Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՆԻԶԱՄԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆԱՑՎԵ՞Լ Է

29/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

Նոյեմբերի 22-ին Երեւանի պետական համալսարանում անցկացվեց «Նիզամի Գյանջավի. կյանքը եւ ստեղծագործությունը» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովի նախաձեռնողը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն էր, իսկ հիմնական շարժառիթն այն էր, որ Ադրբեջանը որոշել է «սեփականացնել» նաեւ իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին:

«Մեծագույն անարդարություն է, երբ մի ժողովուրդ կարողանում է անպատիժ թալանել մյուսի ժառանգությունը: Վերջին հաշվով պոետի համար կարեւոր չէ իր էթնիկ ծագումնաբանությունն այնքան, որքան նրա ստեղծագործությունն ու այն լուման, որ ունեցել է համամարդկային գանձարանում: Բայց տվյալ դեպքում Նիզամին եւ իր ստեղծագործությունները օգտագործվում են այլ նպատակով. մի կողմից փորձ է արվում բարձրացնել սեփական ազգը, մյուս կողմիցՙ նսեմացնել այն ազգերին ու ժողովուրդներին, որոնցից գողություն է արվում», գիտաժողովի բացման ժամանակ նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա նաեւ առաջարկեց հարցի վերաբերյալ դիտարկումները նամակի տեսքով ուղղել համապատասխան միջազգային մարմինների, օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Բանախոսները, որոնք ոչ միայն ԵՊՀ-ից էին, այլեւ ՀՀ ԳԱԱ-ից, իրենց զեկույցներով ներկայացրին Նիզամուն տարբեր դիտանկյուններիցՙ «Պատմական փաստի ադապտացիան Նիզամիի պոեզիայում», «Նիզամու հերոսների աշխարհագրական միջավայրը «Խոսրով եւ Շիրին» պոեմում», «Կողոպուտ ադրբեջանական ձեւով», «Նիզամի Գյանջավին Իրանի մշակութային ժառանգության թյուրքացման համատեքստում» եւ այլն:

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմանուշ Կոզմոյանն այս խնդրին սկսել է անդրադառնալ դեռեւս 1980-ական թվականներին:

«Դրա մասին Խորհրդային Հայաստանում առաջինը համարձակվեց խոսել պատմաբան Հրաչիկ Սիմոնյանը, եւ պատասխանը եղավ հայհոյախառը մի հրապարակում, ինչպես սովորաբար արվում էր: Պահանջվեց 6 ամիս, որպեսզի ամեն փաստարկին հակափաստարկով պատասխանեի, եւ տպագրվեց «Մշակութային կողոպուտ կամ պատասխան Արիվ Հաջիեւին» հոդվածը»,- պատմում է տիկին Կոզմոյանը:

Գիտաժողովին ներկա էր նաեւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանորդ պարոն Իբրահիմպուրը, ով եւս մի շարք պատմական տեղեկություններ հաղորդեց Նիզամու կյանքի մասին: «Ադրբեջանը պարզապես կեղծ ինքնություն է կերտում` այլոց մշակութային արժեքները յուրացնելով»,- ասաց նա:

Հ.Գ. – Խորհրդային Հայաստանում այս խնդրի մասին առաջինը համարձակվեց խոսել պատմաբան Հրաչիկ Սիմոնյանն իր «Մոռացված կեղծիք» հոդվածում, որում հղում կատարելով համաշխարհային նիզամիագիտությանը, հեղինակն ապացուցում է, որ Նիզամի Գյանջավին (1141-1209 թթ.) իրապես պարսիկ գրող է: Հոդվածում տրվում է նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչպես Նիզամի Գյանջավին դարձավ պարսիկ գրող, եւ որոնք են կեղծիքի պատճառները:

Նա նշում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին ձեռնարկվում էին մի շարք միջոցներ ժողովուրդների ազգային հայրենասիրական ոգին բարձրացնելու համար: Այդ նպատակին ուղղված քայլերի թվում էին Շոթա Ռուսթավելու «Վագրենավորի» 800-ամյակի եւ հայ ժողովրդական էպոսիՙ «Սասունցի Դավթի» 1000-ամյակի լայն տոնակատարությունները: Հարց առաջացավ ադրբեջանական որեւէ գրողի կամ գործչի հոբելյանը եւս համամիութենական մասշտաբով նշելու անհրաժեշտության մասին:

Քանի որ Ստալինն անձամբ էր ցուցում տվել գտնելու հնարավորինս հին «ադրբեջանցի» համապատասխան գործչի, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Միրջաֆար Բաղիրովըՙ Ստալինի ամենահավատարիմ նվիրյալներից մեկը, եոանդով գործի անցավ: Փնտրտուքը տարավ դեպի պարսիկ գրող Նիզամին, որի ծննդյան 800-ամյակը լրանում էր 1941 թվականին: Հիմնական կռվանը Նիզամիին «ադրբեջանցի» ներկայացնելու հարցում նրաՙ Գյանջայում (Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը բռնակցված հայկական Գանձակ) ծնված լինելու վիճարկելի տեսակետն էր: Դա այն պարագայում, երբ բանաստեղծն իր ստեղծագործություններից մեկում որպես ծննդավայր է նշում Պարսկաստանը:

Այդպես դրվեց կեղծիքի հիմքը, որը շարունակվում է մինչեւ օրս:

Նախորդ գրառումը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՊԵՊՈՆ»` ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական