Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՈՒՅՐԱՆԱԼ ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԵՏ

29/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Աշխարհում մի քանի տասնյակ քաղաքների հետ մայրաքաղաք Երեւանը քույր քաղաք է: Մեր մայրաքաղաքի քույր քաղաքներից է նաեւ իտալական Վենետիկն, օրինակ: Ոչ պակաս են այն քաղաքները, որոնց հետ «քույրացել» է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին: Գյումրիի քույր քաղաքների շարքում է, օրինակ, հունական Սալոնիկը: Իսկ Աշտարակի հետ «քույր» է հռչակվել ռուսական Լենինգրադի մազրի Կիրովսկ քաղաքը… Հայկական քաղաքների հետ, հասկանալիորեն, առաջին հերթին նման կարգավիճակի մասին հռչակագիր են ընդունում այն քաղաքները, որտեղ հայկական ակտիվ համայնք կա: Այս առումով զարմանալի չէ, որ հայկական քաղաքների հետ քույր են հիմնականում ԱՊՀ երկրների, ֆրանսիական, ամերիկյան մի շարք քաղաքներ: Սա նշանակում է, որ տվյալ քաղաքների հետ մեր քաղաքներն ունեն համագործակցության բարձր մակարդակ, տեղի են ունենում պարբերական հանդիպումներ, հետեւաբար կարելի է եւ ակնկալել այս համագործակցությունից ավելին:

Ավելին Արցախի անկախության ճանաչումն է: Հիշեցնենք, այս պահի դրությամբ, եւ Հայաստանի կողմից պաշտոնապես Արցախի անկախությունը չճանաչելու համապատկերում, հայկական երկրորդ հանրապետությունը ճանաչել են ԱՄՆ 4 նահանգներ` Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Մենը եւ Լուիզանան, ինչպես նաեւ ամերիկյան երկու քաղաք, Կալիֆոռնիայում գտնվող, Վիլյամ Սարոյանի ծննդավայր Ֆրեզնոն եւ նույն նահանգում գտնվող Հայլանդը (այս մասին Հայլանդի քաղաքային խորհուրդը երեկ է որոշում կայացրել): Բոլոր այս սուբյեկտները, բացի իրենց կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից, կոչ են արել ԱՄՆ Կոնգրեսին ու Սենատին` հետեւելու իրենց օրինակին, որը «ԼՂՀ հակամարտության միակ արդարացի լուծումն է», ինչպես գիտենք մենք, եւ ինչպես ընդունում են Արցախի անկախությունը ճանաչողները: Չմոռանանք, որ ԼՂՀ անկախությունը ճանաչվել է նաեւ Ավստրալիայի ամենամեծ նահանգում` Նոր Հարավային Ուելսում, լիտվական Սեյմում էլ ստեղծվել է Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խումբ, իսկ ֆրանսիական Սենատի մի խումբ պատգամավորներ պարբերաբար լինում են Արցախում` «երկկողմ բարեկամության շրջանակներում»:

Ինչո՞ւ չաշխատել նաեւ Արցախի քաղաքներին արտասահմանում «քույր գտնելու» գործընթացով: Հնարավորությունը` կա, ցանկությունը, թվում է, նույնպես: Չէ՞ որ, եթե, օրինակ, ֆրանսիական Մարսելը կամ Վալանսը, կամ ամերիկյան Գլենդեյլն ու Փասադենան, ռուսական Արմավիրի հետ միասին հռչակվեն քույր քաղաքներ` Ստեփանակերտին, Շուշիին, Ասկերանին, Մարտունիին, ապա դրանով իսկ նրանք կճանաչեն Արցախում հիշյալ քաղաքների առկայությունը եւ հետեւաբար` Արցախի անկախությունը: Ժամանակի ընթացքում կարող ենք ունենալ հետեւյալ պատկերը, երբ երկրները դե յուրե ճանաչած չեն լինի Արցախի անկախությունը, այնինչ նրանց քաղաքները դա վաղուց արած կլինեն:

Այս ճանապարհին անելիք ունենք, մեր դիվանագիտական կորպուսով, ի դեպ, դիվանագիտական կորպուսի մեջ այս առումով ներառելի են նաեւ Սփյուռքը եւ նրա բազմաթիվ` միմյանց հետ համագործակցող, երբեմն` իրարամերժ, նույն անունը կրող, միմյանց չճանաչող, խայտաբղետ, բայց եւ, որն ամենակարեւորն է, միեւնույն նպատակը ունեցող քաղաքական-հասարակական կառույցները:

Նախորդ գրառումը

ԻՆՉ ԿՍՏԱՆԱ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՄ-ԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Լրահոս

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

ԿԸՀ նախագահը հայտնել է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստի օրը

21/07/2026

2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ն։ Այս մասին հայտարարեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական