Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՉՑՈՒՑԱԴՐՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

04/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը կցուցադրի նախկինում դեռեւս չհրապարակված լուսանկարներ Ստամբուլ քաղաքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 16-ին: Հայազգի լուսանկարիչը, խոսելով «Հին քաղաքը» խորագրով ցուցահանդեսի մասին, նշում է. «Եթե Ստամբուլի իմ նկարները չլինեին, այդ հին օրերն այսօր մոռացված կլինեին: «Հին քաղաքից» ոչինչ չի մնացել: Փոխվել է քաղաքի գեղագիտությունը: Քաղաքակրթությունն առաջ է ընթանում, սակայն մարդիկ կորցնում են գեղեցիկի ընկալումը»:

1928 թվականին Ստամբուլում ծնված հայազգի լուսանկարչին հաճախ կոչում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»: Անգլիական «British Journal of Photography Year Book»-ը 1961թ. նրան ճանաչել է աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը: 1962 թ. Գերմանիայում վաստակել է «Master of Leica» տիտղոսը: Արա Գյուլերն աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր ցուցահանդեսներ է բացել: Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել է Բերտրան Ռասելից մինչեւ Ուինսթոն Չերչիլ, Առնոլդ Թոյնբիից մինչեւ Պիկասո, Սալվադոր Դալի, Մարկ Շագալ, Ալֆրեդ Հիչքոք, Վիլյամ Սարոյան ու Փարաջանով եւ ուրիշ բազմաթիվ հայտնի անձանց: Լուսանկարների մեծ մասը հատուկ հավաքածուով ցուցադրվել է Փարիզում` Ազգային գրադարանում, ԱՄՆ-ում` Նեբրասկա համալսարանի Շելդոն հավաքածուում, բացի դրանից, նաեւ Բոսթոնում, Չիկագոյում, Նյու Յորքում եւ այլ քաղաքներում: Իր ներդրած ավանդի համար նա տարբեր ժամանակներում թուրքական կառավարության ու երկրի տարբեր նախագահների կողմից ստացել է բոլոր հնարավոր բարձրագույն պարգեւները, իսկ 2000-ին Թուրքիայում ճանաչվել է «Դարի լուսանկարիչ»: 2005 թվականին Արա Գյուլերը Թուրքիայում արժանացել է «Մշակույթի եւ արվեստի ոլորտում մեծ պարգեւ»-ի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ՈՒՆԵՑԵԼ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ՈՒՆԵՑԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական