջին երկու ամիսներին նույնպես ներկա իրավիճակը պահպանվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՎՍՏՐԱԼԱՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՍՊԻՏԱԿԱՐՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԴԵՂ ԵՆ ՓՈՐՁԱՐԿԵԼ

Հաջորդ գրառումը

ՕԲԱՄԱՆ ՔՆՆԱԴԱՏՎԵՑ ԿԱՍՏՐՈՅԻ ՁԵՌՔԸ ՍԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլին ընդառաջ                                                

16/05/2025
Հաջորդ գրառումը

ՕԲԱՄԱՆ ՔՆՆԱԴԱՏՎԵՑ ԿԱՍՏՐՈՅԻ ՁԵՌՔԸ ՍԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն. Ստեփան Դանիելյան

21/05/2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ...

ԿարդալDetails

Չենք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ. Միրզոյան

21/05/2025

Մայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը կգործարկի հարցազրույցի օր ամրագրելու և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ

21/05/2025

Հայաստանի ուկրաինացման մասին ի՞նչ խոսք կարող է լինել. Հայաստանը քաղաքակիրթ երկիր է. Լավրով

21/05/2025

ԼՂ կարգավիճակի հարցի լուծումն առաջարկվում էր հետաձգել՝ թողնելով ապագա սերունդներին. Սերգեյ Լավրով

21/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական