Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ՄԱՀԱԶԴ

Դեկտեմբերի 9-ին կյանքից անժամանակ հեռացավ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության վարչության անդամ Արտաշես (Արթուր) Բարսեղյանը :

Ս-Դ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խորապես ցավում է Բարսեղյանի մահվան կապակցությամբ եւ իր խորին ցավակցությունը հղում նրա ընտանիքին, կուսակցական եւ մարտական ընկերներին:

Արտաշես Բարսեղյանը ծնվել էր 1966 թ.-ի դեկտեմբերի 6-ին Երեւանում: Ավարտել է Գյումրու Պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետեւՙ Տյումենի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել հատուկ նշանակության ջոկատի հիմնադիրը:

Ս-Դ հնչակյան կուսակցության անդամ էր 2009 թ.-ից: