Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Վ. Պ.

Նոյեմբերի 27-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովի հետ:

Ըստ ԱԳն հաղորդագրությանՙ Ղազախստանի վարչապետը ողջունել է Հայաստանի դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ նրան մաղթել արդյունավետ աշխատանք:

Սերիկ Ախմետովը հաստատել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված Ղազախստան այցելելու հրավերը: Այցը երկուստեք կարեւորվել է որպես զգալի խթանՙ երկկողմ առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման առումով:

Կողմերն անդրադարձել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության զարգացման հարցերին: Մասնավորապես, ՂՀ կառավարության ղեկավարը խոստացել է Ղազախստանի աջակցությունը Հայաստանինՙ ՄՄ-ին անդամակցության «Ճանապարհային քարտեզի» մշակման եւ համապատասխան փորձագիտական խմբերի համագործակցության հարցերում: