Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

10 ՏԱՐԻ ԱՆՑ` ԲԱՑԱՌԻԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ԿՈԶԵՌՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Ա. Մ.

Կառավարությունն այսօրվա որոշմամբ Երեւան քաղաքի Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցներին եւ Սիրահարների զբոսայգուն հարող Կոզեռն կոչվող տարածքի նկատմամբ բացառիկ գերակա շահ ճանաչելու որոշում կընդունի:

Համաձայն Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորմանՙ այդ տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երեւանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին եւ խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեuվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում: Որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրերի շրջանակներում, uտեղծվելու են uտորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ինչպեu նաեւ հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները: Նախատեսվում է, որ առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդ կկառուցվի, իսկ կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երեւան քաղաքի կենտրոնի փողոցների ծանրաբեռնվածությունը:

Որոշման նախագծով այդ տարածքի ձեռք բերող է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որը նախկինում եւս ճանաչվել է ձեռք բերող, բայց չի իրականացրել իրացման եւ կառուցապատման աշխատանքներ: Այս անգամ uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ն է:

Բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված տարածն ընդգրկում է հետեւյալ հասցեները` Պռոշյանի 1-ին փակուղի, տուն 1, 1/3, 2, 3, 3/4, 3/8, 3/9, 3/10, 7, 9, 9/1, 14, 14/3, 19, 20, 20/3, 36, 40, 54, 54/2, 58, 58/5, 60, 62/3, 70, 70/2, 72, 74, Պռոշյանի 1-ին նրբանցք, տուն 2, 3, 3/5, 3/14, 7, 11/6, 14, 14/2, 14/5, 19, 19/2, 20, 21, 24, 24/1, 26/1, 28/1, 30/1, 30/2, 36, 36ա, 39/3, 39/4, 39/7, 42, 42/1, 42/2, 44, 48, 52, 52/1, 54, 56, 58, 58/1, 58/2, 58/3, 58/5, 60, 60/3, 62, 62/1, 62/2, 62/3, 62/4, 70, 70/2, 70/3, 70/4, 72, 74, 74/3, Պռոշյան փողոցի թիվ 3/1, 3/2, 3/4, 5, 5/1, 5ա, 5/4, 9, 9բ, 9/1, 9/4, 11, 11 եւ 11ա, 11/6, 35, 35/1, 35/2, 37, 39, 39/1, 41, 45, 47, 62, 125, Դեմիրճյանի 40/9/:

Հիշեցնենք, որ Կոզեռն կոչվող թաղամասում բացառիկ գերակա հանրային շահ առաջին անգամ ճանաչվել է դեռեւս 10 տարի առաջ` 2003-ին: Մինչեւ 2007-ը, սակայն, կառուցապատող ընկերության մրցույթ չէր անցկացվել: 2007-ին տարածքի ձեռք բերող դարձավ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, բայց օբյեկտիվ (2008-ի ներքաղաքական լարվածություն, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ) եւ սուբյեկտիվ պատճառներով իրացում տեղի չունեցավ: Այդ տարածքի բնակիչները շուրջ 10 տարի գտնվում էին սպասողական իրավիճակում, մի կողմից սպասելով, թե երբ կսկսվի իրացումը, մյուս կողմից իրացման գոտու օրենքով նախատեսված սահամանափակումների պատճառով չկարողանալով ազատորեն տնօրինել իրենց գույքը: