Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ

Դեկտեմբերի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Եվգենի Շարովը (Ուկրաինա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցելու դիտարկման անցկացմանը եւ ապահովելու ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: