Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՄԱԿՙ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԵՐԿՐԻՑ

07/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

«Հուշերիս հետ» անտիպ գրքից ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում քրոջս աղջկաՙ Աշխենիՙ 1988 թ. դեկտեմբերի 13-ի նամակը Երեւանից, 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, առանց մեկնաբանության:

ՎԱՀԱՆ ԲԱՀԱՐՅԱՆ, Լոս Անջելես

«Սիրելի մորեղբայր, չցանկանալով գրում եմ քեզ այս նամակը: Ձեռքս չի գնում անգամ գրիչ բռնելու: Այս ահավոր եւ սոսկալի դժբախտությունը փշրվեց մեր գլխին որպես լրացում մեր ժողովրդի 9 ամիս կրած տառապանքի ու զրկանքի, ոտնահարման ու արհամարհանքի: Ինչ ասեմ, խոսք անգամ չեմ գտնում քեզ նկարագրելու, թե ինչ է կատարվում հիմա Հայաստանում:

Կներես, նախ ասեմ, որ մենք բոլորս, Արամիկը (Աշխենի տղան) գյուղում է, տատիկի ու մամիկի մոտ, անվնաս ենք: Երեւանում երկրաշարժ կոչվող այդ գեհենը ուներ 6-6,5 բալ ուժգնություն, ավերածություններ չկան, մարդկային զոհեր քիչ կան, այն էլ նրանք, ովքեր եղել են այդ օրհասական քաղաքներում ու գյուղերում:

Ամեն ինչ մեզ մոտ տարերային ու անկազմակերպ է, շունը տիրոջը չի ճանաչում, կատարյալ քաոսի այս պայմաններում, ահավոր դժբախտության բեռի տակ ոչ մեկի աչքից արցունք չի թափվում: Էլ ոչ մեկին ուժ չի մնացել անգամ արտասվելու: Ամբողջ աշխարհը մեզ ձեռք մեկնեց օգնության: Ինքնաթիռներ են գալիս աշխարհի բոլոր ծայրերից, ցավակցական հեռագրեր են ստացվում այնպիսի երկրներից, որոնք երեւի այս դեպքերի հետ կապված են առաջին անգամ լսում հայի անունը: Ճակատագրի ինչիպիսի՜ ծաղր…:

Այո, կկառուցվեն մեր երեք քաղաքներն ու կվերականգնվեն 180 գյուղերն ու ավանները, ցավոք սրտի, մարդկային կյանքերը վերադարձնել հնարավոր չէ: Երեկ Время-ով ցույց էին տալիս մի գյուղ (չլսեցի անունը), որտեղ զոհվել էին բոլոր երեխաներն ու երիտասարդությունը, մնացել էին կուչ եկած մի քանի տատիկ-պապիկ, եւ մի կին ներկայացնում էր այս ամենը: Չենք ուզում նայել դաժան վայրերից ռեպորտաժները (հաղորդումները), բայց չենք կարողանում: Աստված պահի մեր ազգին ավելի մեծ արհավիրքներից:

Անկոտրում Արցախ աշխարհը, որն ինքն է կարոտ մեր օգնությանը, մեզ օգնելու համար 700412 հաշվին արդեն փոխանցել է 3 միլիոն 700 հազար ռուբլի, ուղարկել է իր ողջ տեխնիկան, ինչ որ ունի… ինչպիսի անարդարություն:

Մի քանի վայրկյանների ընթացքում ոչնչացել է Լենինականի 80 տոկոսը, Սպիտակը ամբողջությամբ հավասարվել է գետնին, մի փոքր լավ է վիճակը Կիրովականում, որտեղ բնակելի շենքերից փլուզվել են 180-ը, չհաշված հիմնարկություններ, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն:

Մենք բոլորս լավ ենք, սովորական: Սիլվայից 2 օր առաջ հեռագիր էր եկել, շատ էր վախեցել: Արայիկի (Աշխենի ամուսինը) տրամադրությունը տեղը չէ, մոտ 17 հոգի զոհվել եւ կորել են Լենինականում (քրոջ 2 թոռը, մորաքրոջ թոռը, հորեղբոր 2 տղաները ընտանիքներով եւ այլն):

Նույնիսկ ցավակցական խոսքերն են կորցրել իրենց իմաստը: Պատմում են, որ Լենինականում երբ հարազատի դիակն են գտնում, ուրախությունից չգիտեն ինչ անեն: Մարդիկ արժանի չեն անգամ դագաղի, ինչպիսի սոսկալի ճակատագիր: … լսել ենք, որ դուք էլ շատ մեծ օգնություն եք կազմակերպում տուժածների համար:

Աստված պահի կենդանի մնացածներին, տա Աստված, որ մեր խեղճ ազգը չխելագարվի 9 ամիսների ընթացքում իր տեսածներից…

Լավ էՙ մեզ մոտ շատ ցուրտ չէ, դեռ ձյուն չկա, եւ արդեն 6-րդ օրն է աղետի, բայց դեռ շատ ու շատ մարդիկ գիշերում են խարույկների մոտ: Հարյուրհազարներով մնացել են անօթեւան:

Քեռի ջան, չեմ կարողանում գրել: Փորձում եմ ուրիշ-ուրիշ բաների մասին գրել, բայց չի ստացվում: Չեմ ուզում իմ այս գուժկան-նամակով քո հոգեկան աշխարհն էլ տակնուվրա անել… Համբուրում եմՙ Աշխեն»:

Նախորդ գրառումը

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸՙ ՋՈՐՋ ԴՅՈՔՄԵՃՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Հաջորդ գրառումը

Է. ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸՙ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՂԹՈՂ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Է. ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸՙ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՂԹՈՂ

Լրահոս

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026

Հայաստան-Իսրայել դիվանագիտական հարաբերությունները 2030-ին ընդառաջ կակտիվանան Հուլիսի 17-ին Քնեսեթն ավարտեց նստաշրջանը, ամառային արձակուրդ մեկնեց՝ առկախելով կառավարության՝ հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական