Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԱՀԱՅՈՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ (ԳԿԽ) ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

28/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դր. Ասպետ Այնթապլյան (փոխնախագահ)
Վահան Բալայան (քարտուղար)
Նարդոս Հարությունյան (գանձապահ)

Արդեն մի քանի շաբաթ է, որ ԳԿԽ-ն տառապում է ԳԿԽ-ի նախագահՙ Ազատ Օրդուխանյանի վտանգավոր կողմնորոշումներից, աշխատաձեւից եւ դրանցից բխած անառողջ եւ խառնաշփոթ մթնոլորտից: Վերջերս հայաստանյան մամուլի մեջ նա տարածել է մի շարք անստույգ լուրեր, որոնք շփոթեցրել են հայ հասարակությանը, առավել պառակտելով եւ անախորժ մթնոլորտ ստեղծելով գերմանահայ համայնքի ներքին կյանքում: Մի շարք լրատվամիջոցներում տեղ են գտել միակողմանի եւ բացարձակապես անձնական գովազդին ծառայող ստեր: Չի ճշտվել լրատվության աղբյուրի հավաստիությունը: Ամենացավալին մեզ համար այն է, որ նաեւ որոշ առողջ ու նվիրյալ ուժեր, դեռեւս ըստ էության անտեղյակ իրական խնդրո առարկային, նպաստում են նրա ինքնագովազդին ու քայքայիչ գործունեությանը: Հետեւաբար անհրաժեշտ ենք համարում հանդես գալ մի շարք պարզաբանումներով եւ մեզ հայտնի անհերքելի փաստերով:

Մենք համոզված ենք, որ գերմանահայության մեծամասնության կարծիքով վերջին շրջանում ԳԿԽ-ի վարկաբեկման գլխավոր պատճառը եղել են նույն ինքը պրն Օրդուխանյանը եւ իր գործելաոճը: Նա բազմիցս ապացուցել է իր անկարողությունըՙ իր վարած հարաբերություններով ու գործելաոճով, լինի դա իր վարչական գործընկերների հետ կամ համայնքում աշխատող հայկական հաստատությունների, միությունների, կազմակերպությունների եւ անդամների հետ: Նա վարել է քայքայիչ աշխատաոճ, եղել է փոքրոգի, եսակենտրոն, աշխատանքների եւ որոշումների մեջ չի համագործակցել վարչության մյուս անդամների հետ, նկատի չի ունեցել նրանց կարծիքներն ու առաջարկները եւ արհամարհել է ԳԿԽ վարչության մեծամասնության որոշումները, ինչի իրավունքը չուներ: Առանց վարչության մեծամասնության կարծիքը հաշվի առնելուՙ ինքնագլուխ կնքել է անհասկանալի արկածախնդիր եւ ոչ թափանցիկ հարաբերություններ այլ կազմակերպություննեի հետ: Որպես նրա ինքնագլխության վերջին ապացույց կարող է դիտվել լիագումար նիստ հրավիրելու նրա փորձը, որի իրավունքը նա կանոնադրությամբ չուներ, քանի որ ԳԿԽ վարչության մեծամասնությունը նման ամսաթվով ու նշված վայրում նման նիստ հրավիրելու նրա առաջարկին դեմ էր քվեարկել: Այսինքն տվյալ դեպքում մենք գործ ունենք ոչ թե, ինչպես պրն Օրդուխանյանն է փորձում ներկայացնել, Հայաստանի Հանրապետությունից, դեսպանատնից կամ այլ իրական կամ մտացածին ուժերից եկող ճնշումների հետ, այլ ԳԿԽ-ի կանոնակարգի խախտումների ու ներքին տարաձայնությունների հետ:

Գաղտնիք չէ, որ գերմանահայությունն այսօր կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առջեւՙ ներքին համայնքային գոյատեւման եւ վերաշխուժացման խնդիրները, Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, Արցախյան հիմնահարցի գծով անելիքները շարունակում են մնալ մեզ համար լուրջ մտահոգություններ: Այդ բոլորի հետ մեկտեղ այսօր մենք կանգնած ենք պառակտված ԳԿԽ-ով եւ անկարող ու ինքնագլուխ գործող նախագահով:

Գերմանահայությունը հրատապ կարիք ունի խմբական ոգով աշխատող, վարչական կարողականությամբ օժտված եւ շրջահայաց ղեկավարության, որը ի վիճակի կլինի վերջ դնելու ստեղծված խառնաշփոթությանն ու վերահաստատելու հայ հասարակության վստահությունն ու հավատը:

Ազատ Օրդուխանյանի տարածած անստույգ լուրերն ու վարկածները ոչ մի փաստաքննության չեն դիմանա: Իրականում ԳԿԽ-ի մեջ չկան մութ ձեռքեր կամ գաղտնի կազմակերպություններ, որոնք իբր թե իրեն ճնշման են ենթարկում: Իրականությունը շատ ավելի պարզ է: Խնդիրը միայն ու միայն ներքին է, ուր պրն Օրդուխանյանը, կորցրած լինելով իր հեղինակությունը, փորձում է արտաքին ուժերի վերագրել այն եւ իրեն թիրախի դերում ներկայացնել:

ԳԿԽ-ի դռները միշտ բաց են եղել ամեն հայի կամ հայ միության ու կազմակերպության առջեւ, որոնք ընդունում են ԳԿԽ-ի կանոնադրությունն ու պատրաստ են նրա հետ համագործակցել: Վարչությունը պիտի կարողանա այս բոլորին միավորել, նրանց հետ համագործակցելու ելք գտնել, նրանց աշխատանքների մեջ ներառել եւ հարկ եղած դեպքում նույնիսկ քննադատություններ լսել եւ համապատասխան որոշումներ ընդունել:

Արդ, վերջին խոսքը պատկանում է ԳԿԽ-ի ընդհանուր ժողովին, որն, ըստ վարչության մեծամասնական քվեով գոյացած որոշման, տեղի կունենա:

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամներ`

ShareTweetShare
Նախորդ գրառումը

10 ՏԱՐԻ ԱՆՑ` ԲԱՑԱՌԻԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ԿՈԶԵՌՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՍՆԱՆԿԱՑՈՒՄԸ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԲԱՐՁՐ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵԼԸ ԱՆՀԻՄՆ Է ԵՎ ՊԱՐԶՈՒՆԱԿ»

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՍՆԱՆԿԱՑՈՒՄԸ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԲԱՐՁՐ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵԼԸ ԱՆՀԻՄՆ Է ԵՎ ՊԱՐԶՈՒՆԱԿ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական