Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ…

11/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անգլիացիներն ասում են, որ չկա տարվա վատ եղանակ, կա վատ հագուստ: Հետեւաբար, օրինակ, Հայաստանում, այս օրերին, երբ ջերմաստիճանն իջավ զրոյից ներքեւ, ոչ թե վատ եղանակ է, այլ մարդիկ վատ հագուստ են կրում, քանի որ մրսում են: Բայց անգլիացիների ոչ բոլոր ասածներին է պետք անվերապահորեն համաձայնել, օրինակ, նույն անգլիացիները, Լորդերի պալատում, դեմ են, որ իրենց աշխատավարձը տասնմեկ տոկոսով բարձրանա: Հայաստանում, օրինակ, ԱԺ-ում երկրորդ ընթերցումն անցավ պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու օրինագիծը. լավ է, ոչ միշտ ենք անգլիացիներին լսում եւ նրանց նման: Օրինակՙ Անգլիայում, երբ նույն Լորդերի պալատում քննարկվում է մի օրինագիծ, որը ներկայացրել է կառավարությունը` դիտարկելով որպես առաջնահերթ, որեւէ լորդ չի լքում նիստերի դահլիճը, մասնակցում է քննարկումներին: Մեր երկրում բազմաթիվ պատգամավորներ չեն գալիս կարեւոր օրինագծեր քննարկելու օրերին, իսկ նրանցից շատերը, ովքեր գալիս են, դուրս են գնում նիստերի դահլիճից: Այս առումով պատգամավորներին չես կարող մեղադրել, քանի որ ոչ ոք մեղադրելի չէ այն բանում, որ ինքը ներկա չի գտնվել մի տեղ, որտեղ հետաքրքրական չէ:

Հետեւաբար մեր շատ պատգամավորների համար օրենսդիրի իրենց աշխատանքը առհասարակ հետաքրքրական չէ, իսկ ավելի շատերին չի հետաքրքրում, թե, օրինակ, ինչի՞ մասին է խոսում սոցապ նախարարը ԱԺ-ի ամբիոնից: Պետք է նկատենք, որ սոցապ նախարարի խոսքերը ըստ էության չեն կարեւորվում նաեւ սովորական քաղաքացի Վաղինակի համար, որն ի ծնե հաշմանդամ է եւ կառավարության առաջարկած նոր օրինագծով մի քանի հազար դրամ ամսական ավելի պետք է նպաստ ստանա: Բայց երբ սոցապ նախարարը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է. «Ցանկացած համակարգ, որպեսզի լավ աշխատի, պետք է լինեն հստակ տրամաբանական կառուցակարգային օրենքներ», քաղաքացի Վաղինակը ոչինչ չի հասկանում. հիմա ինքը պետք է ուրախանա՞, թե՞ ոչ, իսկ երբ չի հասկանում, ուրեմն` չի կարեւորում: Կամ երբ պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողներին ասում է. «Արա դուք գի՞ժ եք, արա, որ փողոցում մի հատ եզդի էտ հարցը տար, կհասկանայի, բայց դուք իսկականի՞ց չեք հասկանում…», ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացի Խդոն չի հասկանում, հիմա ԱԺ-ի պատգամավորն իրեն վիրավորե՞ց, թե՞ ոչ:

Կամ լրագրողներս չենք հասկանում, հիմա գի՞ժ ենք, որ լրագրող ենք, ու հենց Հայաստանում ենք լրագրող: Երեւի: Համենայն դեպս, եթե մեր խորհրդարանում հավաքվել են, ինչպես Մանվել Բադեյանն է սիրում արտահայտվել` «վիսոկո ինտելեկտուալներ», եւ քանի որ հիշյալ անձանց մեծամասնությունը դժգոհ է մեր աշխատանքից, ուրեմն մենք գիժ ենք, երեւի:

Գիժ ենք, որովհետեւ չենք տեսնում Հայաստանում տնտեսական աճ: Գիժ ենք, որովհետեւ Հայաստանի մայրաքաղաք ենք համարում Երեւանը, ոչ թե Գյումրին, գիժ ենք, քանի որ մեզ գիժ է անվանում ՀՀ ԱԺ պատգամավորը, գիժ ենք, քանի որ նրան չենք պատասխանում…

Եզդիները պատասխանել են: Մի խումբ եզդիներ հավաքվել էին երեկ ԱԺ-ի դիմաց ու պատգամավոր Մանվել Բադեյանի համար բերել էին նվերներ: Չենք ասի, թե ինչ, ամոթ է: Իսկ «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը Հայաստանում հեռարձակվում է ռուսերեն, եւ մենք չգիտենքՙ սա եւս ամո՞թ է…

Անգլիացիները նաեւ ասում են` «Սատանան մանրուքների մեջ է», եւ սա այն դեպքն է, որ մենք պետք է համաձայնենք անգլիացիների հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԱՎ GMP ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

Հաջորդ գրառումը

ՄԵԿ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՊԱԿԱՍՈՒՄ Է 320-350 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԵԿ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՊԱԿԱՍՈՒՄ Է 320-350 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական