Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ» ՓՈՒՉԻԿԸ ՊԱՅԹԵՑ

04/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ հարեւան երկրի կառավարությանն առընթեր սակագնային հանձնաժողովը որոշել է, որ AI 95 բենզինի մեկ լիտրը կարժենա 80, իսկ AI 92-ի եւ AI 70-ի լիտրը` 70 կոպեկ: Դիզվառելիքի 1 լիտրի գին է սահմանվել 60 կոպեկը: Այսպիսով, նավթով հարուստ Ադրբեջանում 1 լիտր բենզինի գինը կհավասարվի 1 դոլարի: Նույն օրը նաեւ հայտնի է դարձել, որ բնակչության համար 1000 խմ գազի գինը կկազմի 120 մանաթ, իսկ մեկ կվտ էլեկտրաէներգիայի դիմաց մարդիկ կվճարեն 10 կոպեկ` նախկին 6-ի փոխարեն: Մեկ խմ ջրի սակագին է սահմանվել 30 կոպեկը, իսկ մյուս կոմունալ ծախսերը կաճեն միջինը 20-30 տոկոսով:

Ադրբեջանցի տնտեսագետների հաշվարկով էներգակիրների եւ կոմունալ ծախսերի սակագների աճը «պետական բյուջեին կբերի շուրջ 700-800 մլն մանաթի եկամուտ»: Նկատենք, որ վերջին տասնամյակում առաջին անգամ 2014թ.-ի Ադրբեջանի պետական բյուջեն պակասուրդային է ավելի քան 1 մլրդ 700 մլն մանաթի չափով:

Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանի կարծիքով, «բոլորի համար էլ պարզ էր, որ կառավարությունն ստիպված է լինելու ինչ-որ կերպ փակել այդ (բյուջեի պակասուրդի) խոռոչը»: Նրա խոսքերով, սակայն, էներգակիրների սակագների բարձրացումը «լիովին արդարացված չէ, քանի որ նավթավերամշակման ձեռնարկությունների միջեւ չկա իրական մրցակցություն, եւ նրանք ծախսային հոդվածներում իրենց համար ցանկալի թվեր գրելով արհեստականորեն բարձրացնում են բենզինի եւ դիզվառելիքի ինքնարժեքը, իսկ սղաճի ողջ ծանրությունը կընկնի ժողովրդի ուսերին»:

Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է գալիք տարի 10 տոկոսով բարձրացնել բյուջետային ծառայողների աշխատավարձը, մինչդեռ տնտեսագետները կանխատեսում են ընդհանուր ավելի քան 30 տոկոսի գնաճ: Նման հեռանկարն արդեն իսկ քաղաքական քննարկումների թեմա է դարձել:

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ 2007թ.-ին «նույնպես անհասկանալի գնաճ է տեղի ունեցել, սակայն ոչ ներկա չափերին հասնող»: Նա կոչ է արել, որ քաղաքացիները «դուրս գան փողոց եւ օրինական ճանապարհով պայքարեն գնաճի դեմ»: Բենզինի եւ դիզվառելիքի գնաճի հետեւանքով երեկ Բաքվում բողոքի ակցիաներ են կազմակերպել երթուղային ավտոբուսների վարորդները` պահանջելով բարձրացնել նաեւ ուղեվարձը:

Իրավիճակին անդրադարձել է անցած «ընտրություններում» նախագահի թեկնածու, Միլլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը: Նրա գնահատմամբ, «էներգակիրների սակագների բարձրացումը ճիշտ քաղաքականություն չէ», իսկ «Մուսավաթ» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արիֆ Հաջիլին ասել է, որ «բենզինի գնի բարձրացումը կազդի ուղեւորափոխադրումների վրա, կաճեն նաեւ պարենամթերքի կոմունալ ծառայությունների գները, մենք իրավունք չունենք լռելու, ժողովուրդը պետք է բողոքի դրա դեմ»:

Օրենքի շրջանակներում գնաճի դեմ զանգվածային բողոքի կոչ է հնչեցրել նաեւ միացյալ ընդդիմությունից նախագահի նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին, որը տեղեկացրել է, թե «հարցը կքննարկվի Ազգային խորհրդի արտահերթ նիստում եւ կընդունվի համապատասխան որոշում»: Ադրբեջանի կառավարությունը եւ իշխող քաղաքական կուսակցությունը դեռեւս որեւէ բացատրություն չեն տվել:

Ավելի վաղ Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ազարբայջան» կուսակցության ներկայացուցիչներն «անհիմն հերյուրանքներ» էին որակել էներգակիրների թանկացման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառված լուրերը: Այս կապակցությամբ «Թուրան» գործակալությունը մի համեմատական հայացք է նետել Թուրքմենստանի եւ Ադրբեջանի իրավիճակին: Արձանագրելով, որ Թուրքմենստանում կառավարությունը էլեկտրաէներգիայի, բենզինի եւ գազի դիմաց միայն խորհրդանշանական գումարներ է ստանում, իսկ որոշ մթերքներ պարզապես ձրի է մատակարարում բնակչությանը, լրատվամիջոցը դառնորեն կատակել է. «Իսկ ճիշտ չէ՞ր լինի, եթե Ապշերոնյան թերակղզում հանրաքվե անցկացվեր` Թուրքմենստանի կազմ մտնելու հարցով»:

Իրավիճակն Ադրբեջանում, իրոք, վտանգավոր է դառնում: Հասարակության համար այդպես էլ անհասկանալի է մնում, թե նավթ եւ գազ արտահանող երկիրն ինչո՞ւ է տնտեսական ահաբեկչության ենթարկում սեփական քաղաքացիներին, երբ վերջիններիս ամսական միջին եկամուտը չի գերազանցում 150-200 մանաթը: «Այդ գումարով մարդիկ միայն կոմունալ ծախսերը չեն կարող փակել»,- արձանագրել է «Թուրան»-ը:

Կարծես իբրեւ չար կատակ, Ադրբեջանի հիդրոմետ ծառայությունն էլ նախանշել է, որ «սպասվում է անոմալ ցուրտ դեկտեմբեր»: Օթերեւութաբանները կանխատեսում են, որ դեկտեմբերին հատկապես Բաքվում կդիտվի սովորականից ցուրտ եւ ձյունառատ եղանակ: Թե ինչպե՞ս են մարդիկ հաղթահարելու այդ դժվարությունները, դարձյալ լռելո՞ւ են, թե՞ զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպելու, մնում է սպասել:

Բայց արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Հարավային Կովկասի «տնտեսական լոկոմոտիվ» Ադրբեջանում սոցիալական դժգոհությունների ալիքն այնքան բարձր է, որ մամուլն այլեւս չի կարողանում լռել: Ադրբեջանի «ինքնաբավ բարեկեցության» փուչիկը պայթել է: Ընդ որում` իշխանությունների համար ամենաանցանկալի պահին. նախագահական «ընտրություններին» Իլհամ Ալիեւը մարդկանց «կոմունիզմ» էր խոստանում: Տարեմուտին կառավարությունը գնում է անշնորհակալ քայլերի, քանի որ իրավիճակի միակ փրկությունը հանրությանը եւս մեկ անգամ ունեզրկելն է: Հո Իլհամ Ալիեւը հանրության շահին ի սպաս չի՞ դնելու սեփական հարստությունը…

Նախորդ գրառումը

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՅՍՕՐ ԿԱՄ ՎԱՂԸ

Հաջորդ գրառումը

ԱՍԱԴԸ ԿՄԵՂԱԴՐՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

«ՌՈՒՍԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՉ ԹԵ ՄԱՅՐԵՆԻԻ ՀԱՇՎԻՆ Է, ԱՅԼՙ ՀԱՆՈՒՆ ՄԱՅՐԵՆԻԻ»

Լրահոս

Այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Ավետիք Չալաբյան

07/07/2026

Ավետիք Չալաբյանի ուղերձը, «Արմավիր» ՔՀԿ, 06.07.2026 ------------- Սիրելի´ բարեկամներ, գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր...

Լեգիտիմությունը կորցրած ու արևմտա-թուրքական աջակցությամբ իշխանություն պահող ՔՊ-ական կառավարության վաղվա օրը. Արտակ Զաքարյան

07/07/2026

Թեհրանից՝ FLYONE-ով Եկատերինբուրգ։ Ինչպես գիտեք Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ռուսական կողմն...

103 տարի առաջ ճիշտ այս օրը Խորհրդային Ադրբեջանն ապօրինաբար ձևավորել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը. Ստեփան Հասան-Ջալալյան

07/07/2026

1921թ. հուլիսի 5-ին երրորդ երկրի կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի, առանց քննարկման և քվեարկության՝ ապօրինի...

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական