Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԿՎԻՐԱՀԱՏՎԻ

Ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնել է ԱՄՆ: Մոտ օրերս նա Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում ծնկի վիրահատության կենթարկվի: Այսօր Մովսիսյանը բուժզննում կանցնի, որից հետո կորոշվի վիրահատության օրը:

Մովսիսյանը վնասվածք էր ստացել «Զենիթի» հետ խաղում: Թեեւ ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը նա խաղադաշտ էր դուրս եկել, սակայն վնասվածքը զգալ էր տալիս: «Սպարտակի» ղեկավարությունը որոշեց չհետաձգել վիրահատությունը: