Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏԱՆԻ ՆՈՐ ՏԱՂԱՆԴՆԵՐ

11/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ, Նիւ Եորք

Հոգեպարար երեւոյթ էր ներկայ գտնուիլ Դեկտեմբեր 1-ին Նիւ Եորքի Գարնըկի Հոլի «Ուէյլ» համերգասրահը, ուր 5րդ յաջորդական տարին ըլլալով ամերիկահայ պատանի տաղանդներ կը մասնակցէին երաժշտական աւարտական մրցանքին: Անոնք իրենց տաղանդովը կը ներկայանային հանրութեան: Պատանի ուժեր, որոնք պիտի դառնան վաղուան հպարտութիւնը մեր դարաւոր ազգային ժառանգութեան:

Տոքթ. Սվետլանա Ամիրխանեանի գլխաւորած «Ուղիղ օգնութիւն հայութեան» խմբաւորումին նախաձեռնութիւնն էր այս ամէնամեայ համերգը, որուն ցարդ մանակցած են 300_է աւելի պատանինիներ` երգով թէ երաժշտական գործիքով: Աննահանջ ու հետեւողական աշխատանքի արքասիքն է անկասկած տարուէ-տարի յաջողութիւն արձանագրած այս օգտակար ծրագիրը:

Թէեւ գործադիր մարմինը կը բաղկանայ երեք հոգիէՙ ներառելով Մարինա Պաղտասարովան ու Անժելա Քազարեանը, սակայն ունի պատուոյ մարմին մը, ուր բոլորուած են ամերիկահայ ծանօթ արուեստագէտներ, բարերարներ ու ազգայիններ` Լուսին Ամարա, Յասմիկ Աբրահամեան, Շահան Արծրունի, Նայիրի Չեքոսքի-Պալեան, Ռիթա Պալեան, Զարմինէ Պօղոսեան, Հրանդ Կիւլեան, Կարէն Կակոսեան, Կիլտա Քիւբելեան, Արտեմիս Նազարեան, դեսպան Կարէն Նազարեան, Հերի Թուֆայեան եւ Յակոբ Վարդիվառեան: Այս մարմնին կողքին կայ դատական յանձնախումբ մը:

Այս տարուան համերգը նուիրուած էր անմահանուն Արամ Խաչատուրեանին, անոր ծննդեան 110-ամեակին առթիւ: Հայ ժողովուրդին պարծանքը եղող Խաչատուրեան կրցաւ հայ երաժշտութիւնը լսելի դարձնել մեծագոյն համերգասրահներու բեմերէն եւ ձայնասփիւռի կայաններէն: Անոր գործերը կը պահեն երէկի իրենց նո՛յն թարմութիւնը եւ արդէն վարպետը անցած է մեծ դասականներու մեծ ընտանիքէն ներս:

10 տարեկանէն մինչեւ 18 տարեկան հայ պատանիներու կողքին մասնակցեցան նաեւ ոչ հայ (իտալացի, քորէացի, ռուս, իրլանտացի, լիբանանցի ծնունդով) տաղանդաւոր ուժեր, որոնք նուագեցին Խաչատուրեանի գործերէն (Նիքօ Քարերա` «Լեզքինկա»ն, Անսել Չանկ` «Վալսը` Զօ Փիան-Չոտուրի` «Տանց», Իրեն Վիլկորին` «Տոկատա) եւ երգեցին ժողովրդական «Աղբիւրի մօտ»` Ճուլիա Գամինկ: Մայքըլ Խուրի սքանչելիօրէն ու ապրումով դաշնամուրի վրայ նուագեց ամերիկեան ջազային երաժշտութենէն ի մի բերուած ստեղծագործութիւն մը:

Բայց, այս բոլորով մէկ պէ՛տք ենք յիշել մասնաւորաբար Դաւիթ Անթապեանը, որ սքանչացուց ներկաները Խաչատուրեանի «Սոնատա»ով, Անի Մուրատեանը` Բաբաջանեանի «Տոկատինա»ով, Լուսին Միւսայէլեանը` Կոմիտասի «Կռունկ»ով, Հայկ Յովսէփեանը` Սարդարեանի «Հայկական էսքիզներ»ով, Մարինա եւ Իվա Քազարեանները Քոհլերի «Դհը Ուոնդերըր»ով եւ դեռ աւելի երիտասարդները`Ալին եւ Նիքոլ Խրիմեանները, Վահէ Մուրատեանը, Ամալիա Շահինեանը, Դաւիթ Յովհաննիսեանը …:

Ջութակահար Դիանա Վասիլեանի ղեկավարութեամբ պատանի ջութակահարները` եօթը հոգի, ներկայացուցին Օֆենբախի «Կանկան»ը եւ Բաբաջանեանի «Յիշատակներ»ը, զարմացնելով ներկաները:

Տօնական օրերու նուէր մըն էր, որ մեզի նուիրեցին մեր նորահաս տաղանդները: Այդ մթնոլորտով ալ հաւաքուած ներկաները, անգամ մը եւս հոգեպէս հարստացած, վերադարձան տուն:

Մեր ժողովուրդը, հայրենիքէն մղոններ հեռու, կը շարունակէ պահել իր ազգային մշակութային արժէքները: Ինչո՞ւ անոնք հո՛ս «օտարեւամայի ճամբէքի վրայ» կ՛ապրին արդեօք:

Մե՜ղք մեր ցրուած տաղանդներուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՀԱԶԴ

Հաջորդ գրառումը

ԾՆՈՒՆԴՈՎ ՀԱՅ ԳՐԻԳՈՐ ՎԵՐՆԵՐՆ` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԾՆՈՒՆԴՈՎ ՀԱՅ ԳՐԻԳՈՐ ՎԵՐՆԵՐՆ` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական