Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԿԱՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացված շախմատի մրցաշարում հիանալի հանդես եկավ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, որը 9 հնարավորից վաստակած 7 միավորով նվաճեց գլխավոր մրցանակը: Կարենը մնաց անպարտելիՙ տոնելով 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Նա հաղթեց Ֆրանկո Մամանին, Ռոդրիգո Մենդոզային, Էդվին Կոնդորիին, Վալենտին Օսվալդոյին եւ Դանիել Ուրիբեին:

2-րդ տեղը գրաված պերուացի Վիլիամ Էսպինոզան Մովսիսյանից հետ մնաց կես միավորով: